Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bike House, Sports Club, Mush District, Gyumri.
Առաջին հեծանվային ակումբը/տունը Գյումրիում՝ նախաձեռնված գյումրեցի հեծանվասեր երիտասարդների կողմից։
First Bike Club/House in Gyumri created by young cyclists. "Bike House"-ը առաջին հեծանվային ակումբն է/հեծանվային տունը Գյումրիում՝ նախաձեռնված գյումրեցի հինգ ակտիվ երիտասարդների կողմից։ Այն միտում ունի դառնալու մի հարթակ, որտեղ շիրակցի /և ոչ միայն/ արկածասեր, էքստրիմի սիրահար, հեծանվորդ ու վերջա
պես՝ առողջ ապրելակերպի ջատագով երիտասարդները կկարողանան միավորվել, փոխանակվել իրենց փորձով, գիտելիքներով ու հմտություններով, սովորել ու սովորեցնել, դարձնել իրենց կյանքն ավելի հետաքրքրիր ու գունեղ։
Ակումբի տեսլականի մեջ է մտնում՝ կազմակերպել միջհամայնքային ու միջմարզային արշավներ, տեղեկատվական սեմինարներ /առողջ ապրելակերպ, հեծանիվ վարելու հմտություններ՝ տեսական ու գործնական մեթոդներով/, ֆիլմի դիտումներ, հեծանվային ճամբարներ, միջհամայնքային մրցույթներ, հեծանիվների տեխնիկական հարցերի հետ կապված տեղեկատվության տրամադրում և այլն ։
Ակումբի հիմնադիր խմբի անդամները, լինելով սիրողական հեծանվասպորտով զբաղվող երիտասարդներ, նախատեսում են կազմակերպել անվճար հեծանվավարժանքներ ու պարապմունքներ՝ երիտասարդների ու բոլոր հետաքրքրվածների համար։
Հեծանվային ակումբն արդեն ունի սեփական տարածք ու կառույց, որը կծառայի անդամների ու հետագայում՝ կամավորների հավաքատեղի, ինչպես նաև՝ բազմաբնույթ միջոցառումների իրականացման վայր։ Այն գտնվում է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի սկզբնամասում։
Նախատեսվում է տարածքը հարմարեցնել դաունհիլի ստանդարտներին՝ վարժանքների ու մրցույթների կազմակերպման համար։
Դե ինչ, եթե դու էքստրիմի ու հեծանվասպորտի սիրահար ես, փնտրեսգը նոր արկածներ ու խելառ ընկերներ, առողջ ապրելակերպի ջատագով ես կամ պարզապես գուզես կյանքդ նոր գույներով լցնել, ապա մենք քեզի սիրով ու միադմ էլ անեկդոտով կսպասենք։ ^^