10/04/2026
✅Ապրիլի 9-ին և 10-ին կայացավ «Սիրողական ֆուտբոլի միջավայրի վերլուծության ներկայացում» թեմայով սեմինարը
2️⃣-րդ օրը դասընթացին մասնակցեցին ոչ միայն ՀՖՖ աշխատակիցները, այլև Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության, ակումբների, ինչպես նաև մարզերում ՀՖՖ ներկայացուցիչները, Երևանի վարչական շրջանների համակարգողներն ու ՀՖՖ մասսայական ֆուտբոլի կոմիտեի անդամները։
«Ախթամար» ԱՖԱ-ից սեմինարին մասնակցում էր՝ գործադիր տնօրեն Ն. Էլոյանը:
22/02/2026
Պելե
-Հաջողությունը պատահականություն չէ: Դա ծանր աշխատանք է, հաստատակամություն, ուսուցում, ուսումնասիրություն, զոհաբերություն և ամենից առաջ սեր՝ այն ամենի նկատմամբ , ինչ անում ես կամ սովորում ես անել:
19/02/2026
Լավ լուր մեր երկրպագուների համար🤩🥳
💜Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական են հրավիրվել մեր ֆուտբոլիստուհիներ Մերի Պետրոսյանը և Լիլիթ Գևորգյանը, ովքեր խաղում են կենտրոնական պաշտպանի դիրքում :
🏠Ախթամարի մեծ ընտանիքից՝Մերին Արագածոտնի մարզի Արագած համայնքից է, իսկ Լիլիթը՝ Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրից:
🇦🇲 Նշենք, որ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մեր ընտրանին կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման B լիգայի երկրորդ փուլին։
⚽️Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։
❤️💙🧡Հաջողություն մաղթենք մեր Ֆուտբոլիստուհիներին և Հավաքականին կարևոր ստուգատեսում: