ANNA DANCE STUDIO

ANNA DANCE STUDIO

Share

✨ Artistic Director • Choreographer
🩰Աննա Կարապետյան

23/07/2026

Բարի գալուստ Զինվոր 💚 22.07.2026💚

28/06/2026

🌸 Սիրելի՛ հարսիկներ 🌸

Ստորև ներկայացնում ենք մեր հարսանեկան պարային ծառայությունների արժեքները՝ Ձեր նախընտրած տարբերակին հեշտությամբ ծանոթանալու համար։ 💖

🎵 Երաժշտությունների ընտրությունը կատարվում է միասին՝ Ձեր նախասիրություններին համապատասխան։

📞 Հարցերի, խորհրդատվության, երաժշտության ընտրության և ամրագրման համար գրեք կամ զանգահարեք մեզ։ 💌

📍Մեր հասցեն Ք.Վարդենիս / Պոլիկլինիկայի հարևանությամբ

13/06/2026

✨ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ✨

🩰 ANNA DANCE STUDIO-ն հայտարարում է ընդունելություն

🌷 13-16 տարեկան աղջիկների խմբում

Եթե սիրում ես պարը, բեմը և ցանկանում ես զարգացնել քո տաղանդը, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։

💫 Միացի՛ր մեր ստեղծագործ, ակտիվ և հաղթանակներով լի պարային ընտանիքին։

📍 Տեղերը սահմանափակ են

📞 Մանրամասների և գրանցման համար կապ հաստատեք մեզ հետ։

01/06/2026

Սիրելի՛ երեխաներ,

Այսօր ձեր օրն է՝ ամենապայծառ, ամենաանկեղծ ու ամենաջերմ տոնը։ 💖
Թող ձեր մանկությունը միշտ լինի լուսավոր հեքիաթ՝ լի սիրով, ծիծաղով, անսպառ երազանքներով ու գեղեցիկ հիշողություններով։ Թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի, իսկ ձեր սրտերում միշտ ապրեն բարությունը, հավատն ու երջանկությունը։

Աշխարհի ամենագեղեցիկ ժպիտները երեխաներինն են, և հենց այդ ժպիտներով է աշխարհը դառնում ավելի բարի ու գունեղ։

Շնորհավո՛ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր երեխա մեծանա սիրո, հոգատարության և խաղաղության մեջ։ 🌸🩵🎈✨

02/05/2026

Երեխաների սերը ամենամաքուր ու անկեղծ զգացումն է…
Նրանց ժպիտներում կա մի աշխարհ, որտեղ չկա կեղծիք, չկա սահման։

Նրանց յուրաքանչյուր քայլի հետ ես ապրում եմ նորից ու նորից,
յուրաքանչյուր հաջողությամբ հպարտանում եմ,
յուրաքանչյուր դժվարությամբ՝ ավելի ուժեղ եմ դառնում նրանց համար։

Իմ սերն իրենց հանդեպ բառերով չի չափվում…
այն ապրում է իմ յուրաքանչյուր հայացքում, յուրաքանչյուր հոգատար շարժման մեջ։

Նրանք իմ սրտի ամենաքաղցր հատվածն են,
իսկ ես՝ իրենց անվերջ սիրողը 💛

Photos from ANNA DANCE STUDIO's post 02/05/2026

Այսօր Լճավանում առանձնահատուկ օր էր…

Ոչ միայն հրաժեշտ տվեցի իմ սիրելի սաներին, այլ նաև միասին նշեցինք մեր մեկ տարվա գեղեցիկ ճանապարհը։
Մեկ տարի՝ լի աշխատանքով, ժպիտներով, հաղթանակներով ու անմոռանալի պահերով…
Մեկ տարի, որտեղ դուք դարձաք ոչ միայն սաներ, այլ իմ փոքրիկ ընտանիքը։

Այս հրաժեշտը ժամանակավոր է, բայց մեր կապը՝ մշտական…
Շնորհակալ եմ ձեզ ամեն քայլի, ամեն ջերմ հայացքի ու սիրո համար։

Սիրում եմ ձեզ շատ ❤️

Photos from ANNA DANCE STUDIO's post 01/05/2026

Սիրելի՛ իմ սաներ,
Այսօր հրաժեշտ տվեցի իմ ANNA DANCE STUDIO-ի սաներին և Լճավան Պարային համույթի իմ սիրելի սաներին…նկարները ներքևում։☺

Այս տողերը գրում եմ մի փոքր ծանր, բայց միևնույն ժամանակ ջերմ սրտով։

Առաջիկա ժամանակահատվածում մենք չենք հանդիպելու, և դա ինձ համար հեշտ չէ։
Դուք պարզապես իմ սաները չեք…

Դուք իմ օրերի լույսն եք, իմ աշխատանքի իմաստը, իմ ուժը ու իմ ոգեշնչումը։
Ամեն փորձ, ամեն քայլ, ամեն ժպիտ՝ միասին անցած, դարձել է ինձ համար թանկ հիշողություն։

Ես գնում եմ արձակուրդ, բայց իմ սիրտը մնում է ձեզ հետ…
Մեր դահլիճում, ձեր ծիծաղի մեջ, ձեր շարժումների մեջ։
Կարոտելու եմ ձեզ շատ…
Ձեր աչքերի փայլը, ձեր առաջընթացը, նույնիսկ ձեր փոքրիկ սխալները, որոնք մենք միասին ուղղում էինք սիրով։
Խնդրում եմ՝ մի մոռացեք պարել։
Պարեք այնպես, ինչպես մենք ենք սովորել՝ սրտով, զգացմունքով, սիրով…
Քանի որ պարը պարզապես շարժում չէ, այն ձեր հոգին է։

Ես վստահ եմ՝ երբ վերադառնամ, դուք էլ ավելի ուժեղ, էլ ավելի գեղեցիկ ու վստահ կլինեք։
Եվ մենք նորից միասին կշարունակենք մեր ճանապարհը։

Սիրում եմ ձեզ անսահման ❤️
Ձեր՝ Ընկեր Աննա 🤍

29/04/2026

💃🕺Happy international dance day 💃🕺

29/04/2026

Պարի միջազգային օր 💃
Պարի միջազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 29-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։

Այն նվիրված է պարի արվեստին՝ որպես համամարդկային լեզվի, որը չի ճանաչում ազգություն, սահմաններ կամ տարբերություններ։

Պարը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում՝ փոխանցելով զգացմունքներ, մշակույթ և կյանք։❤💃🕺

29/04/2026

Պարի միջազգային օր
Պարը իմ ընտրությունն է, իմ ճանապարհը, իմ ներաշխարհի ամենաանկեղծ արտահայտությունը։

Այս օրը ինձ համար պարզապես տոն չէ․
այն հիշեցում է, թե որքան ուժ, համբերություն և սեր կա այս արվեստի մեջ։

Պարը ձևավորում է, կոփում և սովորեցնում զգալ՝ ավելի խոր, ավելի իրական։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը կապել են պարի հետ՝
պարողներին, մանկավարժներին և յուրաքանչյուրին, ով բեմում ապրում է իր պատմությունը։

Թող պարը միշտ մնա մեր մեջ՝ որպես ուժ, հավատ և շարունակելու շարժումը։ ❤💃🕺 💃❤Happy international dance day ❤💃

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Vardenis?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Ա. Սեսմանուկյան փողոց
Vardenis

Opening Hours

Monday 16:30 - 19:00
Tuesday 16:30 - 19:00
Wednesday 16:30 - 19:00
Thursday 16:30 - 19:00
Friday 16:30 - 19:00