Մարզչական դասընթացների շրջանակում ուսումնասիրում ենք նաև «Fitness on Stage» ձևաչափը և բոդիբիլդինգի մրցումային ուղղությունը՝ կատեգորիաներից մինչև ամենափոքր մասնագիտական դետալները։ Ապագա մարզիչները սովորում են մրցումային ֆորմատները, գնահատման չափանիշները, պոզինգը, բեմական ներկայությունը և մարզիկների պատրաստման կարևոր փուլերը՝ ստանալով լիարժեք գիտելիքներ ոլորտի մասին։
AFBT Association
AFBT Association 🇦🇲
Հայաստանի Ֆիթնեսի և Բոդիբիլդինգի Մարզիչների Ասոցիացիա
📚 ԿՐԹԻՐ | 🏋️♂️ ՄԱՐԶԻՐ | 🏆 ՀԱՂԹԻՐ
Մարզչական դասընթացի ընթացքում խորությամբ ուսումնասիրեցինք կենսաքիմիան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ճարպայրման գործընթացին (լիպոլիզ)՝ հորմոնալ ազդակներից մինչև էներգիայի արտադրություն։ Ուսանողները ոչ միայն հասկացան գործընթացի խորքային մեխանիզմները, այլ նաև ձեռք բերեցին կիրառական հմտություններ՝ դրանք արդյունավետ կիրառելու մարզման մեջ։ Սա գիտելիք է, որը տալիս է իրական արդյունք։ 💪
Դասընթացի ընթացքում խորապես ուսումնասիրեցինք մարզման մեթոդաբանությունը՝ ներառյալ դրա բոլոր սկզբունքները, կառուցվածքը և կիրառման մեխանիզմները։ Քննարկեցինք ծրագրավորման փուլերը, ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը, վերականգնման կարևորությունը և արդյունքների գնահատման մոտեցումները՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրամասնին։🧠
Մարզչական դասընթացի ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին գինեկոլոգիան և ծանոթացան հղի կանանց հետ աշխատելու ճիշտ ու անվտանգ մեթոդներին։ Նրանք ձեռք բերեցին թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ՝ ավելի վստահ և պատասխանատու աշխատանքի համար։🤰
Սպորտային հոգեբանությունը ևս մեկ կարևոր քայլ էր մեր մասնագիտական աճի ճանապարհին։
Դասախոս, սպորտային հոգեբանի գրագետ մոտեցման շնորհիվ հասկացանք, թե ինչպես է մտածողությունը ձևավորում հաղթանակը։🧠
Դասընթացի ընթացքում ապագա մարզիչները խորացված ուսումնասիրեցին սննդաբանությունը։ Սննդի դերը մարզումներում, նրբությունները և գաղտնիքները , իսկ մեր սննդաբան դասախոսը մանրակրկիտ փոխանցեց իր գիտելիքները ուսանողներին:🥦🥩🥑
Այսօրվա բաց դասին մեր ուսանողը ներկայացրեց հորմոնների դերը մարզումներում՝ ընդգծելով նրանց ուժը մեր առաջընթացում։🫶🏻💪🏻
Совсем скоро в Армении мы встретимся с гигантами фитнес-индустрии —
Дмитрием Никифоровым и Алексеем Ворфоломеевым 💪🔥
Вас ждут крутые семинары, практические тренинги и реальный опыт, которые дадут новые знания, мотивацию и рост на совершенно новый уровень 🚀
Если вы хотите развиваться, учиться у лучших и быть в центре фитнес-индустрии —
это ваш шанс 👊
📍 Ждём всех на наших курсах!
Շա՜տ շուտով Հայաստանում հանդիպելու ենք ֆիթնես ոլորտի հսկաների՝
Դմիտրի Նիկիֆորովի և Ալեքսեյ Վորֆոլոմեևի հետ 💪🔥
Սպասվում են շատ թույն սեմինարներ, պրակտիկ դասընթացներ և իրական փորձ, որոնք քեզ կտան նոր գիտելիք, մոտիվացիա ու հաջորդ մակարդակի աճ 🚀
Եթե ուզում ես զարգանալ, սովորել լավագույններից ու լինել ոլորտի կենտրոնում —
սա քո հնարավորությունն է 👊
📍 Սպասում ենք բոլորիդ մեր դասընթացներին
Click here to claim your Sponsored Listing.