Ցիգուն Արմենիա

Ցիգուն Արմենիա

Share

Epigenetics, Energy healing, Qi gong, Meditation, Visualization, Breathworks, Psychoanalysis
📧 qu

01/06/2026

Պատրաստ եք ավելի թարմ, հանգիստ ու խորքային էներգիայով սկսել ձեր օրը։

Նոր-Նորքի 2-րդ զանգվածում արդեն մեկնարկել է նոր Ցիգուն խումբ։

Մեղմ, հոսող և պլաստիկ շարժումների միջոցով Ցիգունը խնամում է՝
• ուղեղը և նյարդային համակարգը 🧠
• ավիշը և հորմոնալ ֆոնը 🌿
• էներգիան և արյունը ✨

Ազատվում ենք առօրյա սթրեսից և ստանում այնպիսի վիճակ, որը սուրճի էֆեկտը կամ լրացնում է, կամ նույնիսկ փոխարինում է։ ☕

Ամենակարևորը՝ 8-9 հոգով ստեղծվում է հանգիստ, կամերային մթնոլորտ։ Միայն մեր փոքրիկ խումբը՝ առանց ավելորդ աղմուկի։

📍Հատկապես հարմար է Նոր-Նորքի բնակիչների համար։
Առաջին խմբում տեղերը շատ սահմանափակ են։

Մանրամասների և գրանցման համար գրեք կամ զանգահարեք՝
☎️ +374 33 552237 (WhatsApp)
#ցիգուն #թարմօր

27/10/2025

Կրիյա Ցիգունի 12 աստիճանները կուրսի պրեզենտացին այս ուրբաթ օրը 🧘🏻💚

31.10.2025, ժամը11:00
"Երկինք" կենտրոնում
Օրբելի Կիեւյան խաչմերուկի հարեւանությամբ

Ծրագիրը`
Ըզ Գալ
- աջ,ձախ,դիմաց,հետեւ,ներքեւ,վերեւ,7-րդ հարթությունը
- զգալ շունչը
- զգալ սրտազարկը
- զգալ պորտը
- զգալ ափերը

Դաոսական Ծառ վարժություն - էներգիայի բարձրացում
Յոգայական Ծառ վարժությունը - էներգետիկ հավասարակշռության համար
Դաոսական Աքաղաղ վարժությունը - լարումների փոխակերպումը էներգիայի

Պլաստիկայի մինի վարժանք

Էներգոասեղնաբուժություն

Շնչապահում եւ դրոշմում

ERKINQ.Yoga

30/09/2025

https://www.facebook.com/share/p/19sdTKeJjS/

✨ Կրիյա Ցիգունի նոր դասընթաց✨

Դու արժանի ես հանգստության, ներդաշնակության ու էներգիայի 🌿
Միացիր Կրիյա Ցիգունի խմբին և բացահայտիր քո ներքին ուժը։

📌 Ի՞նչ կտան քեզ դասերը

Քնի կարգավորում և սթրեսի նվազեցում

Հորմոնալ բալանս և լինֆադետոքս

Մարմնի ճկունություն և երիտասարդացում

Նյութափոխանակության և մարսողության կարգավորում

Ներքին հավասարակշռություն ու կենսական էներգիայի բարձրացում

📍 Վայրը – Սևաստոպոլյան 32 (Կիևյան–Օրբելի խաչմերուկի հարևանությամբ)

🗓️ Ժամանակը – շաբաթը 2 անգամ՝
երկուշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 11։00 -ին,
յուրաքանչյուր դասը՝ 1 -ական ժամ

💳 Ամսավճարը – 40,000 դրամ
Մինչև հոկտեմբերի 20ին 30,000 դրամ

🌸 Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են հաղթահարել սթրեսը, վերականգնել ուժերը և ներդաշնակել կյանքը։

📞Գրանցվելու և մանրամասների համար կարող եք զանգահարել
📱 099 32 50 13 ֊ Վարպետ Արմեն Սարգսյանին
📱 033 55 22 37֊ ԵՐԿԻՆՔ ՏԱՃԱՐ
Կամ ուղարկել «Ցիգուն» բառը 💌

27/06/2025

-> «Իմաստուն Լաո-Ձեն ասում էր.
“Եթե կյանքը լիմոն է, տուր նրան նանայով մաքիթոյի համ, խմիր խոր շնչով ու ոլորիր մարմինը որպես պարույր” 🍹😄

Դե իսկ ես ասում եմ՝
Քո շուրջ էներգիան կարող է համագործակցել քո մարմնի էներգիայի հետ։ Դու դա կարող ես։ ✨

Կարեւոր չէ, քանի տարեկան ես։ Մարդու հնարավորությունները անսահման են, հատկապես երբ նա գիտի ներսից ժպտալ, ու ոչ միայն սելֆիներում։ 😊

Գալի՞ս ես բաց դասի։ Մենք՝ Ցիգուն-խմբի լուրջ դեմքով նինձյաներս, հոսում ենք Ու-Սին տարերքներով, ողնաշարը ձգում ենք մինչև աստղերը, զվարճացնում ենք լյարդը, իսկ երբ պետք է մարմինը ոլորենք՝ ծիծաղում ենք մեր սիրելի ու զվարճալի կենդանիների պես։ 🐯🐵🦅

Բեր երեք հոգի, որ քեզ չմենակ չզգաս մարմինը ոլորելու և երիտասարդանալու պահին։ Թե չէ մենք էլ ենք ուզում, որ մեր շարժումներն ու հնչյունները զանգվածային լինեն։ 😄

Չե՞ս ուզում երեք հոգի բերել։ Գիտեմ, որ կարող ես։ Բայց եթե չէ՝ ոչինչ։ Կարող ես երեք հոգու փոխարեն կատարել 10.000 դրամ հանգանակություն՝ քո սեփական երիտասարդացման, հուզական ու մարմնական դիթոքսի անունից։ 💸💫

Իսկ ընկերներիցդ ընտրիր ամենակրեատիվին կամ ամենասկեպտիկին։ Նրանք են դառնում լավագույն Ցիգուն-սանները։ 😉

Ներսից ժպտալը միայն սկիզբն է։ Քո երիտասարդության ալքիմիան սկսվում է հենց այստեղից։ 🌟

Գա՞ս… թե թողնեմ նանայով մաքիթոն տաքանա։ 🍹😘

Հասցեն անփոփոխ` շաբաթ առավոտ 7:30 😀
Ժամը` Բեյսիք Հաուսի այգի 🌞

🤸🧘🧍
Այս վիդեոն գարնան վերադարձն է նկարահանված ամռան Արեւադարձի դիրքից 🎉🙏 (հնագույն ալքիմիկ կոմպլեքսին երեք վարժություն)
Օգտակար է լյարդի դիթոքսի եւ դիսթրեսի համար
Արա 10-ը օր եւ կիսվիր քո հրաշալի արդյունքով այս հրապարակման տակ

20/06/2025

🌿 Հրավեր Ցիգունի լուսաբաց պարապմունքին՝ հունիսի 21-ին, 🌿
🌞🌞🌞Ամռան Արեւադարձի առավոտյան 🌞🌞🌞
📍 Ավան, Basic House այգի — դիտել քարտեզում https://maps.app.goo.gl/Fv7ipJvmRqALvWuc6
🕢 Ժամը՝ 7։30

Սիրելի բարեկամ,
Այս գիշերվա վերջն ու այս օրվա սկզբը հատուկ են։ Հունիսի 21-ը՝ Ամռան արեւադարձը, տարվա այն եզակի պահն է, երբ լույսը գագաթնակետին է։ Եվ հենց այդ պահին մենք կհանդիպենք շարժվելու, շնչելու, մեզ վերակենդանացնելու։

Առավոտյան Ցիգունը չի նշանակում պարզապես վարժանքներ։ Դա մարմնի ու հոգու ներդաշնակության պահ է՝ երբ դու վերականգնում ես էներգիան, արթնացնում հորմոնալ համակարգդ, և զգում, թե ինչպես է կյանքը հոսում քո միջով 🌬️💫

Վաղվանից սկսվում է հորմոնալ կարգավորման շաբաթը՝ տեսական ու գործնական փուլերով։
Եթե երբևէ քեզ զգացել ես ուժասպառ, լարված կամ անտրամադիր՝ սա կարող է քո շրջադարձային պահը լինել։

Եկ բաց սրտով, թեթեւ հագուստով և խաղաղ մտքով։
Ու եթե ունես մեկը, ում համար սա կարող է լինել փրկության շունչ՝
բեր նրան քեզ հետ 🤝 Ուղարկիր այս հրավերը նրան հենց հիմա 📲

Մենք քեզ սպասում ենք։
Դու արդեն մի քայլ ես արել դեպի լույսը ✨

Բեր քո հետ 3 հոգի եւ ստացիր մեկ 30 րոպեանոց անհատական մարզանք 🙏🏻😊

Photos from Ցիգուն Արմենիա's post 28/05/2025

Շնորհավոր Հայաստանի անկախության տոնը, սիրելի հետեւորդներ։

Այս օրը հիշեցում է ոչ միայն մեր երկրի, այլ նաև մեր ներսի ազատության մասին։
Այն ազատության, երբ մենք ընտրում ենք ապրել ավելի գիտակից, ավելի առողջ, ավելի խաղաղ։
Ու եթե դու այս տողերը կարդում ես՝ արդեն քայլում ես այդ ուղով 🌱

Ես ողջունում եմ քեզ՝
որպես մարմնի խնամքին նշանակություն տվող մարդու, ով ընտրում է հոգ տանել նաեւ իր մտքի ու հոգու մասին՝ ոչ թե ուշացմամբ, այլ հենց հիմա 🧘‍♀️💓

📣 Ու այս օրվա ոգով, հրավիրում եմ քեզ՝
մայիսի 31-ին՝ ժամը 7։55,
📍 Ավան, Քուչակի այգի
👉 Բաց Ցիգուն սեանս՝ հատկապես կանանց առողջության, հորմոնալ հավասարակշռության ու էներգիայի վերականգնման համար
💠 Մասնակցությունը՝ հանգանակությամբ (ով որքան սրտից գա)

Մենք շնչելու ենք միասին 🌬️
Շարժվելու ենք մեղմ, բայց խորությամբ 🌀
Եվ հիշելու ենք՝ մեր ուժը մեր ներսում է։

Քեզ նման կանայք արդեն միացել են։
Եկ այս անգամ դու էլ 🌺
Ու եթե ունես հոգնած կամ հուսալքված մի ընկերուհի՝ ով ասես «վերջացել եմ, հավես չունեմ» — ուղակի բեր նրան քեզ հետ։ Նա կշնորհակալ լինի 💞

📌 Մայիսի 31, 7։55, Քուչակի այգի 🌳
📲 Հետևիր նաև էջին՝ Ցիգուն Արմենիա, որ տեղեկանաս հաջորդ միջոցառումներին

Ֆոտոները՝ Karen Minasyan 🙏

22/05/2025

🌿 ՑԻԳՈՒՆ-ԱՌՈՂՋԱՐԱՐ ՄԵՐՍՈՒՄՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԻ ՄԵՋ

📍 Ավան Քուչակ և Նարեկացի թաղամասների այգի
(Avan Gold's GYM-ի հարևանությամբ)

Առավոտյան թարմ օդ, թռչունների երգ, կանաչի հանգստություն։
Քեզ սպասում է բացօթյա վերականգնման մի փորձառություն, որ կարող է փոխել ոչ միայն քո մարմինը, այլև՝ հոգեվիճակը։

🌀 ԷՖԵԿՏՆԵՐԸ՝
Ուղղվում է ողնաշարը
Ներծծվում են մինչև 0.6 սմ գռիժաները
Մարմնի կառուցվածքը հավասարակշռվում է
Թուլանում են տարիներով կուտակված լարումները
Քաշի կարգավորում՝ մեթոդների հետևողական կիրառմամբ
Մարմինը ձգվում է համաչափ, շնչում է թեթևություն

⏰ Հանդիպում ենք՝
Վաղ առավոտյան՝ շաբաթական 2 անգամ
💰 Ամսավարձ՝ 30,000 ՀՀ դրամ

📲 Գրանցում և մանրամասների համար՝ գրիր անձնական հաղորդագրություն կամ զանգահարիր 099 325013

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Aragatsotn?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Aragatsotn