13/02/2016
Ֆուտբոլային թարմ նորություններ: ♥
13/02/2016
Ֆուտբոլի Աշխարհ Ֆուտբոլային թարմ նորություններ: ♥
26/05/2015
Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարող է կարիերան շարունակել ամերիկյան ՄԼՍ լիգայում։
36-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Նյու Յորք Սիթիի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաև Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է քաթարյան «Ալ Ջայշա» ակումբը, բայց ֆուտբոլիստն ինքը հակված է տեղափոխվելու ԱՄՆ, հաղորդում է «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
26/05/2015
«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ հեռանում է «Ռեալից»:
«Վերջին անգամ Վալդեբեբասում։ Ես հեռանում եմ, բայց ես կկարոտեմ իմ թիմին՝ «Ռեալին», իմ հիանալի մարզչական շտաբին և իմ բոլոր խաղընկերներին։ Տղաներ, մենք հիանալի ժամանակ ենք ունեցել իրար հետ»,- գրել է Խեդիրան։
Հիշեցնենք, որ Խեդիրայի ծառայություններով են հետաքրքրված «Շալկեն» ու «Բորուսիան»:
26/05/2015
Բարսելոնայի լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսն, ով իր վերջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի առաջնությունում, Դեպորտիվոյի հետ հանդիպման ավարտից հետո կիսվել է տպավորություններով:
"Բարսելոնայի կազմում խաղալը արտոնություն էր: Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ հեռանալ այս ակումբից", - ասել է Չավին, ով դեռևս չի ցանկացել հաջողություն ասել Բարսելոնայի երկրպագուներին. "Ես ցանկանում եմ ևս 2 գավաթ նվաճել Բարսայի կազմում և էլ ավելի ուրախացնել մեր երկրպագուներին":
"Այս պահին ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ զգում եմ, թե ինչ սեր են տածում իմ հանդեպ երկրպագուները և իմ խաղընկերները", - եզրափակել է իսպանացին:
18/04/2015
«Ռեալի» պաշտպան Խամեսը խոսել է լրագրողների հետ:
«Մենք պետք է հաղթեինք: Առաջին կեսում ունեինք 5-6 պահեր: Պատասխան խաղը դժվար է լինելու, բայց պատրաստվում ենք հաղթել մեր մարզադաշտում: Վստահ ենք մեր ուժերի վրա: Որոշ ժամանակ առաջ խնդիր ունեինք մեծ խաղերում հաղթելու, սակայն հիմա ամեն ինչ լավ է: Մրցակիցը ագրեսիվ է խաղում, սակայն մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնի:
Վնասվածքից մի քանի շաբաթ հետո ես արդեն ֆիզիկական վարժությունններ էի անում: Ոչ մի բան չի անհանգստացնում ինձ: Մոտ 2 ամիս ես աշախատում էի, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ»,- ասաց Խամեսը:
18/04/2015
Երիտասարդ իսպանացին, ով վերջին մի քանի ամիսների ընթացքում միշտ դուրս էր գալիս մեկնարկային կազմում, արժանանում Անչելոտիի գովասանքներին, Խամեսի ու Մոդրիչի վերադարձից հետո նստել է պահեստայինների նստարանին: Իտալացի մարզիչը ավելիին է սպասում 22-ամյա կիսապաշտպանից: Անչելոտին ցանկանում է, որ Իսկոն խաղա թիմի համար, այլ ոչ թե միայնյակ տիրի գնդակին:
Անչելոտիի ու Իսկոյի միջև խնդրից հետո իսպանական թերթերում հայտնվել են տեղեկություններ, թե Իսկոն հնարավոր է հեռանա ակումբից: ՊՍԺ-ի ու «Չելսիի»» սկաուտները ցանակնում են հասկացնել Իսկոյին, որ նա ավելիին է արժանի: Սակայն, Անչելոտին Իսոյի խաղի սիրահար է: Իտալացուն շատ է դուրս գալիս Իսկոյի խաղաոճը: Նա ամեն ինչ կանի, որպեսզի երիտասարդ տաղանդը մնա թիմում:
18/04/2015
Կարլո Անչելոտին 20 ֆուտբոլիստների է հայտավորել «Մալագայի» դեմ խաղին մասնակցելու համար:
«Ռեալի» հայտացուցակը․
Դարպասապահներ՝ Կասիլյաս, Նավաս, Պաչեկո
Պաշտպաններ՝ Կարվախալ, Արբելոա, Ռամոս, Պեպե, Նաչո, Վարան, Մարսելո
Կիսապաշտպաններ՝ Լուկաս Սիլվա, Մոդրիչ, Իսկո, Իլյարամենդի, Կրոս, Խամես, Բեյլ
Հարձակվողներ՝ Ռոնալդու, Չիչարիտո, Խեսե
18/04/2015
Կատալոնական Բարսելոնայի ղեկավարությունը շարունակում է քննարկել բոլոր հնարավոր տարբերակները Թուրինի Յուվենտուսի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերն իրակացնելու համար:
Բարսելոնան արդեն իսկ 1 պաշտոնական առաջարկ կատարել է Յուվենտուսին` Պոգբայի համար առաջարկելով 70 միլիոն եվրո, սակայն այդ առաջարկն իտալական ակումբի ղեկավարները մերժել են:
Այնուամենայնիվ, Բարսելոնայի մարզական խորհրդի անդամ Արիդեո Բրայդան վստահ է, որ Բարսելոնան կարող է համաձայնության հասնել Յուվենտուսի հետ և այս անգամ պատրաստվում է օգտագործել Բարսելոնայի եզրային պաշտպան Մարտին Մոնտոյային, ում հանդեպ հետաքրքրություն Յուվեն արդեն ցուցադրել է:
Sport.es պարբերականի համաձայն` անձամբ Պոգբան իր ծառայություններով հետաքրքրվող ակումբների շարքից իր նախապատվությունը տալիս է Բարսելոնային:
18/04/2015
Դանի Ալվեսը մարզվել է ընդհանուր խմբում, Թոմաս Վերմալենը մարզման զգալի մասն անցկացրել է ընդհանուր խմբում, իսկ Անդրես Ինիեստան մարզվել է անհատական ծրագրով:
Այսօր կեսօրին կատալոնական Բարսելոնան ակումբի Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում վերջին մարզումն է անցկացրել Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք Վալենսիայի հետ խաղից առաջ:
Դանի Ալվեսը և Թոմաս Վերմալենը մարզվել են ընդհանուր խմբում, իսկ Անդրես Ինիեստան, ով ՊՍԺ-ի հետ խաղում փոխարինվեց սուր ցավերի պատճառով, այսօր մարզվել է անհատական ծրագրով: