Սյունիքի մարզասերների ֆեդերացիա

Սյունիքի մարզասերների ֆեդերացիա

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սյունիքի մարզասերների ֆեդերացիա, Sports, Goris.

04/05/2026

🏓✨ Մինչև 19 տարեկանների ՀՀ սեղանի թենիսի առաջնություն ✨🏓

📅 Ապրիլի 25-28-ը, Երևանի Դինամո մարզական համալիրում անցկացվեցին սեղանի թենիսի մինչև 19 տարեկանների ՀՀ թիմային և անհատական առաջնությունները։

🇦🇲 Մրցաշարին մասնակցեցին նաև մեր ուսումնամարզական կենտրոնի սաները՝

🏓 Արեն Միրզոյան - 13 տ
🏓 Հայկ Տոռոզյան - 11 տ
🏓 Սպարտակ Բակունց - 9 տ

👏 Չնայած տարիքային զգալի տարբերությանը՝ մեր մարզիկներն իրենց տեսարժան և համառ խաղով արժանացան կազմակերպիչների, առաջատար մարզիչների և մարզիկների բարձր գնահատականին ու գովասանքին։

🎥 Մեր սաների ելույթներից որոշ դրվագներ կարող եք դիտել ստորև 👇

Photos from Սյունիքի մարզասերների ֆեդերացիա's post 12/04/2026

🏓 ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլ Սյունիքում

📅 Ապրիլի 10-ին Կապանի թիվ 7 դպրոցի մարզադահլիճում կայացավ ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը՝ 30 թիմերի մասնակցությամբ
(15 թիմ՝ 5-9-րդ, 15 թիմ՝ 10-12-րդ դասարաններ)։

💪 Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի սաների հաջող ելույթները իրենց դպրոցների թիմերի համար ապահովեցին բարձր արդյունքներ։

🥈 Վերիշենի միջն. դպրոց
🔹 5-9-րդ դասարաններ — 2-րդ տեղ
🔹 10-12-րդ դասարաններ — 2-րդ տեղ

🔹Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջն. դպրոց
🔹 10-12-րդ դասարաններ — 4-րդ տեղ

🏆 Մրցաշարի մրցանակային տեղերը երկու տարիքային խմբում էլ բաշխվեցին հետևյալ կերպ.

🥇 Քաջարանի թիվ 2 միջն. դպրոց
🥈 Վերիշենի միջն. դպրոց
🥉 Գորայքի միջն. դպրոց

👏 Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաղթանակներ։
🚀 Քաջարանի թիվ 2 միջն. դպրոցի թիմին հաջողություն ենք մաղթում հանրապետական փուլում։

Photos from Սյունիքի մարզասերների ֆեդերացիա's post 12/04/2026

🏓✨ Պատանիների 2026թ. սեղանի թենիսի ՀՀ առաջնություն ✨🏓

📅 Ապրիլի 4-6-ը, Երևանի Դինամո մարզական համալիրում անցկացվեց սեղանի թենիսի՝ պատանիների հանրապետական առաջնությունը։

🇦🇲 Մրցաշարին մասնակցեցին նաև մեր ուսումնամարզական կենտրոնի սաները՝

🏓 Սպարտակ Բակունց — 9 տ
🏓 Հայկ Տոռոզյան — 10 տ
🏓 Արեն Միրզոյան — 13 տ
🏓 Սուրեն Տոռոզյան — 14 տ
🏓 Արտյոմ Դիլանյան — 16 տ
🏓 Մելինե Մինասյան — 14 տ
🏓 Անի Բակունց — 16 տ

💪 Սպարտակ Բակունցը, Հայկ Տոռոզյանը և Արեն Միրզոյանը հաղթահարեցին խմբային փուլը և դուրս եկան եզրափակիչ փուլ։

🔥 Սպարտակն ու Արենը պայքարը շարունակեցին մինչև 1/8 եզրափակիչ,
🔥 Հայկը՝ մինչև 1/4 եզրափակիչ։

👏 Մեր սաները իրենց տեսարժան խաղով գրավեցին կազմակերպիչների և առաջատար մասնագետների ուշադրությունը՝ արժանանալով բարձր գնահատականի։

🤝 Առանձնահատուկ շնորհակալություն հայտնվեց Գորիսի թիմին՝
✔️ կազմակերպված մասնակցության
✔️ շնորհալի մարզիկներ դաստիարակելու համար

🎯 Միաժամանակ մեր թիմը հրավիրվեց մասնակցելու նաև առաջիկա հանրապետական առաջնություններին։

🎥 Մեր սաների ելույթներից որոշ դրվագներ կարող եք դիտել ստորև 👇

Photos from Սյունիքի մարզասերների ֆեդերացիա's post 20/03/2026

🏓🏆 Սեղանի թենիսի առաջնություններ նոր մարզադահլիճում

📅 Ս.թ. մարտի 18-ին և 19-ին Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նորաբաց մարզադահլիճում անցկացվեցին
🏓 «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի
և
🏫 դպրոցականների սպարտակիադայի համայնքային փուլի առաջնությունները։

👥 Մասնակցություն

📚 5–9-րդ դասարանցիներ՝

Մասնակցեցին Գորիսի տարածաշրջանի 12 դպրոցների թիմեր
(յուրաքանչյուր թիմ՝ 2 տղա 👦 և 2 աղջիկ 👧)

📚 10–12-րդ դասարանցիներ՝

Մասնակցեցին 11 դպրոցների թիմեր

💪 Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի ուսումնամարզական կենտրոնի սաները հաջող ելույթներով նպաստեցին իրենց դպրոցների թիմերի բարձր արդյունքներին։

🏆 Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

📘 5–9-րդ դասարանցիներ

🥇 1-ին տեղ - Վերիշենի միջն. դպրոց

🥈 2-րդ տեղ - Շինուհայրի միջն. դպրոց

🥉 3-րդ տեղ - Խնձորեսկի միջն. դպրոց

📗 10–12-րդ դասարանցիներ

🥇 1-ին տեղ - Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 միջն. դպրոց

🥈 2-րդ տեղ - Վերիշենի միջն. դպրոց

🥉 3-րդ տեղ - Հարժիսի միջն. դպրոց

🎯 Հաջորդ փուլ

🏅 Մրցանակակիր թիմերը իրավունք ստացան շարունակելու պայքարը մարզային փուլում, որը կկայանա
📅 ս.թ. ապրիլի 1–20-ը։

👏 Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝
մաղթելով նոր հաղթանակներ և մարզական հաջողություններ 💪🏓

Օրվա լուսանկարներին կարող եք ծանոթանալ ստորև👇

Photos from Սյունիքի մարզասերների ֆեդերացիա's post 02/03/2026

🏓 Սեղանի թենիսի ընկերական մրցաշար նորաբաց մարզադահլիճում

📅 Ս.թ. մարտի 1-ին Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նորաբաց մարզադահլիճում կայացավ սեղանի թենիսի ընկերական մրցաշար՝
🏓 Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի ուսումնամարզական կենտրոնի սաների
և
🏓 ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի մարզիկների մասնակցությամբ։

🤝 Չնայած մրցաշարի բարեկամական մթնոլորտին՝ պայքարն անցավ հետաքրքիր և բավական թեժ մրցակցությամբ։

👦 Տղաների մրցաշար
Մասնակցեցին 20 մարզիկներ։ Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով։

👧 Աղջիկների մրցաշար
9 մարզուհիների միջև պայքարն ընթացավ շրջանային մրցակարգով։

🏆 Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ․

👦 Տղաներ

🥇 1-ին տեղ — Արտյոմ Դիլանյան (Գորիս)
🥈 2-րդ տեղ — Սուրեն Բակունց (Գորիս)
🥉 3-րդ տեղ — Վահագն Վարդանյան (Գորայք)

👧 Աղջիկներ

🥇 1-ին տեղ — Մելինե Մինասյան (Գորիս)
🥈 2-րդ տեղ — Անի Բակունց (Գորիս)
🥉 3-րդ տեղ — Մարի Մաշուրյան (Գորիս)

👏 Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաղթանակներ ու մարզական հաջողություններ։

🙏 Շնորհակալություն ենք հայտնում
✅ Գորայքի թիմի ղեկավար Մհեր Մկրտչյանին՝ հանդիպումը նախաձեռնելու համար,
✅ Գորայքի միջնակարգ դպրոցի և համայնքի ղեկավարությանը՝ կարգապահ ու նպատակասլաց մարզիկներ դաստիարակելու և նրանց պատշաճ մասնակցությունն ապահովելու համար։

🤝 Շնորհակալություն բոլոր մարզիկներին և մարզասերներին՝ ակտիվ մասնակցության և մարզական գեղեցիկ մթնոլորտ ստեղծելու համար։

💙 Երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու մշտապես աջակցում մեր նախաձեռնություններին։

Հարգանքով՝
Արտակ Բակունց
🏓 Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նախագահ

📊 Մրցաշարային աղյուսակներին և օրվա լուսանկարներին կարող եք ծանոթանալ ստորև։

Photos from Սյունիքի մարզասերների ֆեդերացիա's post 14/02/2026

🏓 Սիրելի մարզասերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի՝ սեղանի թենիսի նոր մարզադահլիճի վերանորոգման հիմնական աշխատանքներն ավարտվել են, և սեղանի թենիսի պարապմունքներն արդեն շարունակվում են նոր և բարեկարգ մարզադահլիճում։ 🎉

🤝 Շնորհակալություն ենք հայտնում
🏛 Գորիսի համայնքապետ՝ պարոն Առուշ Առուշանյանին՝ տարածքը Սյունիքի մարզասերների ֆեդերացիային տրամադրելու համար,
🏢 «Էլոլա» ՓԲԸ տնօրեն՝ պարոն Հարություն Ծատրյանին,
և ✝️ «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպությանը՝ մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներին ցուցաբերած զգալի աջակցության համար։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու աջակցում մեր գործունեությանը՝ ի նպաստ Գորիս համայնքում սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և սերնդի ճիշտ դաստիարակությանը։ 🌱💪

📌 Պարապմունքներին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել այս հղումով 👇
https://forms.gle/MiM7kULkfY2SrTib7

կամ զանգահարել՝ 📞 093 01 35 96

Հարգանքով՝
Արտակ Բակունց
🏓 Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նախագահ

Մարզադահլիճի վերանորոգման ընթացիկ աշխատանքներն ու ներկա վիճակը՝ լուսանկարներով ու տեսանյութերով👇

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality
ELOLA / ԷԼՈԼԱ կաթնամթերք

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Goris?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Goris
3217