Aghajanyan Gym

Aghajanyan Gym

Share

🏃🏻‍♀️ Մարզումներ կանանց և աղջիկների համար
📞 099 101-152 / 093 242-069
📍 Յան-Ռայնիս 11/11, Զեյթուն վ./շ.

25/08/2026

Daily reminder 😌

19/08/2026

Նիհարելը չի նշանակում սոված մնալ, ժամերով մարզվել կամ ամեն օր ավելի շատ քրտնել։ 🤎

Շատերը կարծում են, որ եթե մարզման ժամանակ ավելի շատ են քրտնում, ուրեմն ավելի շատ ճարպ են այրում։ Բայց իրականում պոլիէթիլենով փաթաթվելը պարզապես բարձրացնում է քրտնարտադրությունը, և օրգանիզմը կորցնում է հիմնականում հեղուկ, ոչ թե ճարպ։ Այդ կորցրած ջուրը որոշ ժամանակ անց վերականգնվում է։

Ճարպային զանգվածը նվազեցնելու համար անհրաժեշտ է ոչ թե ծայրահեղությունների գնալ, այլ ստեղծել ճիշտ և կայուն համակարգ։ ✨

🥗 Հավասարակշռված սնունդ
Օրգանիզմին անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր։ «Որքան քիչ ուտեմ, այնքան արագ կնիհարեմ» մոտեցումը երկարաժամկետ արդյունքի լավագույն ճանապարհը չէ։

🏋🏻‍♀️ Կանոնավոր մարզումներ
Լրացուցիչ ֆիզիկական ակտիվությունը օգնում է ծախսել ավելի շատ կալորիաներ, զարգացնել ուժն ու դիմացկունությունը և պահպանել մկանային զանգվածը։

🔥 Փոքր կալորիական դեֆիցիտ
Ճարպային զանգվածի նվազեցման հիմքում էներգիայի հավասարակշռությունն է։ Փոքր և վերահսկվող կալորիական դեֆիցիտը շատ ավելի արդյունավետ ու կայուն մոտեցում է, քան խիստ սահմանափակումները։

😴 Վերականգնում
Օրական 3–5 ժամ մարզվելը պարտադիր չէ և կարող է նույնիսկ խանգարել առաջընթացին։ Մարմնին անհրաժեշտ է նաև հանգիստ և լիարժեք վերականգ�

12/08/2026

1. Սրտխառնոց 🤢

Մարզման ժամանակ արյան մեծ մասը ուղղվում է դեպի աշխատող մկանները, ինչի պատճառով մարսողությունը դանդաղում է։ Թեթև սրտխառնոց կարող է պատահել, բայց եթե մարզումից հետո հաճախ փսխում ես, արժե վերանայել ծանրաբեռնվածությունը, սնունդն ու վերականգնումը։

2. Չի բավականացնում օդը 🫁

Ծանր վարժությունների ժամանակ օրգանիզմը շատ ավելի շատ թթվածին է պահանջում, հատկապես ոտքերի մարզման ժամանակ։ Եթե զգում ես խեղդվելու զգացում, կրծքավանդակի ցավ կամ մի քանի րոպե անց էլ չես կարողանում վերականգնել շնչառությունդ՝ դադարեցրու մարզումը։

3. Ականջներում զնգում կամ փակվածության զգացում 👂

Ծանր մոտեցումների ժամանակ մարդիկ հաճախ ակամայից պահում են շունչը, ինչի հետևանքով ժամանակավորապես փոխվում է արյան ճնշումը։ Եթե զնգոցը ուժեղանում է, առաջանում է գլխապտույտ կամ տեսողության խանգարում՝ դադարեցրու վարժությունը։

4. Շուրթերը կապտում են 🫦

Շուրթերի արտահայտված կապտությունը նորմալ նշան չէ և կարող է վկայել արյան մեջ թթվածնի պակասի մասին։ Եթե դրան միանում են թուլություն, շնչահեղձություն կամ գլխապտույտ՝ անմիջապես դադարեցրու մարզումը։

5. Աչքերիդ առաջ մթնում է 👀

Ծանր մոտեցումից հետո կտրուկ կանգնելիս կարող է մի պահ աչքերիդ առաջ մթնել։ Եթե դա հաճախ է կրկնվում, արժե նվազեցնել ծանրաբեռնվածությունը և ո�

Photos from Aghajanyan Gym's post 11/08/2026

2 տարվա ինտենսիվ պարապմունքների արդյունքը 💪🏻

08/08/2026

1. Արգելում եմ սննդամթերքը բաժանել «վատ» և «լավ» կատեգորիաների։
Զեֆիրը և հնդկաձավարը ածխաջրեր են։ Օրգանիզմը չգիտի, որ դու կերել ես «ճիշտ» հնդկաձավար և «սխալ» զեֆիր։ Նա պարզապես գիտի՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր։ Կարելի է ուտել ամեն ինչ։

2. Արգելում եմ բացառել սիրելի մթերքները։
Եթե սիրում ես շոկոլադ, պիցցա կամ պաղպաղակ, մենք չենք ձևացնի, թե դրանք գոյություն չունեն։ Մենք կսովորենք դրանք ճիշտ ներառել սննդակարգի մեջ։ Միայն այդպես կարելի է ոչ միայն նիհարել, այլև երկար տարիներ պահպանել արդյունքը։

3. Արգելում եմ քեզ համեմատել ուրիշների հետ։ Նույնիսկ ինձ հետ։
Ուրիշի կազմվածքը քո մեկնարկային կետը չէ։ Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, փորձը, պայմաններն ու իր ժամանակը։ Համեմատիր քեզ միայն երեկվա քո տարբերակի հետ։

4. Արգելում եմ «ավելի լավ արդյունքի» համար բաց թողնել հանգստի օրերը։
Հոգնածությունը, արդյունքի կանգը և վնասվածքները հաճախ առաջանում են ոչ թե քիչ մարզվելու, այլ չափից շատ մարզվելու պատճառով։

5. Արգելում եմ ամեն օր կշռվել և մեկ թվի հիման վրա եզրակացություններ անել։
Մարմնի ձևավորման գործընթացը գծային չէ։ Քաշի վրա ազդում են ջուրը, քունը, սթրեսը, դաշտանային ցիկլը և բազմաթիվ այլ գործոններ։ Այդ պատճառով առաջընթացը գնահատում ենք շաբաթը մեկ անգամ։ Դա լիովին բավարար է իրական դինամիկան տեսն

28/07/2026

Դե ինչ, հաջորդը ո՞վ է կրկնում😌😉

26/07/2026

Կարդիո-մարզասարքերից ճիշտ օգտվելը շատ կարևոր է մարզվելիս, աանի որ այն ուղիղ ազդեցություն ունի հենաշարժողական համակարգի վրա 😌

15/07/2026

Մոտիվացիա՞... ոչ, դիսցիպլինա 😌✨

05/07/2026

Տարբեր մկանային խմբերի համար նախատեսված են տարբեր վարժությունները😌

Կարևոր է իմանալ, թե տվյալ վարժությունը որ մկանախումբն է մարզում🤝

30/06/2026

👉Եթե ուզում ես ունենալ գեղեցիկ նստամկան ապա վարժություներիդ մեջ ավելացրու այս վարժությունը🍑

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ռան-Ռայնիս 11/11
Yerevan