ՀՅԴ Հրազդանի պատանեկան միություն

ՀՅԴ Հրազդանի պատանեկան միություն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՅԴ Հրազդանի պատանեկան միություն, Sport & recreation, Օգոստոսի 23, Hrazdan.

ԴՐՕՇԱԿ: ՍԱՔՕ 26/11/2025

Մի գեղեցիկ, հազւագիւտ կեանք՝ հիւսւած ամբողջապէս մարտիրոսութիւնից ու հերոսութիւնից – այդպէս էր մեր սիրելի, մեր անմոռանալի Սաքօն:

Նա երբէք չ'ընկաւ եսի ետեւից, երբէք չը տարւեց ցուցամոլութեան սին տենչերով, նա միշտ ղեկավարւեց պարտքի, խղճի թելադրութեամբ: Նա փառք չը փնտռեց – փառքն ինքը եկաւ շրջապատելու նրան՝ ժողովրդական միահամուռ ապօթէօզի ու գուրգուրանքի մէջ:

Եւ եթէ երբեմն, գիտակցութեան խաւարումի վայրկեաններում, չոր ու կոպիտ նիւթապաշտութեան ասպետները, սկեպտիցիզմի հեղգ ու ամուլ հոսանքով տարւած, փորձեն արհամարհել «զուտ իդէալիզմն» ու յեղափոխական մօրալի «վճռական հրամայականները» - յիշեցրէք նրանց... Սաքօին:

ԴՐՕՇԱԿ: ՍԱՔՕ Ոչ պաշտօնական. Այստեղ կը հրապարակուին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնաթերթ «ԴՐՕՇԱԿ»-ի, եւ տարբեր երկիրներու մէջ, տարբեր ժամանակներու հրատարակուած Հ. Յ. Դաշնա....

12/10/2025

Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Հայոց եկեղեցին նշում է Սրբոց Թարգմանչաց տոնը։ Այս տարի տոնը նշվեց հոկտեմբերի 11֊ին։ Այդ առիթով զրուցել ենք Մեսրոպ Մաշտոցի, հայոց գրերի գյուտի և թարգմանչական շարժման մասին📚✨️

Հրազդանի «Մհեր Հարությունյան» խմբի պատանիները երգով պատմում են, թե ինչպես Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց տառերը։🇦🇲

#ՀրազդանիՊատանեկան
#ՄհերՀարությունյան

06/10/2025

2020 թվականի հոկտեմբերի 6-ին
Վարանգաթաղի (Լուլասազ, Հակոբ Կամարի) բարձունքում հերոսաբար ընկան
ՀՅԴ 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի 2 մարտիկներ՝
իրենց կյանքը տալով հայրենի հողի համար։

Հրամանատար Մհեր Հարությունյանի և զինակից ընկերների ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը, սակայն վիրավոր ընկերոջն օգնություն ցուցաբերելիս զոհվեց նաև հրամանատարը։

Նրանց սխրանքը մեր ուղեցույցն է՝
ծառայելու, պաշտպանելու և ամրացնելու մեր հայրենիքը։ 🇦🇲

#ՀրազդանիՊատանեկան
#ՄհերՀարությունյան

14/04/2025

Բարձրացրու՛ պահանջատիրությանդ ջահը…
Դարձի՛ր ջահակիր…

🗓️ Ապրիլի 23
⏱️ 19:15
📍Հանրապետության հրապարակ

https://forms.gle/WSWaL6zxzDF8u37V9

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ

#ջահերովերթ #ՀՅԴՀԵՄ

17/11/2024

Շնորհավոր երկնային ծնունդդ գաղափարի մարտիկ…

Քո ոգին նոր սերնդի մեջ է, ովքեր քո կիսատ թողած գործն ավարտին կհասցնեն:

Մհեր Հարությունյան (ՃՈՒՏ)

📌«Ես իմ երկրի հավերժ զինվորականն եմ.Ես այն մարդկանցից մեկն եմ, ով պատերազմ չի ուզում. բայց այն մարդկանցից մեկն եմ, ով պատերազմի դեպքում ամենաառաջինը կհայտնվի առաջնագծում՝ զորքի հետ միասին...»

Նոյեմբերի 17-ը Դաշնակցական, ազատամարտիկ, «Կամավորական շարժում» ՀԿ-ի 2-րդ վաշտի հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր ընկեր Մհեր Հարությունյանի (Ճուտ) ծննդյան օրն է:

Մհեր Հարությունյանը 16 տարեկան էր, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, նա ռազմաճակատ մեկնած ընկերներից ամենափոքրն էր, դրա համար էլ ստացել էր Ճուտ մականունը։

Մասնակցել է Գետաշենի, Շահումյանի պաշտպանությանը և այլ ինքնապաշտպանական մարտերին։

🚩44-օրյա պատերազմը սկսվելուց անմիջապես հետո ընկեր Մհերը մեկնել է Արցախ՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի կազմում։

Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 6֊ին մարտական խնդիրը կատարելիս, Վարանգաթաղի բարձրունքը վերաազատագրելուց հետո, փորձելով վիրավորներին առաջին օգնություն ցույց տալ։

🖇Հավերժ փառք քեզ, ընկեր։

Photos from ՀՅԴ Հրազդանի պատանեկան միություն's post 05/07/2024

Դասախոսություն՝ թեմայով…:

Ճամբար՝ օր 5

ՀՅԴ Հրազդանի պատանեկան միություն

AYF Australia

04/07/2024

Եվ մի օր կծածանվի հայոց եռագույնը ԱՐՑԱԽԻ մեջ…

ՀՅԴ ՀՊՄ Հրազդանի խումբը մասնակցում է Հրազդանում անցկացվող բակային ճամբարին։

Photos from ՀՅԴ Հրազդանի պատանեկան միություն's post 04/07/2024

ՀՅԴ ՀՊՄ
Բակային ճամբար Հրազդանում…

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Hrazdan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Օգոստոսի 23
Hrazdan