Argavand School Hiking Club

Argavand School Hiking Club

Share

Ակումբի շրջանականերում կկազմակերպվեն արշավներ ՀՀ տար?

01/06/2023

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ ❤️

Վաղը՝ հունիսի 2-ին, ժամը 17։30-ին, հրավորում ենք բոլորին Արգավանդի դպրոցի բակ նշելու Երեխաների պաշտպանության օրը։
Կլինեն խաղեր, ուրախ երաժշտություն և պարեր ❤️

Photos from Argavand School Hiking Club's post 07/05/2023

Այս շաբաթ մեր արշավը դեպի Ապարանի ջրամբար հիասքանչ էր գարնանային եղանակով, բնությամբ ու գույներով ❤️

04/05/2023

Արշավասերնե՜ր 🥰 պատրա՞ստ եք մեր հաջորդ արշավին 😍

Այս շաբաթ՝ մայիսի 6-ին, ուղևորվում ենք Արագածոտնի մարզ՝ Ապարանի ջրամբար, բացահայտելու Հայաստանի ամենագողտրիկ ջրամբարներից մեկը։

Արշավը կսկսենք Ջրամբար տեղամասից, կանցնենք գեղեցիկ անտառային արահետով եւ կքայլենք դեպի Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցի (V դար) (ասում են տարվա մեջ ծածկվում է ջրով)։ Արշավի ընթացքում կվայելենք Արայի, Արագածի, Ծաղկունյաց լեռների բնապատկերները։
Արշավից հետո կծվարենք աննկարագրելի սիրուն, կենսաբազմազանությամբ հարուստ, շունչ կտրող բնապատկերներով շրջապատված Ապարանի ջրամբարի սոճիների անտառում, մի պստիկ կհանգստանանք ու կվերադառնանք։

Երթուղու ընդհանուր երկարությունը ` 8կմ։
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ

Քայլարշավը թեթև է , հրաշալի երթուղի` հատկապես սկսնակ արշավականների համար։

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ջուր (առնվազն 1,5 լիտր)
- Մեկօրյա սնունդ
- Գլխարկ
- Տաք հագուստ
- Անձրևապաշտպան թիկնոց
- Շարժումները չկաշկանդող հարմարավետ հագուստ
- Հաստ տակացուով երարաճիտ կոշիկ

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ։

Արժեքը 3000դրամ է, որն իր մեջ ներառում է՝ տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունը։

Հանդիպման վայրը Արգավանդի միջն․ դպրոց, ժամը՝ 09։00։

Արշավին մասնակցելու համար ամրագրումը կատարել մինչև մայիսի 5-ը, ժամը 15։00, կանխիկ տարբերակով:

Հարցերի դեպքում՝ գրել մեր էջին։

Անհամբերությամբ սպասում ենք մեր արշավի մասնակիցներին 😍

Photos from Argavand School Hiking Club's post 12/03/2023

Մեր արշավականները 💚🤍💚

Photos from Argavand School Hiking Club's post 12/03/2023

Մեր արշավականները 💚

Photos from Argavand School Hiking Club's post 05/03/2023

Այս շաբաթ տեղի ունեցավ մեր այս տարվա առաջին արշավը, որն ամենամեծն էր ❤️
Մեր 27 հոգանոց խումբը հաղթահարեց Երախ լեռան (1419մ) բարձունքը, որտեղից բացվում էր հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռն ու Արարատյան դաշտավայրը ❤️

Արշավը հետաքրքրաշարժ էր հատկապես մեր նորեկ արշավականների համար, ովքեր գերազանց անցան ողջ ճանապարհը 👌♥️👍

Հ.Գ.
Չնայած մեր սպասելիքներին' այդպես էլ անձրև չեկավ, իսկ ձյուն արդեն չկար:



Photos from Argavand School Hiking Club's post 21/11/2022

Մեր այս ուստարվա առաջին 17 հոգանոց արշավը՝ Բյուրականից Օրգով, հատկապես տպավորիչ էր իր աշնանային գույների շնորհիվ ❤️

Օրը սկսեցինք Բյուրականի աստղադիտարանից, որտեղ հետաքրքիր էքսկուրսիա ունեցանք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում և տեսանք աստղադիտարանի՝ 2,6մ հայելու տրամագծով ամենամեծ աստղադիտակը 😍

Քայլարշավը սկսեցինք Բյուրականից և գետի երկայնքով իջանք և մյուս կողմից քայլեցինք դեպի Օրգով գյուղ։ Արահետը ավարտեցինք Օրգովի ռադիոօպտիկական դիտակի մոտ, որն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ: Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Այն անասելի տպավորիչ էր աշակերտների համար 😍

Քայլարշավը մոտ 11կմ էր, չնայած իր բարդությանը՝ մեր սկսնակ արշավականներն անհամբերությամբ սպասում են հաջորդ արշավին ❤️



Eng.

17 students took part in our first hike of the year, from Byurakan to Orgov. It was especially impressive due to its autumn colours ❤️

We started the day at the Byurakan observatory, where we had a

an interesting excursion in Viktor Hambardzumyan's house-museum and saw the observatory's largest telescope with a mirror diameter of 2.6m 😍

Then we started the hike from Byurakan and walked along the river to Orgov village. We finished the trail near the Orgov Radio-Optical Telescope, which is unique in the world. It was incredibly impressive for the students

The hike was about 11km, despite its difficulty, our beginner hikers are looking forward to the next hike ❤️

Photos from Argavand School Hiking Club's post 17/11/2022

Սիրելի՛ արշավականներ, գիտենք, որ անհամբերությամբ սպասում եք մեր հաջորդ՝ արդեն 4-րդ արշավին😍

Այս կիրակի՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհորդելու ենք տարածության և ժամանակի մեջ՝ անցնելով Բյուրականի աստղադիտարանից Օրգովի ռադիոօպտիկական դիտակի միջև ընկած արահետը։

Մինչև այս տիեզերական ճանապարհորդությունը սկսելը, կայցելենք աստղադիտարան, որտեղ մեզ համար շատ հետաքրքիր էքսկուրսիա կկազմակերպվի։ Բյուրականի Աստղադիտարանը հիմնվել է 1946 թ․աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վիկտոր Համբարձումյանի կողմից։

Բյուրականից գետի երկայնքով կիջնենք և կբարձանանք դեպի Օրգով գյուղ։

Քայլարշավը կավարտենք Օրգովի ռադիոօպտիկական դիտակի մոտ, հանգստից հետո կվերադրվանք Բյուրական ❤️

Քայլարշավի երկարությունը՝ 9 կմ.
Հարաբերական բարձրությունը՝ 400մ.

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ջուր (առնվազն 1,5 լիտր)
- Մեկօրյա սնունդ
- Գլխարկ
- Տաք հագուստ
- Անձրևապաշտպան թիկնոց
- Շարժումները չկաշկանդող հարմարավետ հագուստ և կոշիկ

Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ։

Արժեքը 3000դրամ է, որն իր մեջ ներառում է՝ տրանսպորտի ծառայությունը և աստղադիտարանի մուտքավճարը:

Հանդիպման վայրը Արգավանդի միջն․ դպրոց, ժամը՝ 08։15։

Արշավին մասնակցելու համար ամրագրումը կատարել մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 15։00, կանխիկ տարբերակով:

Հարցերի դեպքում՝ գրել մեր էջին։

Անհամբերությամբ սպասում ենք մեր արշավի մասնակիցներին 😍

05/09/2022

Առողջ ապրելակերպ
Թիմային աշխատանք

Photos from Argavand School Hiking Club's post 05/09/2022

«Արգավանդ» ճամբար
Օր 4 Առողջ ապրելակերպ

Օրը սկսեցինք վատ սովորությունների' ալկոհոլի և ծխախոտի օգտագործման պատճառների քննարկմամբ: Հասկացանք, որ դրանք կարող են բազմաթիվ լինեն, սակայն դրանցից ոչ մեկն արդարացում չէ:
Ուսումնասիրեցինք ծխախոտի և ալկոհոլի վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Աշակերտները դիտեցին «Ծխախոտը շշում» փորձը և գործնականում տեսան մեկ գլանակի ազդեցությունը թոքերի վրա:
Ապա քննարկեցինք ալկոհոլն ու մեքենա վարելը թեման և փաստեցինք, որ անգամ մեկ բաժակ ալկոհոլի կիրառման դեպքում արգելվում է մեքենա վարելը:
«Ի՞նչ կանեի ես 1.000.000 դրամով» խաղի արդյունքում պարզեցինք, որ կարող ենք միլիոններ խնայել' պարզապես բացառելով ծխախոտի կիրառումը մեր կյանքից: Սպորտային խաղերի միջոցով կարևորեցինք սպորտի դերը մեր կյանքում: Եվ վերջում մասնակիցները պատրաստեցինք պաստառներ և ներկայացրին իրենց գիտելիքը «Առողջ ապրելակերպ» թեմայի վերաբերյալ ❤️

#առողջհոգիառողջմարմնում

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Argavand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Armavir
Argavand

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 08:30 - 16:00