Goalarmenia

Goalarmenia

Share

Բարի գալուստ Goalarmenia ֆուտբոլային էջ․ ամեն ինչ՝ ֆուտբոլի մասին⚽️🆕

13/05/2026

🇪🇸Բետիսը 21 տարվա դադարից հետո վերադարնում է Չեմպիոնների Լիգա։✔️

11/05/2026

Ամենասիրուն պահը ֆուտբոլում 💙❤️

10/05/2026

Եվ այսպես ավարտվեց տարվա ամենասպասված Էլ Կլասիկոն…
Հաղթեցին կատալոնացիները, ու «Բարսելոնան» պատմության մեջ արդեն 29-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ 🔵🔴🏆

Պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնան» չեմպիոնությունը ձևակերպեց հենց «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում՝ ապացուցելով, որ այս մրցաշրջանի ամենաուժեղ թիմն իրենք էին։

Մրցաշրջանի ավարտից ընդամենը 3 տուր առաջ կատալոնացիները «Ռեալից» առաջ են արդեն 14 միավորով։
Իսկ հիմա նրանց առջև նոր նպատակ կա՝ ավարտել առաջնությունը 100 միավորով։ Եթե հաղթեն մնացած բոլոր խաղերը, ապա կհասնեն այդ պատմական ցուցանիշին։ ⚽🔥

Այս «Բարսան» պարզապես թիմ չէ…
Սա բնավորություն է, պայքար, գեղեցիկ ֆուտբոլ ու չեմպիոնական հոգեբանություն։
Կատալոնիան կրկին տոնում է, իսկ ֆուտբոլային աշխարհը կրկին խոսում է «Բարսելոնայի» վերադարձի մասին։ 💙❤️

10/05/2026

🔥 Այսօր՝« Էլ կլասիկո » 💥

🔵🔴 «Բարսելոնա» 🆚 «Ռեալ Մադրիդ»
Խաղ, որին սպասում է ամբողջ ֆուտբոլային աշխարհը ⚽️

🏆 Եթե այսօր հաղթի Բարսելոնան, ապա կդառնա Իսպանիայի չեմպիոն 🔥

Պատրաստվե՛ք թեժ և անմոռանալի պայքարի…
Այսօր պարզապես խաղ չէ, այսօր պատմություն է գրվելու ⚔️

08/05/2026

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 110 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157 կգ ու 163 կգ: Հրումում նա բարձրացրեց 193 կգ ու 201 կգ: Երկամարտի 364 կգ արդյունքով՝ Գրիգոր Ղազարյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:

07/05/2026

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
Տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Մովսիսյանը հաջող մոտեցում ու երկամարտի արդյունք չունեցավ:

07/05/2026

Նաիր Թիկնիզյանը կարող է հեռանալ Ցրվենա Զվեզդայից🔥
Սերբական ակումբը հետաքրքրված է Զալցբուրգի ձախ պաշտպան Ալեքս Թերզիչի ծառայություններով, սակայն քայլեր չի ձեռնարկի, քանի դեռ թիմում են Նաիր Թիկնիզյանն ու Ադեմ Ավդիչը։ Հաղորդվում է, որ այս երկու ֆուտբոլիստներից մեկին Ցրվենա Զվեզդան կարող է վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում

06/05/2026

🏆❤️💙 ՊՍԺ-ն կրկին Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

🔥 Առաջին խաղում՝ գոլային խելահեղություն, պատասխան խաղում՝ լարված և բարձր մակարդակի ֆուտբոլ

📌 Փարիզյան ակումբը շարունակում է պայքարը՝ տիտղոսը պաշտպանելու համար

Գոլերը կարող եք տեսնել մեր տելեգրամյան ալիքում

https://t.me/Goalmediaam

06/05/2026

Գոլը կարող եք տեսնել մեր տելեգրամյան ալիքում

https://t.me/Goalmediaam

06/05/2026

134 և Աննա Ամրոյանը դարձավ ԱԱ չեմպիոն

06/05/2026

🇦🇲 Եվ այսպես… Երիտասարդների աշխարհի առաջնությունում արդեն ունենք առաջին ոսկին… 🥇

Մեր գեղեցկուհի Աննան ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ ուժ ու կամք ունեն հայերը։
Բաթումիում՝ Եվրոպայի առաջնության ժամանակ, նա նույնիսկ 0 էր ստացել վարժությունում… բայց չկոտրվեց։ 💔➡️🔥

Այսօր նա վերադարձավ ավելի ուժեղ…
ու դարձավ Երիտասարդների աշխարհի առաջնության ՄԵԾ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։ 🏆🇦🇲

Սա պարզապես հաղթանակ չէ…
սա ապացույց է, որ հայ աղջիկները երբեք չեն հանձնվում։ ❤️

Հպարտ ենք քեզնով, Աննա՛։ 👏🇦🇲

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Yerevan