ՌՈՍՏՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ
Տրիբունա Ակումբի սաները շարունակում են ցուցադրել բարձրակարգ ֆուտբոլ։ Մեր աղջիկները կարևոր գոլերի հեղինակներ:
Ռուսաստանի կանանց ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մասնակից Դոնի-Ռոստովի թիմը վերջին երկու խաղերում կարողացավ վաստակել 4 միավոր։ Պրեմիեր Լիգայի ուժեղագույն թիմերից մեկի՝ մայրաքաղաքի «Լոկոմոտիվի» հանդեպ արտագնա հաղթանակ և տանը ոչ ոքի արդյունք ծանր խաղում, որտեղ հանդիպումն ավարտեցին 9 հոգով մրցավարի ցուցադրած 2 կարմիր քարտերի պատճառով։
«Լոկոմոտիվի» հետ խաղալ արտագնա խաղում բարդ գործ է, սակայն այդ բարդությունները չընկրկեցին մեր սաներին։ 1-0 հաշվով պարտվելիս մեր լավագույն սան Աննա Դալլաքյանը ստեղծագործեց ֆանտաստիկ փոխանցում, մրցակիցների վրայից գնդակը սանտիմետրերի ճշտությամբ և Էսթետիկ կորագծով հասցեագրելով Օքսաննա Պիզլովային, որի մոտ առաջին ուժեղ հարվածը չստացվեց, սակայն երկրորդ դեպքում ոչ պակաս էսթեթիկ հարվածով կարողացավ գրավել հեռավոր անկյունը։ Խաղավերջում նույն Պիզլովան օգտվելով դարպասապահի կոպիտ սխալից կարողացավ հեղինակել երկրորդ գոլը հաղթանակ բերելով Ռոստովին։ (Հիշեցնենք, որ Պիզլովան ծնվել և մեծացել է Գյումրիում՝ ֆուտբոլային մկրտությունը ստացել, և որպես ֆուտբոլիստ կայացել է Տրիբունա Ակումբում։ Նրա կյանքի հետաքրքիր պատմությունը կներկայացնենք հաջորդիվ)։
Հաջորդ խաղը «Ռոստովը» անցկացրեց տանը ընդունելով Մասկվայի «Չերտանովո» ակումբին։ Խաղը շատ ծանր դասավորվեց տան տերերի համար, նախ դաշտից հեռացվեց հիմնական դարպասապահը, ապա նաև գոլ բաց թողեցին։ Սակայն պարտության հետ կրկին անհաշտ էր Աննա Դալլաքյանը, ում ստեղծագործական տաղանդը կարծես թե չի վերջացել։ Հանդիպման 80-րդ րոպեին նա այնպիսի հարված կատարեց, որը մասնագետների կողմից լուրջ ուսումնասիրության կարիք ունի, մոտ 25 մետրից անհավանական հետագծով հարված, որը դարպասապահի համար իսկական մղձավանջ էր ։ Փայլուն գոլ և փայլուն էջ Հայաստանի կանանց ֆուտբոլի պատմության մեջ։
Այս աղջիկները կամա թե ակամա կրում են մի առանձնացնող բրենդ – Պատրաստված է Գյումրիում՝ Տրիբունա Ակումբում։
Կից ներկայացնում ենք գոլերի տեսանյութը
FC Gyumri -Tribune club
Women's soccer team in Gyumri, Armenia. Winners of Armenian Women's Championship 2015&16 Women's Cup 2019 . Empowering women through soccer. #FCGyumri Nansen.
Tribune Football Lovers Club NGO was founded in 26,08,2004:
The organization started its activities in 2004. The goal of the activity was research and surveys held, to find out what there was in the region, and what kind of infrastructures and problems existed in the elite of soccer training. From then on the organization has dealt with the development and popularization of football. The
Աննա Դալլաքյանի գերֆանտաստիկ գոլը Ռոստովին պարգևում է միավոր։ Ծանրագույն իրավիճակում, երբ թիմը խաղում է 10 հոգով՝ այնուհետև նաև 9, և առանց հիմնական դարպասապահի՝ այս իրավիճակում Աննան քաջություն ունեցավ պատասխանատվություն վերցնել իր վրա և կատարեց այնպիսի հարված որին կնախանձեր նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուն։
Даллакян в моде при любой погоде
21/06/2025
Football of Armenia Shirak marz representation հեղինակի հետ ես հենց նոր ճանաչվեցի որպես նրա լավագույն երկրպագուներից մեկը: 🎉
without words․․․
Anna Dallakyan
produced by Tribune Club
28/11/2024
ՄՈԼԴՈՎԱ ֊ ՀԱՅԱՍՏԱՆ կանանց ազգային հավաքականների խաղում, Հայաստանի կազմում 3 ֆուտբոլիստներ են որ հայաստանցի են և 3֊ն էլ որպես պատրաստի ֆուտբոլիստ Տրիբունա Ակումբում մնացած 8֊ը ներկայացնում են հայկական սփյուռքը։
Հիշեցում`
ակումբը այն ակումբն է, որին շինծու մեղադրանքով, ապօրինաբար զրկեցին Հայաստանի առաջնությունում հանդես գալու իրավունքից, ինչը հետո ստիպված եղան հանել, սակայն մանիպուլացնելով առաջնությունը իրականում չվերականգնեցին չեմպիոնության հավակնորդ հիմնական թիմին և արհեստական չեմպիոն դարձրին Երևանի Ալաշկերտի կանանց թիմին։ Ուրախալի է որ գոնե այժմ ֆուտբոլային հասարակությունը սկսել է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել և կատարվում հայկական ֆուտբոլում։
Պարզապես ուժեղ աղջիկ։
արտադրված է Տրիբունա ակումբում։
Ռուս մեկնաբանը շատ գրագետ թվարկում է մեր ֆուտբոլիստուհու ֆուտբոլային որակները։
Click here to claim your Sponsored Listing.