Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Velo Club Armenia, Sports Club, Սայաթ Նովա 8, Erevan.
Velo Club-ը կենսախինդ, ակտիվ, արկածասեր և էքստրիմի սիրահար երիտասարդների ակումբ է: Ակումբը հիմնադրվել է 2014 թ.-ին: Velo Club-ում հեծանվասերները հնարավորություն ունեն միմյանց հետ փոխանակվել իրենց փորձով, արկածներով, հմտություններով և կյանքից քաղել ամենաարկածայինն ու հետաքրքրականը, չէ՞ որ ակումբի անդամներից շատերը փոխել են իրենց կյանքի ռիթմն ու գույները հենց հեծանվի միջոցով: Velo Club-ն առանձնանում
է իր կիրակնօրյա էքստրիմալ արշավներով: Յուրաքանչյուր կիրակի ակումբակից հեծանվասերներն արշավում են Հայաստանի նախապես ընտրված գողտրիկ վայրերից մեկը և անմոռանալի հեծանվային արշավ անցկացնում ողջ օրվա ընթացքում: Ակումբի կիրակնօրյա արշավներին կարող են մասնակցել բոլոր հեծանվասերները՝ անկախ իրենց հեծանիվ վարելու արհեստավարժությունից: Ակումբը կազմակերպում է հեծանվային անմոռանալի արշավներ ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս: Ակումբակիցների հավաքատեղին՝ ավտոտնակը կամ «գարաժը», ակումբի հատկանշական խորհրդանիշն է: Գարաժում իրականացվում են հեծանիվների պրոֆիլակտիկ զննում և վերանորոգման աշխատանքներ: Շտկվում են երկանիվ նժույգին հուզող բոլոր խնդիրներն ու անսարքությունները: Ինչպես նաև գարաժը ծառայում է հեծանիվների կայանատեղի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժեմկետ կայանման համար: Ակումբը կազմակերպում է նաև մի շարք այլ հետաքրքիր և բազմաբնույթ միջոցառումներ, մասնավորապես՝ կինոդիտումներ, հեծանվային ուսուցողական վարժանքներ և այլն: Ակումբի երկարաժամկետ նպատակներն են՝ 1.Առողջ ապրելակերպի գաղափարի տարածում, 2.Որակապես նոր մակարդակի հեծանվային մշակույթի ներդրում Հայաստանում, 3.Ակումբի շրջանակներում Հայաստանի բոլոր հեծանվասերների միավորում, 4.Այնպիսի հարթակի ստեղծում, որտեղ յուրաքանչյուրը կարող է սոցիալականացվել, սովորել դրական մտքեր և մտածելակերպ ունենալուն և մշտապես ինքնազարգանալ՝ ընդլայնելով իր աշխարհայացքը: 2020ին ավելավրել ենք ևս մեկ ծառայություն՝ Photo AdvenTours։ Այն իրենից ներկայացնում է լուսանկարչության դասընթացներ՝ վայրի բնության գրկում։ Ուսանողները հեծանիվներով կամ քայլարշավով ուղևորվում են որևէ մի գեղեցիկ վայր և այնտեղ լուսանկարում բնությունը կամ կենդաններին։
Հարգելի այցելու,եթե դուք նախընտրում եք ակտիվ կենսակերպը, սիրում եք էքստրեմալ և հետաքրքիր արշավներ, տիրապետում եք հեծանիվ վարելու տեխնիկային կամ ցանկանում եք սովորել, ապա ճիշտ ժամանակն է համալրելու մեր արկածասեր ակումբի շարքերը:
Սիրով սպասում ենք Ձեզ:
27/12/2024
✨ Ամանորին նվիրեք ոչ միայն նվեր, այլ հմտություն, որը կմնա ողջ կյանքի համար! ✨
Մեր մոտոդպրոցում դուք կունենաք հնարավորություն սովորել զրոյից՝ հեծանիվից մինչև մոտոցիկլ: Կյանքի նոր սկիզբ, որ հետագայում կկատարեք ինքնավստահությամբ և ազատությամբ:
🎁 Նվեր քարտ՝
✔ Նոր հմտություն, որը կմնա ձեզ հետ ողջ կյանքի ընթացքում
✔ Ազատություն, ինքնավստահություն և ուրախություն
✔ Անմոռանալի նոր արկածներ ու զգացողություններ
🔥 Նվեր քարտը գործում է 12 ամիս՝ ձեռքբերման օրվանից սկսած, այնպես որ կարող եք հարմարեցնել ձեր ժամանակը:
👉 Պատրա՞ստ եք սկսել ձեր ճանապարհը: Այս նվերը ոչ միայն լավագույն ժամանակակից քայլ է, այլև կյանքի նոր էջ:
📲 Գրի՛ր մեզ, վերցրու քո քարտը հիմա ու սկսի՛ր այսօր:
Կադրեր անցած շաբաթվա արկածային հեծանվարշավից, ընդհանուր քշել ենք 30 կմ, որի ուղիղ կեսը բարձրացել ենք😰 չնայած որ վայրէջք անելու մոտիվացիա ունեինք 🤩✨
Լիճը կոչվում է Ակնա լիճ
Գտնվում է 3030 մետր հարաբերական բարձրության վրա։ Ամառը կարելի ա գնալ լողանալու 🏊♂️
17/10/2023
🚵♀️Ծովագյուղից Խաչարձան🚵♀️
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին գնում ենք ամենադժվար, բայց ամենագեղեցիկ անելու։
Վարելու ենք մոտ 25 կմ
Հարաբերական բարձրություն՝ 500մ
Downhill 1500 մ
❗️Անցնելու ենք Դիլիջանի ազգային պարկով։
Գրանցվելու համար՝ +374 94 45 40 27
13/10/2023
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին գնում ենք 🚵♀️MTB տուրի՝ ամենասիրուն ուղղությամբ😍
Հեծանվարշավի ընդհանուր երկարություն՝ 21կմ
Բարդություն՝ միջին
❗️Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ +374 94 45 40 27։
📍Մեկնարկային վայր՝ Սայաթ-Նովա 10
⏰ Հանդիպում ենք Ժամը 10:00
05/10/2023
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին գնում ենք անելու Մեղրաձորից դեպի Մարգահովիտ։
Սա, երևի թե, Հայաստանի ամենագեղեցիկ ճանապարհներից է: Իսկ վայրեջքի մեծ մասը անտառ է 🍃
Ընդհանուր երկարությունը՝ 27 կմ
❗️Շտապե՛ք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ +374 94 45 40 27։