08/08/2026
🔸Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին ծննդյան օրվա առթիվ։
Մաղթում ենք քաջ առողջություն, անսպառ եռանդ, նոր հաղթանակներ և մարզական փայլուն նվաճումներ։
07/08/2026
🏅 Օգոստոսի 1-5-ը Երևանում անցկացվեց Միջազգային պարասպորտի փառատոնը։
Փառատոնի շրջանակում անցկացվեցին հետևյալ մարզաձևերի մրցումներ․
🏓 Սեղանի թենիս
🏀 Բասկետբոլ
🏑 Հոկեյ
🏃 Աթլետիկա
🏋️ Ծանրամարտ (սեղմում հենարանից)
🏆 Փառատոնի ավարտին մարզիկները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով, իսկ ակտիվ մասնակիցներն ու կազմակերպիչները՝ շնորհակալագրերով։
Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ ու մարզական հաջողություններ։ 🇦🇲💙
04/08/2026
Sport.Mediamax.am-ի հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները և գնահատականները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և չեն արտացոլում ստեղծված իրավիճակի ամբողջական պատկերը։
🔸Երևանի քաղաքապետարանը ,Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը՝ վարչության պետ Արսեն Մակվեցյանի գլխավորությամբ, մշտապես հոգատար և հետևողական վերաբերմունք են ցուցաբերում մեր մարզիկների մարզումային գործընթացի, բարեկեցության և անհրաժեշտ պայմանների ապահովման հարցում։
Նույն վերաբերմունքն է ցուցաբերում նաև Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը, ով մշտապես աջակցել և աջակցում է մարզիկներին՝ հնարավորինս նպաստելով նրանց լիարժեք մարզումային գործընթացին և մարզական առաջընթացին։
30/07/2026
🔸Երևանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանն իր մոտ է ընդունել և շնորհավորել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ միջազգային մրցաշարերում և առաջնություններում գրանցած հաջողությունների կապակցությամբ։
Արսեն Մակվեցյանը բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում՝ մաղթելով նոր հաղթանակներ, ձեռքբերումներ և հաջող մրցելույթներ միջազգային ասպարեզում։
30/07/2026
🇦🇲🥇Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ աշխարհի Մ17 առաջնության կրկնակի հաղթող, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր
Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:
Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է:
🥉🇦🇲Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 5:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Աբաշիձեի նկատմամբ:
29/07/2026
🥉🇦🇲Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:
48 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթել է Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 9:3 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Ավետիսյանը զիջել է ղազախ ըմբիշին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 2:3 հաշվով զիջել է հունգարացի մրցակցին: Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում գոտեմարտել է խորվաթ Լովրո Վիդովիչի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել, իսկ կիսաեզրափակչում զիջել է ռուս ըմբիշին:
🤼♂️Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանն էլ դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:
Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:
25/07/2026
🔸ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ 2026
25/07/2026
🔸Հարգելի՛ Արսեն Մակվեցյան,
Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը սրտանց շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։
Մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ։ Թող բոլոր նախաձեռնություններն ուղեկցվեն հաջողությամբ, իսկ յուրաքանչյուր օրը՝ նոր ձեռքբերումներով ու դրական լիցքերով։🎉
24/07/2026
🔸Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի առաջնությունում՝ արձանագրելով հերթական նշանակալի արդյունքները։
Մրցումային երրորդ օրը հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ՝ ևս մեկ անգամ բարձր պահելով Հայաստանի մարզական հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Օրվա մեդալակիրներն են՝
🥇 Գոռ Խաչատրյան — աշխարհի չեմպիոն
🥉 Հայկ Մինասյան — աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
🥇 Աիդա Ազատյան — երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզչական շտաբին՝ մաղթելով նոր հաղթանակներ և հաջողություններ միջազգային մրցահարթակներում։👏