01/01/2026
Շնորհավոր ԱՄԱՆՈՐ`🎄🎉🎊
Նախքան գալիք տարվանից ինչ֊որ բան խնդրելը շատ կարևոր է շնորհակալ լինել անցած տարվա ամեն ինչի համար` մեր ունեցածի ու ձեռք բերածի համար🙏🌟
🎄🎅Շնորհակալություն անցած 2025թ֊ին
բոլոր ձեռքբերումների🌟🧘♀️🤸♀️️,
հաջողությունների🏤🏨✨️,
անհավատալի երազանքների իրականացման✈️🕍🕌✨️,
նոր հանդիպումների և հոգևոր արթնացման գիտելիքների նորանոր բացահայտումների համար 🔮🕉
Բարի գալուստ 2026թ 🎄🎅
Ամանորի հեքիաթային կախարդանքով թող սկսվի այս տարին ✨️
և իր հետ բերի շարունակական հաջողություններ🌟🌠,
Նորանոր հաղթանակներ 🏆🥇🎆
Հավերժական խաղաղություն🔮,
Քաջառողջություն🤸♀️,
Մտքի հանդարտություն🧘♀️,
Լիքը ՍԵՐ 💚💚💚
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ🎉🎆🎊🌠
և ԼՈՒՅՍ ☀️☀️💫✨️✨️✨️
#յոգա #յոգաամենօր #յոգայիդասեր #յոգակենտրոն #յոգահայաստան #յոգանառողջությունէ
04/10/2025
✨ Յոգան հրաշալի միջոց է փոփոխությունների համար ✨
Որոշ ժամանակ անց սկսում ես հավատալ սեփական ուժերիդ 🌟
🌌 Հաճախ տիեզերքը հենց այս ձևերով է խոսում մեզ հետ․
👫 Հանդիպում ես մարդկանց, ովքեր “պատահաբար” հուշում են տեղեր, անուններ, իրադարձություններ…
📖 Կարդում ես հենց քեզ հուզող ու հետաքրքրող հրապարակումներ սոցցանցերում…
💫 Եվ սկսվում է Յոգայի անսահման փիլիսոփայության ու գործնական պարապմունքների հրաշալի և անզուգական շքեղ “խաղը” ներխուժել Քո կյանք, Քո առօրյա…
🌿 Եվ աստիճանաբար դառնում է ապրելակերպ։
❤️ Եթե զգում ես սրտում, որ ներքին ձայնդ ասում է` “Սա հենց քո համար է”,
միացիր մեր դասերին՝
🗓 Երեքշաբթի ․ 18:00 – 19:15
🗓 Հինգշաբթի․ 18:00 – 19:15
🗓 Շաբաթ ․ 18:00 – 19:15
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
27/09/2025
🍂 Աշնան մեղմ եղանակը, ծառերի ու թփերի տերևների գունագեղ երանգները, անձրևից հետո հողի խոնավության հոտը մեզ տանում են դեպի բնությանը ձուլվելու շատ գեղեցիկ ներդաշնակության:
🌌 Երբ ինքներս մեզ թույլ ենք տալիս տարրալուծվելու այս աշխարհի ձայների, գույների ու բույրերի հետ, դառնում ենք տիեզերքի մի փոքր մասնիկը, մարմնով ու մաշկով զգում ենք ամենը:
🌦️ Տարվա յուրաքանչյուր եղանակ մեզ սովորեցնում է ընդունել տարածությունը և հարմարվել բնության բոլոր երևույթներին` անձրևին, քամուն, ցրտին, շոգին, ձյանը և այլն:
🌤️ Եկեք վայելենք աշնան ամեն մի օր, լինի անձրևոտ ու մառախլապատ, թե արևոտ ու պայծառ, լինի քամոտ ու փոթորկուն, թե խաղաղ ու ջերմ:
🍁 Գեղեցիկ է աշունը իր բոլոր նրբերանգներով:
#յոգա #յոգաամենօր #յոգայիդասեր #յոգակենտրոն #յոգահայաստան #յոգանառողջությունէ
25/09/2025
✨ Ի՞նչ է նշանակում մեհենդի:
Ինչու՞ է այս արվեստը համարվում անբաժանելի ավանդույթ մի շարք երկրներում և վերջին ժամանակներում այդքան գրավում նաև եվրոպացիներին։
🌿 Մեհենդին մարմնի ներկումն է հինայով։
🖌️ Ի տարբերություն դաջվածքի` այն մարմնի ժամանակավոր զարդարանք է , պահպանվում է մինչև երկու-երեք շաբաթ։
🌍 Որպես ավանդույթ, այն առավել տարածված է արաբական երկրներում, Հնդկաստանում , Հյուսիսային Աֆրիկայում, Մալայզիայում և Ինդոնեզիայում ։
📜 Մեհենդին ծագել է մոտ 5000 տարի առաջ։
👑 Հին Եգիպտոսում ազնվական կանայք իրենց մարմիններն ու եղունգները զարդարում էին նախշերով։
📖 12-րդ դարում այդ մշակույթը տարածվել է նաև Հնդկաստանում` որպես հինդուիստական ծեսերի անբաժանելի մաս։
🙏 Շատ հնդիկ կանայք հավատում են, որ մեհենդին երջանկություն է բերում և պաշտպանում է դժբախտություններից։
🎉 Հինայով նկարազարդում շատ հաճախ կարելի է հանդիպել ծիսական և ավանդական տոներին։
💍 Հարսանիքի ժամանակ հարսին զարդարում են հինայի նախշերով, իսկ մնացած հինան թաղում են հողի մեջ՝ ամուսնությունը պաշտպանելու համար։
📖 Հարսանիքից առաջ ձեռքերը հինա դնելու ավանդույթը եղել է նաև Հայաստանում, ինչպես Հ. Թումանյանի “Մարո” պոեմում է ասվում.
🎶 “ Մինէլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը…
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:”
🎶🇪🇺 Մեհենդին Եվրոպա է “ժամանել” համեմատաբար վերջերս։
✨ Ինչ հիանալի է, որ “մեհենդի արվեստը” հասել է նաև մեզ, և մարմնին մեհենդի անելու համար պարտադիր չէ հասնել Հնդկաստան կամ Մարրոկո, կամ ցանկացած այլ երկիր, որտեղ հինայով նկարազարդումը համարվում է կարևոր ավանդույթ և մշակութային ժառանգություն։
🌸 Մեհենդին հատուկ արժեք
է։🌟 Միայն նայեք մեհենդիի էսքիզներին։ Նրանց գեղեցկությունը ցնցում է մինչև հոգուդ խորքը։
📅 Այս շաբաթ օրը` սեպտեմբերի 27-ին, մեր դասի ընթացքում լինելու է նաև ձեռքերի նկարազարդում` մեհենդի։
🙌 Կարող եք մասնակից դառնալ․․․
💫 Համեցեք՝ տարբերվելու ուրիշներից...
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
22/09/2025
🧘♀️Մտքի և մարմնի միջև կապը կատարվում է շնչառությամբ: Գիտակցված շնչառական պրակտիկան նպաստում է օրգանիզմի թուլացմանը՝ հանգստացնելով նյարդային համակարգը, նվազեցնելով սթրեսի մակարդակը:
💨 Խորը, դանդաղ շնչառությունը ակտիվացնում է պարասիմպաթիկ նյարդային համակարգը՝ առաջացնելով թուլացման ռեակցիա, հակազդելով սթրեսի հորմոնների կորտիզոլի ազդեցությանը: Սա օգնում է նվազեցնել անհանգստության, լարվածության և գրգռվածության զգացողությունները:
🌬️Շնչառության տեխնիկան մեծացնում է արյան և հյուսվածքների թթվածնացումը՝ նպաստելով կենսունակության, հանգստության և հարմարավետության զգացողությանը: Թթվածնի բավարար մատակարարումը կարևոր է ֆիզիկական և ճանաչողական գործառույթների բարելավման համար:
🎯 Շնչառությանը հետևելը խթանում է ուշադրության կենտրոնացումը և ներկա պահի գիտակցումը, ինչը կարող է օգնել զարգացնելու հանգստության, պարզության և ներքին խաղաղության զգացում:
🧘♂️ Ուշադիր, կենտրոնացված շնչառական պրակտիկաները օգտագործում ենք մեդիտացիայի և յոգայի ասանաների ընթացքում՝ մարմինը թուլացնելու և սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու համար:
🌿 Գիտակցված շնչենք և լինենք ներկա պահի մեջ:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
18/09/2025
✨ Յոգայի պրակտիկ դասերի ընթացքում շնչառական վարժությունները շատ կարևոր մաս են կազմում:
Այսօր հակիրճ ձևով ներկայացնենք մեր շնչառական համակարգը:
💨 Շնչառական համակարգը կենսականորեն կարևոր ֆիզիոլոգիական համակարգ է, որը պատասխանատու է մարմնի և շրջակա միջավայրի միջև գազերի փոխանակման համար, հիմնականում՝ թթվածնի և ածխաթթու գազի:
🫁 Բաղկացած լինելով թոքերից, շնչուղիներից և դրանց հետ կապված մկաններից՝ շնչառական համակարգը կարևոր դեր է խաղում մարմնի հյուսվածքներին թթվածնով հագեցնելու, ածխաթթու գազը հեռացնելու և թթվահիմնային հավասարակշռությունը պահպանելու գործում:
🌬️ Օդը շնչառական համակարգ է մտնում քթի խոռոչի միջոցով, որտեղ այն զտվում, խոնավանում և տաքանում է, նախքան կոկորդով անցնելը։
🎶 Կոկորդը պարունակում է ձայնալարեր և ծառայում է որպես շնչափողի մուտք, որը ճյուղավորվում է ձախ և աջ բրոնխների՝ տանելով դեպի թոքեր։
🍃 Թոքերը բաղկացած են բրոնխներից, որոնք ճյուղավորվում են ավելի փոքր բրոնխիոլների, որոնք ավարտվում են ալվեոլներ կոչվող օդային պարկերի կլաստերներով, որտեղ տեղի է ունենում գազափոխանակություն։
💪 Մկանները, ինչպիսիք են դիաֆրագման և միջկողային մկանները, հեշտացնում են շնչառությունը՝ լայնացնելով և կծկելով կրծքավանդակի խոռոչը, թույլ տալով օդին ներթափանցել և դուրս գալ թոքերից:
🕊️ Շնչառությունը ծառայում է որպես կամուրջ մտքի և մարմնի միջև, որտեղ յուրաքանչյուր շնչառություն ազդում է ֆիզիոլոգիական և հոգեբանական վիճակների վրա:
💚 Շնչենք և լինենք առողջ: ✨️
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
15/09/2025
🎶 Ժամանակակից երաժշտագիտության մեջ ընդունված է գոյություն ունեցող թրթռումների հաճախականությունները չափել Հերցերով։
📡 Եվ կան հերցերի չափման սանդղակով հաշվարկված որոշակի ձայնային թրթիռներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում մարդու մարմնի, նյարդային համակարգի, արյան ճնշման կարգավորման, ուղեղի աշխատանքի, մտքի խաղաղեցման ուղղությամբ։
🎼 Ինչպես նաև ապացուցված է, որ դասական երաժշտությունը ևս իր հերթին թողնում է դրական ազդեցություն։
🔬 Ամերիկացի գյուտարար Ռոյալ Ռեյմոնդ Ռայֆը 1930-ական թվականներին ստեղծել է էլեկտրամագնիսական դաշտով ձայնային ալիքների ռեզոնանսը համապատասխան հաճախականության Հերցով ստուգող սարք, որով որոշվում է մարդու օրգանիզմում մանրէների մակարդակը։
⚡ Նա նաև փորձեր է կատարել և ապացուցել, որ համապատասխան ձայնային հնչյուններից արձակված ալիքները կարող են ոչնչացնել օրգանիզմում բոլոր մանրէները։
💖 Նույնիսկ առանց ապացուցելու՝ մենք ինքներս համոզված կարող ենք ասել, որ այս կամ այն երաժշտական մեղեդին ինչպես է ազդում մեր զգացողությունների վրա։
🌌 Երաժշտական որոշակի թրթիռները կարող են մաքրել և բուժել առաջին հերթին մեր աուրան, քանի որ աուրայի վնասման դեպքում է, որ հիվանդածին մանրէները ներխուժում են ֆիզիկական մարմին և վերածվում հիվանդության։
🌟 Եկեք հաճախ լսենք դասական երաժշտություն և լինենք դրական թրթիռներում։
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
12/09/2025
🌟Նախորդ հրապարակման մեջ անդրադարձանք հնդկական մանտրաների և մեր հայկական շարականների նմանությանը։ Այսօր ներկայացնենք այդպիսի հրաշալի և ներգործող մանտրաներից 🌞 Գայատրի մանտրան՝ ուղղված Արևին, որը գրվել է Ք.ա. 5-6 հազար տարի առաջ, և ✨ Ներսես Շնորհալու “Առավոտ լուսո”-ն”, որը գրվել է 12-րդ դարում, և յուրաքանչյուր տունը գրված է այբբենական հերթականությամբ։ Այդ երկուսի իմաստները և նշանակությունները գրեթե նույն կերպ են թարգմանվում։
📜 Առավոտ լուսոյ /գրաբար/
“Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:
Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:
Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:…”
📖 Առավոտ լուսոյ /աշխարհաբար/
“Առաւօ՛տ լույսի, արեգա՛կ արդար, ինձ լո՛ւյս ծագեցրու։
Բխո՛ւմն Հօրից, բխի՛ր հոգուս մեջ, խոսք Քեզ հաճելի։
Գանձդ ողորմութեան, ծածկված գանձդ գտնող ինձ արա։..”
🕉️ Գայատրի մանտրա
“Օ~ դու լույսի , ուժի աղբյուր աշխարհում,
Գեթ մեկն ինձ տուր քո շողերից բյուրավոր,
Պարգևիր ինձ, որ կյանքիս մեջ լոկ մի պահ
Լուսավորվեմ այնպես պայծառ ինչպես դու”
🌍Հավանաբար ինքներդ էլ համոզվեցիք, որ մարդկային հոգին իրականում ազգություն ու կրոնական սահմաններ չի ճանաչում 💫և բոլոր մարմնավորումներում ձգտում է լույսին՝ անկախ դավանանքից, ժամանակներից և քաղաքակրթությունների հսկակայան դարերի բաժանումից✨
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
10/09/2025
🕉 «Մանտրա» բառը սանսկրիտ լեզվում թարգմանվում է՝ «մտքի ազատագրում»
🔔 Մանտրան կամ Ջապա յոգան ձայնային թրթռումների ազդեցությունն է։ Վանկարկելով որոշակի ձայնավորներ և վանկեր, որոնք առաջացնում են վիբրացիաներ, դրական ազդեցություն են ունենում մարդու ֆիզիկական մարմնի վրա։ Դա ապացուցում է նաև ժամանակակից քվանտային ֆիզիկան։
💭 Մանտրաների նույնիսկ մտովի կրկնելը նույն ազդեցությունն է տալիս։
✨ Նպատակներից կախված՝ գոյություն ունեն մարդու մեջ տարբեր էներգիաները ակտիվացնող մանտրաներ։
🕊 Մեր հայկական մտածողության մեջ մանտրաների իմաստը հասկանալու համար կարելի է համեմատել շարականների հետ, որոնք հնչում են մեր եկեղեցիներում և որոնց հնչյունները կարծես արթնացնում ու բարձրացնում են մեր թրթռումները։
🌌 Մենք կարող ենք զգալ էներգիայի բարձր թրթռում, մարմնի մաշկի ծակոտիներով «փշաքաղվել», ինչը ապացույցն է այն բանի, որ մենք տարրալուծվել ենք տիեզերքի հզոր թրթռումների հետ։
💡 Հակիրճ խորհուրդ՝
✅ Կարող ենք վերցնել ցանկացած դրական զգացողություն առաջացնող բառը կամ միտքը և դարձնել մեզ համար «մանտրա», որը պարբերաբար բարձրաձայն կամ մտքում կրկնելով` դարձնել մեզ համար աղոթք։
🙏 Օրինակ՝ 《Ես առողջ եմ , ես երջանիկ եմ 》😊
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել՝
📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
08/09/2025
🧘♀️ Յոգան Տիեզերական է
🌌Ինչպես արդեն գիտենք՝ տիեզերքից եկող ռիթմերն ու թրթռումներն ազդում են Երկիր մոլորակի կենսոլորտի վրա, այդ թվում՝ մարդկանց , բնության , կենդանական աշխարհի վրա ✨
⚖️Յոգայի փիլիսոփայության և տիեզերական երևույթների մասին գիտելիքների համապարփակ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ յոգան “տիեզերական” է ✨ և նպաստում է ներդաշնակության հասնել միկրո և մակրոտիեզերքների կենսառիթմերի իմացության միջոցով։
⚛️Յոգերը ձգտում են օրգանապես միաձուլվել իրենց միջավայրին , քանի որ նրանց կարծիքով (և այժմ նաև ժամանակակից բժշկությունը համաձայն է դրա հետ), հիվանդությունների ճնշող մեծամասնությունը հիմնված է տարբեր մակարդակներում բիոռիթմիկ գործընթացների խանգարումների վրա՝ սկսած մոլեկուլային , ենթաբջջայինից մինչև օրգանների , օրգան համակարգերի և ամբողջ մարմնի մակարդակը 🪐
🧘♂️ Յոգան օգնում է նաև կանխարգելել և բուժել հիվանդությունները, որոնք կապված են բիոռիթմի խանգարման հետ։
Յոգան օգնում է ապրել Տիեզերքի հետ ներդաշնակ ✨ և նրա ռիթմերով 🌌🎶։
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել 📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
04/09/2025
🧘♀️ Յոգայի տարբեր ասպեկտների ներկայացնելը և դրանց որոշակի բաժանումը ինչ-որ չափով կամայական է, բայց ունի մեթոդաբանական մեծ նշանակություն։
👩🦰👨🦱 Դա թույլ է տալիս բոլոր մարդկանց զբաղվել յոգայով՝ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից, կրոնից, ազգությունից՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները, անհատականությունը, կարիքներն ու հակումները։
✨ Իրականում, յոգայի բոլոր ասպեկտները լրացնում են միմյանց։ Դրանց տարրերն օգտագործվում են այս ուսմունքի ցանկացած ուղղություն յուրացնելիս։
🇮🇳 Հետևաբար, Հնդկաստանում շատ յոգայի կենտրոններ կիրառում են այսպես կոչված Purna Yoga — համապարփակ յոգա կամ յոգայի բոլոր ասպեկտների սինթեզ։
🌀 Մեր ստուդիայում ևս կիրառում ենք համապարփակ մեթոդ՝ անդրադառնալով յոգայի գիտելիքին 📚 և պրակտիկայի տարբեր տեխնիկաներին միաժամանակ, համակարգված ձևով։
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք գրել մեզ 📩
կամ զանգահարել 📞+37491771588
📍 ք․Արարատ, Խանջյան 12
#յոգա #յոգաամենօր #յոգայիդասեր #յոգակենտրոն #յոգահայաստան #յոգանառողջությունէ