12/03/2026
🔳 Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի ողջ կոլեկտիվը շնորհավորում է համայնքապետ Առուշ Առուշանյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
Մաղթում ենք քաջառողջություն, ուժ ու եռանդ, արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ։ Թող բոլոր նախաձեռնությունները և ծրագրերը ուղեկցվեն հաջողությամբ, իսկ աշխատանքը՝ նոր արդյունքներով։
11/03/2026
🔴 Մարտի 5-ից 8-ը Կապանում անցկացվեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում էին Սյունիքի մարզի մինչև 16 տարեկան լավագույն պատանի շախմատիստները։
Մրցաշարում հաջող հանդես եկան Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի շախմատիստները։
Մինչև 8 տ. խմբում
🥈 Սմբատ Խոջաբաղյանը գրավեց երկրորդ տեղը։
Մինչև 12 տ. խմբում
🥉 Հենրի Սարգսյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Մինչև 16 տ. խմբում
🥉 Արթուր Շեգունցը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Մինչև 10 տ. խմբում
Արեն Շեգունցը գրավեց 4-րդ, իսկ Տրդատ Ադունցը՝ 5-րդ հորիզոնականը։
Նշված շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու Երևանում կայանալիք ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին։