23/02/2020
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Պադերբորնի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք կատարեցինք մեր առաջ դրված գլխավոր խնդիրը, որը 3 միավոր վաստակելն էր: Մարտավարական փոփոխության արդյունքում մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցուցադրել ենք միշտ:
2:2 հաշվից հետո հասկանում էինք, որ չհաղթելու իրավունք չունենք: Հաղթեցինք մեր թիմային խաղի շնորհիվ»,- Նոյերի խոսքը փոխանցում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» հետնապահ «Պադերբորնի» նկատմամբ հաղթանակ տարավ 3:2 հաշվով:
08/02/2020
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Բոլոնիայի» հետ: Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:3 հաշվով:
16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բոլոնիայի» իտալացի հարձակվող Ռիկարդո Օրսոլինին: 22-րդ րոպեին «Բոլոնիայի» հոլանդացի պաշտպան Ստեֆանո Դենսվիլը դարձավ ինքնագոլի հեղինակ: 26-րդ րոպեին «Բոլոնիային» հաշվի մեջ առաջ մղեց Գամբիան ներկայացնող հարձակվող Մուսա Բերոուն, որը 51-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: 72-րդ րոպեին Բրունո Պերեսի փոխանցումից հետո «Ռոմայի» երկրորդ գոլը գլխի հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վնասվածքից ապաքինվելուց հետո Մխիթարյանն առաջին հանդիպումն էր անցկացնում «Ռոմայի» կազմում: 31-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այժմ «Ռոման» ունի 39 միավոր և մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
07/02/2020
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:
Հատկանշական է, որ արգենտինացին ռեկորդային՝ 7-րդ անգամ է ճանաչվում Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ամսվա լավագույնի հավակնորդների թվում էին նաև Ալիսոն Բեկերը, Աբդուլայե Դուկուրեն, Ջեք Գրիլիշը, Ջորդան Հենդերսոնը, Այոսե Պերեսը և Ջեք Սթիվենսը:
Ագուերոն հունվար ամսվա ընթացքում 6 գոլի հեղինակ է դարձել ու կատարել 2 գոլային փոխանցում:
07/02/2020
Իտալիայի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն, ինչպես նաև Զբիգնև Բոնեկը, որը հանդես էր գալիս «Յուվենտուսի», «Ռոմայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում, կընդգրկվեն Իտալիայի ֆուտբոլի Փառքի սրահում: Պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 4-ին:
Պիռլոն կարիերայի ընթացքում նվաճել է 2006 թվականի աշխարհի գավաթը, Չեմպիոնների լիգայում երկու հաղթանակ տարել և Իտալիայի առաջնությունը հաղթել վեց անգամ:
07/02/2020
Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը վստահեցրել է, որ իր հաճախորդը առնվազն 2 տարի խաղալու է «Ռեալում».
«Զիդանը չի ցանկանում բաժանվել խաղացողից: Իսկ թե ինչու Բեյլը չի հայտնվում հայտացուցակում, նրանից հարցրեք: Բեյլը երջանիկ է «Ռեալում», և նա ու Զիդանը հրաշալի հարաբերություններ ունեն»,-ասել է գործակալը:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թ-ին՝ «Տոտենհեմից»՝ 101 մլն եվրոյի դիմաց: Լա լիգայի այս մրցաշրջանում ուելսցին մասնակցել է 12 խաղի՝դառնալով 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: