16/03/2026
ՀՊՏՀ-Համալսարանական հավաքական թիմը, որը ձևավորվել է ՀՊՏՀ և Պլեխանովի անվ. Համալսարանի ուսանողներից, մարզիչներ՝ Հովհաննես Գաբրիելյանի և Գևորգ Պապյանի ղեկավարությամբ մասնակցում է Հայաստանի ֆուտզալի գավաթի խաղարկությանը և այսօր գրանցեց իր առաջին հաղթանակը՝ 10:2 հաշվով առավելության հասնելով Մանոր Մատրիքս թիմի նկատմամբ:
Խաղի տեսագրությունը կցվում է.
Ֆուտզալի Հայաստանի Գավաթ, ՖԼ Մանոր Մատրիքս - ՀՊՏՀ-Համալսարանական հավաքական
Nyd de videoer og den musik, du holder af, upload originalt indhold, og del det hele med venner, familie og verden på YouTube.
23/01/2026
🇦🇲 Հայաստաաաաա՜ն
✅ Եվրոպայի առաջնությունում մեկնարկում ենք պատմական հաղթանակով: Միհրան Դերմենջյանը դուբլ գրանցեց:
✨ Շարժվում ենք առաջ՝ նոր հաղթանակների հետևից:
https://www.ffa.am/hy/news/Armenian-futsal-team-starts-by-voctor-in-euro
31/12/2025
🇬🇧 English text below 👇
ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Հարգելի΄ գործընկերներ, սիրելի΄ ուսանողներ, 2025 թվականը մեզ համար եղել է վերափոխումների, փորձությունների, նոր գիտելիք ու հմտություններ յուրացնելու, միևնույն ժամանակ՝ համախմբման, փոխաջակցության, նշանակալի ձեռքբերումների և արդյունքների ապահովման ժամանակաշրջան։ Ես խորապես համոզված եմ, որ մեր համալսարանը հարուստ է իր հմուտ ու բանիմաց աշխատողներով և հիասքանչ ուսանողներով։ Ուրախ եմ, որ մեր հավաքական ջանքերով կարողացել ենք ապահովել աշխատանքի և ուսումնառության համար նպաստավոր, ստեղծարար մի միջավայր, որտեղ գիտական ու ակադեմիական կազմի գիտելիքն ու փորձը, ինչպես նաև դրա փոխանցման մեթոդներն ու գործիքակազմերը մեր ուսանողներին ընձեռում են մասնագիտական հմտություններ, մտածողություն, արժեքներ ձեռք բերելու, բարձրակարգ մասնագետ ու պատասխանատու քաղաքացի դառնալու լայն հնարավորություններ, ինչից մեր ուսանողներն օգտվում են լավագույնս։ Գիտելիք ձևավորելու և փոխառնելու ուղղությամբ գործադրվող ձեր ամենօրյա ջանքն ու հետևողական աշխատանքը ապացուցում են, որ կրթական միջավայրը իրապես կարող է լինել ոգեշնչող, հոգատար և առաջադեմ։
Սիրելի' գործընկերներ և ուսանողներ, 2026 թվականի նորամուտին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն և նորանոր ձեռքբերումներ։ Թող նոր տարին բոլորիս բերի համերաշխություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող գալիք տարում յուրաքանչյուր երիտասարդ շարունակի զգալ, որ իր ներուժն ու երազանքները կարևոր են փոփոխությունների նախաձեռնման ու առաջ մղման համար, և յուրաքանչյուր ավագ գործընկեր շարունակի զգալ, որ իր փորձն ու իմաստությունը գնահատված են։
Վստահ եմ՝ 2026-ին մենք միասին շարունակելու ենք կառուցել մեր պատկերացումների համալսարանը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Թող ձեր տներում միշտ տիրի ջերմություն, հավատ և սեր։
Հարգանքով՝
Արմեն Գրիգորյան
ՀՊՏՀ ռեկտոր
_______________________
Holiday Message from ASUE Rector Armen Grigoryan
More 👇
https://asue.am/en/news/holiday-message