«Գորիս» Շախմատի Ակումբ

«Գորիս» Շախմատի Ակումբ

Share

Շախմատի Ակումբ Գորիսում

28/05/2026

Շախմատի ուսուցման մեկնարկ Գորիսում
――――――――――

Ուրախ ենք տեղեկացնել, որ Գորիս է վերադարձել Սյունիքի բազմակի չեմպիոն, Հայատանի տղամարդկանց կիսաեզրափակիչի 6֊ակի չեմպիոն, «Միջազգային վարպետի» նորմայի 1 բալ լրացրած շախմատիստ Վաչագան Շեգունցը, ով այսուհետ շախմատի պարապմունքներ կանցկացնի մեր համաքաղաքացիների համար։

«Գորիս» շախմատի ակումբը, համագործակցելով Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ, մեկնարկում է դասընթացներ բոլոր տարիքի և նախասիրությունների տեր անձանց համար։

Եթե սիրում եք շախմատը և ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքներն այս ասպարեզում, կարող եք գրանցվել ստորև տեղադրված հղումով։👇

👉 https://forms.gle/AgGjywirQ9sYotAr6

Դասընթացի պայմանները՝👇

✅Ձևաչափը՝ Պարապմունքներն իրականացվելու են խմբային տարբերակով (յուրաքանչյուր խմբում՝ առավելագույնը 10 մասնակից)։
✅Հաճախականությունը՝ Շաբաթական 2 պարապմունք՝ 1.5 ժամ տևողությամբ։
✅Ամսավճարը՝ 10,000 դրամ։

Միացե՛ք մեզ և զարգացրե՛ք ձեր տակտիկական ու ռազմավարական հմտությունները պրոֆեսիոնալի գլխավորությամբ։

Այլ հարցերի կամ մանրամասների համար զանգահարեք․ ☎️098 057 404

Գորիսը դառնում է շախմատային աշխարհի նոր կետ․ Սմբատ Լպուտյանի հարցազրույցը – Goris Times 27/10/2025

Պարոն Լպուտյան, ինչպե՞ս ծնվեց «Գորիս Օփեն»-ի գաղափարը։

֊ Վերջին ժամանակներս Սյունիքի շախմատի ֆեդերացիան բավական կազմակերպված է աշխատում և իր ակտիվությամբ ուրախացնում է մեզ։ Տեսնելով այդ ակտիվությունը և մրցաշար անցկացելու ցանկությունը,
որոշվեց քննարկել Սյունիքի մարզում միջազգային մրցաշար իրականցնելու գաղափարը։ Հաշվի առնելով,
որ Սյունիքում երբևիցե միջազգային մրցաշար չի անցկացվել՝ բանակցություններից հետո, ի վերջո, որոշվեց, իրականացնել “Գորիս Օփեն” միջազգային մրցաշարը, որը իմ կարծիքով մեծ ներդրում կունենա Սյունիքի մարզում շախմատի մասսայականացման և զարգացման մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով․

Գորիսը դառնում է շախմատային աշխարհի նոր կետ․ Սմբատ Լպուտյանի հարցազրույցը – Goris Times Պարոն Լպուտյան, ինչպե՞ս ծնվեց «Գորիս Օփեն»-ի գաղափարը։Վերջին ժամանակներս Սյունիքի շախմատի ֆեդերացիան բավական կազմակերպված է աշխատում և իրակտիվությամբ ուրախացնո....

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Goris?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Goris