28/05/2025
Մայիսի 28-ից հայը հռչակվեց քաղաքացի, տոնդ շնորհավոր Հայ ու Հայաստան
🇦🇲🇦🇲🇦🇲
«Քու գործերուն անդավաճան մէկ հոգի կայ․ դուն ինքդ ես, քու ուժդ է»
Շահան Նաթալի
28/05/2025
Մայիսի 28-ից հայը հռչակվեց քաղաքացի, տոնդ շնորհավոր Հայ ու Հայաստան
🇦🇲🇦🇲🇦🇲
05/05/2025
🖤Ծանր օր բոլորիս համար:
Այսօր տեղեկացանք, որ 2 տարեկան մի երեխա, բակում խաղալու ընթացքում, անհայտ հանգամանքներում անհետացել է, իսկ քանի որ տնից ոչ շատ հեռու անցնում է Մարմարիկ գետը, մտավախություն կա որ փոքրիկ Տիգրանը ինչ որ կերպ հայտնվել է այդ գետում։
Անմիջապես արձագանքելով այս ահասարսուռ լուրին՝ «ՎԱՅՐԻ» կազմակերպությունն ու բոլորիս կողմից սիրված «ԱՄՊԵՐ» դպրոցը որոշեցինք անմիջապես մեկնել դեպքի վայր և միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։
Այնտեղ մենք ներկա էինք ոչ որպես կազմակերպություններ, այլ նախ և առաջ որպես մարդիկ՝ որոնք չեն կարող անտարբեր մնալ նման ցավալի իրավիճակի հանդեպ։ Ցավոք, մինչ երեկո փոքրիկին գտնել չհաջողվեց։
Հարկ ենք համարում նշել, որ այս գրառումը նպատակ չունի լուսաբանելու մեր մասնակցությունը որպես առանձին իրադարձություն։ Այն կատարվում է բացառապես ի պատասխան բազմաթիվ զանգերի և հաղորդագրությունների, որոնք ստանում ենք դեպքի վայրից որևէ տեղեկություն ստանալու ակնկալիքով։ Ուզում ենք պարզապես տեղեկացնել, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, և մեր սրտերն ու մտքերը փոքրիկի ընտանիքի հետ են։
Թող նման դեպքեր երբեք չկրկնվեն։
Թող մեր համատեղ ջանքերն առաջ գնան այնքան ժամանակ, քանի դեռ հույս կա՝ փոքրիկին գտնելու, ողջ և անվտանգ։
23/04/2025
Գործ անելու մասին խոսելու փոխարեն Գործենք:
ՄԵԿ ԾԱՌ՝ ՀԱՆՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ՄԵԿ ԱՆՏԱՌ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ․ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՄԵԿ ԾԱՌ՝ ՀԱՆՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ՄԵԿ ԱՆՏԱՌ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ․ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
18/04/2025
Համեցեք ձեր 🌲 տնկելու։
❗Հարգելի Վայրի համայնք
Որոշ ժամանակ առաջ մենք ձեռք ենք բերել տարածք, որտեղ կատարել ենք ծառատունկ և որը մեր վերահսկողության ներքո է, այժմ անհրաժեշտություն կա մաքրապատման աշխատանքներ կատարել ու որպիսի ծառերի առողջ աճը ճիշտ կատարվի։ Խնդրանքով դիմում ենք բոլորիդ՝ մաս կազմել այս գործընթացին։
Այն տեղի կունենա․
⏰ Կիրակի, ժամը 10։00-ին
📌 Համալիրին կից տարածք (քարտեզի հղում)
Եթե ունեք գործիքներ, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի ընթացքում, խնդրում ենք բերել ձեզ հետ։
Եթե ցանկություն և հնարավորություն ունեք մասնակցելու ուրախ կլինենք ձեզ տեսնել այնտեղ։ Եվ հնարավորինս կարող եք տարածել այս տեղեկատվությունը։
Շնորհակալություն
13/11/2024
Հիշեցնում ենք, որ «ԱԹՍ ոլորտի զարգացման հեռանկարները» համաժողովին մեծ տեղ ենք հատկացնելու հատկապես պաշտպանության ոլորտի հետ համագործակցությանը, առկա խնդիրներին։
Կարևոր է համախմբել բոլորիս մասնագիտական ներուժը արդյունքի հասնելու համար։
Գրանցվե՛ք և միացեք համաժողովին` զանգահարելով նշված համարին կամ գրելով տելեգրամ հարթակով:
+374 33 504 406
———————
Հարգանքով՝
«Վայրի» ՈւՀԿ֊ի հիմնադիր,
համաժողովի նախաձեռնող
Էդգար Խաչատրյան
29/10/2024
Միացիր «ԱԹՍ ոլորտի զարգացման հեռանկարները» համաժողովին, որի ժամանակ միասին բացահայտելու ենք ԱԹՍ ոլորտի ազդեցությունը մեր երկրի պաշտպանության վրա և քննարկելու ենք հնարավոր զարգացումները։
Մուտքն ազատ է 🎟️, մասնակցել կարող են բացառապես ոլորտի հետ առնչվող անհատներն ու կազմակերպությունները: 🧑💼 🏢
Մանրամասների կամ մասնակցության հայտ ներկայացնելու համար 📞 կարող եք զանգահարել նշված համարին ⬇️ կամ գրել տելեգրամ հարթակով:
———————
Հարգանքով՝
«Վայրի» ՈւՀԿ֊ի հիմնադիր,
համաժողովի նախաձեռնող
Էդգար Խաչատրյան
📱 +374 33 504 406
29/10/2024
Միացի՜ր «ԱԹՍ ոլորտի զարգացման հեռանկարները» համաժողովին, կիսվիր քո նորարարական գաղափարներով ՝ ինչպես զարգացնել ԱԹՍ արտադրական ուղղությունը 🚀։ Արի, միասին քննարկենք
գործողությունների քարտեզը դրանք իրագործելու համար։
Մուտքն ազատ է 🎟️, մասնակցել կարող են բացառապես ոլորտի հետ առնչվող անհատներն ու կազմակերպությունները: 🧑💼 🏢
Մանրամասների կամ մասնակցության հայտ ներկայացնելու համար 📞 կարող եք զանգահարել նշված համարին ⬇️ կամ գրել տելեգրամ հարթակով:
———————
Հարգանքով՝
«Վայրի» ՈւՀԿ֊ի հիմնադիր,
համաժողովի նախաձեռնող
Էդգար Խաչատրյան
📱 +374 33 504 406
23/10/2024
📢 Միացի՜ր համաժողովին՝ միասին բացահայտենք ԱԹՍ ոլորտի կրթական ուղղության զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները։ 🚁📚
✅ Մուտքն ազատ է, մասնակցել կարող են բացառապես ոլորտի հետ առնչվող անհատներն ու կազմակերպությունները։
📞 Մանրամասների կամ մասնակցության հայտ ներկայացնելու համար կարող եք զանգահարել նշված համարով ⬇️ կամ գրել տելեգրամ հարթակով։
💼 Հարգանքով՝ «Վայրի» ՈւՀԿ֊ի հիմնադիր,
Համաժողովի նախաձեռնող
Էդգար Խաչատրյան
📱 +374 33 504 406
18/10/2024
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ գրանցման նոր տարբերակ ⬇️
―――――――
📢 ԱԹՍ ոլորտի ներկայացուցիչներին, փոխկապակցված կազմակերպություններին և մասնագետներին հրավիրում ենք «ԱԹՍ ոլորտի զարգացման հեռանկարները» համաժողովին։
⚠️ԱԹՍ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար․ կարծում ենք, որ ժամանակն է համախմբվել, ստեղծել համայնք և է′լ ավելի կառավարելի դարձնել այս ոլորտի զարգացումը։
🆓 Հենց այս նպատակով նախաձեռնել ենք այս հանդիպումը, որպեսզի միասին քննարկենք ոլորտին առնչվող խնդիրներն ու ոչ միայն։
📍 Ուշադրություն📍 համաժողովին մասնակցությունը անվճար է, իսկ գրանցումը՝ պարտադիր։
Գրանցվելու համար կապվեք 📱 374 33 504406 հեռախոսահամարով։
―――――――
✊Շնորհակալ կլինենք, եթե տարածեք այս հայտարարությունը ձեր ընկերների շրջանում։
«Վայրի» ՈՒՀԿ հիմնադիր
Էդգար Խաչատրյան