Sport Is Life

Sport Is Life

Share

Spooort

Photos from Sport Is Life's post 18/07/2015

Հունվար

Ամսվա իրադարձությունը. Հենրիխ Մխիթարյանը` արժանանում է Спорт-Экспресс-ի սահմանած Звезда մրցանակին, որը տրվում էր ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստին:

Ամսվա հերոսը` Տիգրան Լ. Պետրոսյան. Տիգրանը դարձավ Հայաստանի չեմպիոն և իրավունք ստացավ հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների ժամանակ:

Ամսվա մեջբերումը - Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվելու մասին. «Յուրաքանչյուր հայ երազում է խաղալ Նիկիտա Սիմոնյանի թիմում»:

Փետրվար

Ամսվա իրադարձությունը - Հայաստանի հավաքականը անցկացրեց տարվա առաջին հանդիպումը: Ֆրանսիական Վալանս քաղաքում մեր թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի ընտրանուն` 1-1:

Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյան. Մովսիսյանը իր առաջին հանդիպումներն անցկացրեց «Սպարտակի» կազմում: Ուսումնամարզական հավաքների ժամանակ Յուրան մի քանի գոլեր խփեց` այդ թվում նաև առաջին խաղում:

Ամսվա մեջբերում - Միխայիլ Մարկոսովը` այն բանից հետո, երբ չկարողացավ միանալ Հայաստանի հավաքականին անձնագրի խնդիրների պատճառով. «Միգուցե մտածում էին ահաբեկիչ եմ ու անձնագիրս չէին տալիս»:

Մարտ

Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային (0-3) աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում: Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Սպարտակի» կազմում առաջին պաշտոնական խաղում: Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձավ երկու ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալներով:

Ամսվա հերոսը` Արթուր Ալեքսանյան. Հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշը հիանալի անցկացրեց մրցաշարը ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ամսվա մեջբերումը - Ռուբեն Հայրապետյանը ընկերական հանդիպումների վերաբերյալ. «Իսկ ո՞վ է ասել, որ Լյուքսեմբուրգը Չեխիայից թույլ է»:

Ապրիլ

Ամսվա իրադարձությունները - Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը` չնայած հաջող էր սկսել մրցաշարը: Արդյունքում Անանդի հետ խաղալու իրավունք ստացավ Կառլսենը: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

Ամսվա հերոսը` Էդգար Մանուչարյան. Մանուչարյանը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 5 խաղում 6 գոլի հեղինակ դարձավ` մեծապես նպաստելով «Ուրալի»` առաջին հորիզոնականում ամրապդնվելուն: Ընդ որում խաղերից մեկում Մանուչարյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ:

Ամսվա մեջբերումը - Դմիտրի Սելյուկ. «Եթե Ռայոլան Մխիթարյանին «Շախտյորից» տեղափոխի 20 մլն-ով, ապա խոստանում եմ մեկ միլիոն նվիրել նրան»:

Մայիս

Ամսվա իրադարձությունները - Լևոն Արոնյանը Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող, «Շիրակը»` Հայաստանի չեմպիոն, «Փյունիկը»` գավաթակիր:

Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. Հենրիխը «Շախտյորի» կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու, առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև առաջնության արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց:

Ամսվա մեջբերումը - Լևոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարում հաղթելու մասին. «Երջանիկ եմ, որ կարողացա հաղթանակ տանել նաև ապրիլի 24-ին»:

Հունիս

Ամսվա իրադարձությունը - Հայաստանի հավաքականը անցկացրեց իր պատմության մեջ ամենահակասական հատվածը: Մեր թիմը նախ սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց համեստ Մալթային, իսկ ընդամենը 4 օր անց փառահեղ արտագնա հաղթանակ տարավ Դանիայի հավաքականի նկատմամբ` 4-0:

Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյան. Յուրան հիանալի խաղաց Դանիայի հավաքականի դեմ` դառնալով դուբլի հեղինակ ու նպաստելով մեր թիմի հաղթանակին:

Ամսվա մեջբերումները - Ռաֆայել Նազարյանը Իսլանդիայի երիտասարդական հավաքականից կրած պարտությունից հետո (1-2). «Շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից»:

Ռուբեն Հայրապետյանը` հավաքականում Վարդան Մինասյանի հեռանկարների մասին. «Մինասյանը դեռ առնվազն 5 տարի պետք է շարունակի մարզել Հայաստանի հավաքականը»:

Հուլիս

Ամսվա իրադարձությունները - Եվրագավաթների խաղարկությունում հայկական թիմերից երկուսը կարողացան հաղթահարել առաջին փուլի արգելքը: Ընդ որում, «Շիրակի» ֆուտբոլիստները առաջին փուլի խաղերից մեկում ոչ-ոքի խաղացին Սան-Մարինոյի չեմպիոնի հետ, իսկ երկրորդ փուլում, չպարտվելով «Պարտիզանին» խաղերից ոչ մեկում, այնուամենայնիվ, դուրս մնացին մրցաշարից: Հենրիխ Մխիթարյանը ամսվա ընթացքում տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսսիա», իսկ Արաս Օզբիլիզը` Մոսկվայի «Սպարտակ»:

Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. Մխիթարյանի տրանսֆերային ոդիսականը մեկ ամսից ավել տևեց, այդ ընթացքում նրան ուղարկում էին տարբեր թիմեր, ահդ թվում` «Լիվերպուլ», սակայն արդյունքում Հենրիխը տեղափոխվեց Գերմանիա, և «Բորուսսիայի» կազմում առաջին ընկերական խաղերում իրեն հիանալի դրսևորեց` դառնալով գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ:

Ամսվա մեջբերումը - Դմիտրի Սելյուկը` Արաս Օզբիլիզի տեղափոխության մասին. «Կուզենայի Օլեգ Մկրտչյանին վերադարձնել այն բոլոր խաղալիքները, որոնք նա նվիրել էր երեխաներիս»:

Օգոստոս

Ամսվա իրադարձությունը - Ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Ալբանիայի ընտրանուն:

Ամսվա հերոսը` Ռոման Բերեզովսկի. «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն անհաջող մեկնարկից հետո Ռոման Բերեզովսկուն վստահեց դարպասի պաշտպանությունը օգոստոսյան երեք խաղերում, և մեր ֆուտբոլիստը իրեն հիանալի դրսևորեց այդ խաղերում:

Ամսվա մեջբերումը - Յուրգեն Կլոպպ. «Եթե բոլոր հայերը Մխիթարյանի պես են, ապա կարելի է գնալ Հայաստան ընկերություն անել նրանց հետ»:

Աեպտեմբեր

Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականը Պրահայում հաղթեց Չեխիայի ընտրանուն 2-1 հաշվով` հաղթանակ կորզելով Գևորգ Ղազարյանի` վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ: 4 օր անց մեր թիմը, առանց վնասվածք ստացած Բերեզովսկու, ինչպես նաև որակազրկված Մովսիսյանի ու Արզումանյանի, Երևանում 0-1 հաշվով պարտվեց Դաիայի ընտրանուն: Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլերը խփեց Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից մեր մարզիկները վերադարձան մեկ ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալներով:

Ամսվա հերոսը` Դավիթ Սաֆարյան. միակ մարզիկը, ով 2013թ.-ին օլիմպիական մարզաձևերում կարողացավ չեմպիոն հռչակվել: Սաֆարյանը հաղթեց բոլոր մենամարտերում ու Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաև աշխարհի չեմպիոնի կոչումը:

Ամսվա մեջբերումը - Հենրիխ Մխիթարյանը` Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո. «Այս հաղթանակով բոլորի բերանը փակեցինք»:

Հոկտեմբեր

Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Մեր թիմը նախ դժվարին հաղթանակ տարավ Բուլղարիայի հավաքականի դեմ լարված խաղում, իսկ 4 օր հետո Իտալիայում ոչ-ոքի խաղաց աշխարհի քառակի չեմպիոնների հետ: Լևոն Արոնյանը ճանաչվեց «Մեծ Սաղավարտի» հաղթող:

Ամսվա հերոսը` Հենրիխ Մխիթարյան. գրավելով Իտալիայի հավաքականի դարպասը` Հենրիխը գերազանցեց Արթուր Պետրոսյանի` հավաքականում արդյունավետության ռեկորդը:

Ամսվա մեջբերումը - Յուրա Մովսիսյանը` Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո. «Մնացած թիմերին խորհուրդ կտամ, մեր դեմ խաղերից առաջ քիչ խոսել»:

Նոյեմբեր

Ամսվա իրադարձությունները - Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացավ իր համար ռեկորդային` 34-րդ հորիզոնական: Երևանի «Արարատը» Հայաստանի առաջնության առաջին երկու շրջաններից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի շախմատի տղամարդկան և կանանց հավաքականներին կեսական միավոր չբավականացրեց Եվրոպայի առաջնությունում մրցանակակիր դառնալու համար:

Ամսվա հերոսը` Յուրա Մովսիսյան. Մովսիսյանը դարձավ Մոսկվայի «Սպարտակի» առաջատարը: Նոյեմբերին նա 4 գոլի հեղինակ դարձավ 3 խաղերում, ընդ որում «Զենիթի» դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց:

Ամսվա մեջբերումը - «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը թիմի նախկին մարզիչ Ժոլտ Հոռնյակի մասին. «Հոռնյակի համար «Միկային» հաղթելը կյանքի նպատակ էր»:

Դեկտեմբեր

Ամսվա իրադարձությունները - Դավիթ Սաֆարյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն մարզիկ, Հենրիխ Մխիթարյանը` լավագույն ֆուտբոլիստ: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում մեր թիմն այնքան էլ հաջող հանդես չեկավ, արդյունքում նորից կես միավոր չբավականացրեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար:

Ամսվա հերոսը` Լևոն Արոնյան. չնայած մեր հավաքականի ոչ այնքան լավ արդյունքներին` Արոնյանը հիանալի խաղաց աշխարհի թիմային առաջնությունում` ոսկե մեդալ նվաճելով առաջին խաղատախտակի վրա:

Ամսվա մեջբերումը. Արազ Օզբիլիզը` ԲԿՄԱ-ի պաշտպան. Վասիլի Բերեզուցկու` «Սպարտակի» հասցեին ասված խոսքերից հետո. «Իսկ ո՞վ է Բերեզուցկին»:

Mobile uploads 18/07/2015

Չեխիայում ավարտվեց հոկեյի 2015 թվականի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում մրցեցին Կանադայի եւ Ռուսաստանի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով՝ հօգուտ կանադացիների: Կանադայի ընտրանին պատմության մեջ 25-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն: Վերջին անգամ կանադացիները հասել էին նման հաջողության 8 տարի առաջ:

Հավելենք, որ առաջնությունում երրորդ տեղը գրավեց ԱՄՆ-ի հավաքականը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն:

Mobile uploads 18/07/2015

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում ելույթներն են ավարտում ազատ ոճային ըմբիշներներն ու թեքվանդոիստները:

Մինչև 125 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում 0-5 հաշվով զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Գենո Պետրիաշվիլուն:

Մինչև 80 կգ քաշային թեքվանդոիստ Արման Երեմյանը հնարավորություն ուներ պայքարելու բրոնզե մեդալի համար, սակայն 4-8 հաշվով պարտվեց նորվեգացի Ռիչարդ Օրդեմանին ու դուրս մնաց պայքարից:

Mobile uploads 18/07/2015

Շանհայում ընթացքի մեջ էգեղասահքի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի միակ ներկայացուցիչը` մենասահորդուհի Անաստասիա Գալստյանը իր հնարավորություններից ցածր է հանդես եկել: 15-ամյա մարզուհին կարճ ծրագրի համար նա ստացել է 41, 84 գնահատական և 35 մարզուհիների պայքարում զբաղեցրել է 29-րդ տեղը` չկարողանալով հաղթահարել որակավորման արգելքը:

Mobile uploads 18/07/2015

Հունգարիայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությանը Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը հերթական հանդիպումն է անցկացրել:

Մեր ընտրանին 9-18 տեղերի համար պայքարում մրցեց Սլովակիայի թիմի հետ եհ պարտվեց 85:105 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Վիկտոր Ուսկովի թիմը կանցկացնի այսօր եւ կմրցի Ալբանիայի հավաքականի հետ:

Mobile uploads 18/07/2015

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը», շարունակելով փոխչեմպիոն «Ուլիսի» սկսած գործը, հերթական տխուր էջը գրեց հայկական ակումբային ֆուտբոլի տարեգրությունում: Եթե «Ուլիսը» դեռեւս դիմակայությունից առաջ էր հաշտվել պարտության հետ, ապա «Փյունիկը» հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու գրեթե բոլոր հնարավարությունները կորցրեց առաջին խաղից հետո:

Առջեւում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումներն են, որտեղ մենք եւս երկու ներկայացուցիչ ունենք՝ ի դեմս Գյումրիի «Շիրակի» եւ Երեւանի «Ալաշկերտի»: Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանի սաները որակավորման առաջին փուլում կարողացան հաղթահարել բոսնիական «Զրինսկիի» արգելքը եւ հինգշաբթի օրը, արդեն որակավորման երկրորդ փուլի շրջանակներում, մրցելու են Շվեդիայի ԱԻԿ-ի հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ:

Եթե որակավորման առաջին փուլում «Շիրակի» եւ «Զրինսկիի» հնարավորությունները գրեթե հավասար էին, ապա արդեն երկրորդ փուլում ֆուտբոլային մասնագետները նախապատվությունը տալիս են շվեդներին շիրակցիների հետ դիմակայությունում: Ասել է, թե Գյումրիի թիմը գրեթե հնարավորություն չունի հաղթահարելու հերթական փուլի արգելքը: Միանշանակ այս հանգամանքը կարող է դրական ազդեցություն ունենալ «Շիրակի» ելույթների վրա, քանի որ լրացուցիչ ճնշում թիմի խաղացողների վրա չի լինի: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ շիրակցիները «Զրինսկիի» հետ խաղերում ցուցադրեցին բավականին վստահ ֆուտբոլ, կարելի է սպասել հաջող ելույթ Ստոքհոլմում: Բիչախչյանի թիմի գործողություններում ամենակարեւորը չկար խուճապ եւ գրեթե երկու հանդիպում «Շիրակն» անթերի խաղաց: Միանշանակ տհաճ միջադեպերից ոչ ոք եւ ոչ մի ակումբ ապահովագրված չէ եւ Մոստարում բաց թողած գոլերը ամենեւին կոպիտ սխալների արդյունք չէին: Ստանդարտներն այսօր շատ թիմերի համար գլխավոր հաղթաթուղ են դարձել եւ միշտ դժվար է դրանց դեմ ինչ-որ բան ձեռնարկել եւ բացառել գոլ բաց թողնելու հնարավորությունը: Պարզապես հարկավոր է մի փոքր զգոն եւ ուշադիր լինել:

Թերեւս միակ մտավախությունը, որը կա վաղվա հանդիպման հետ կապված, «Շիրակի» լեգեոներների հարցն է, որոնք «Զրինսկիի» հետ պատասխան խաղից հետո թեթեւ վնասվածքներ ունեին: Եւ՛ Դրիսա Դիարասուբան, եւ՛ Ժան-Ժակ Բուգուին թիմի հետ մեկնել են Ստոքհոլմ եւ կարելի է ենթադրել, որ պատրաստ են հանդիպմանը: Չի բացառվում նաեւ, որ Բիչախչյանը որոշի խորամանկ քայլի գնալ՝ Բուգուհիին թողնելով երկրորդ խաղակեսի համար, առավել եւս, որ նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է: Ամեն դեպքում դժվար է կարծել, որ ԱԻԿ-ի ներկայացուցիչները չեն վերլուծել «Շիրակի» խաղը եւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկի, առաջին հերթին, հենց Բուգուհիին տարածությունից զրկելու եւ նրան չեզոքացնելու համար: Ընդհանուր առմամբ «Շիրակը» Շվեդիա է մեկնել մարտական կազմով եւ բարձր տրամադրությամբ: Խաղից առաջ գրեթե բոլորը թիմում նշում էին, որ շատ դժվար հանդիպում է սպասվում, բայց միեւնույն ժամանակ հույս հայտնում, որ իրենց կհաջողվի պատվով հանդես գալ եւ տուն վերադառնալ դրական արդյունքով:

Հուսով ենք՝ գյումրեցիներին կհաջողվի դրական արդյունքի հասնել Շվեդիայում եւ պատասխան խաղից առաջ լավ նախադրյալներ կստեղծի պայքարը մրցաշարում շարունակելու համար՝ ցուցադրելով վստահ եւ թասիբով խաղ:

Հիշեցնենք, որ ԱԻԿ - «Շիրակ» հանդիպումը տեղի է ունենալու վաղը հուլիսի 16-ին «Tele2 Arena»-ում եւ սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին: Հանդիպումն ուղիղ եթերում ցուցադրելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Mobile uploads 18/07/2015

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարող է կարիերան շարունակել Խարկովի «Մետալիստում», հայտնում է "Террикон"-ը հղում անելով «Футбол 1» հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը վերջերս է հեռացել հունական «Կերկիրայից»:

Photos from Sport Is Life's post 17/07/2015

Լոս Անջելեսում կայացել է «ESPY»-ի ամենամյա մարզական մրցանակաբաշխությունը: Միջոցառումը կայանում է ամեն տարի 1993 թվականից սկսած «ESPN» սպորտային հեռուստաընկերության կազմակերպմամբ: Միջացառման ընթացքում որոշվել է նաև «տարվա մարտիկ» անվանակարգի հաղթողը:

Նախորդ տարի մրցանակին արժանացել է լավագույն բռնցքամարտիկների դասակարգման աղյուսակը գլխավորող, Ֆլոյդ Մեյվեզերը. 38-ամյա բռնցքամարտիկն այս անգամ էլ էր նոմինացված: Նրանից զատ նոմինացված են եղել նաև WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի բռնցքամարտիկ Թերենս Քրոուֆորդը, 33-ամյա ղազախ Գենադի Գոլովկինը, UFC-ի կանանց թեթևագույն քաշային կարգում հանդես եկող 28-ամյա Ռոնդա Ռոուզին և նույն UFC-ում հանդես եկող 32-ամյա ամերիկացի Դոնալդ Սերոնեն:

«Տարվա մարտիկի» կոչումը շնորհվել է Ռոնդա Ռոուզիին:

Ռոուզին հայտնի է Լոս Անջելեսում հայ մարզիկների հետ ջերմ հարաբերություններով: Սույն թվականի ապրիլին Ռոուզին այցելել էր Հայաստան, բաց մարզում էր անցկացրել, որից հետո այցելել էր Ծիծեռնակաբերֆի հուշահամալիր:

Mobile uploads 17/07/2015

Տուր դե Ֆրանս. ընթացիկ տարվա ուշագրավ դրվագները (տեսանյութ)
«GoPro»-ն «Տուր դե Ֆրանսի» ընթացիկ տարում կայացած մրցումներից ուշագրավ դրվագների տեսանյութ է պատրաստել:

Նշենք, որ մինչ այժմ «Տուր դե Ֆրանսի» 7 էտապ է կայացել:

Mobile uploads 17/07/2015

«Մերսեդեսի» ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի փոխչեմպիոն Նիկո Ռոսբերգը խոսել է թիմում տիրող մթնոլորտի և իր թիմակից, գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ հարաբերությունների մասին.

«Թիմում երբեմն տարաձայնություններ են լինում, սակայն դրանք միայն իմ ու Հեմիլթոնի միջև:

Մնացած առումներով «Մերսեդեսում» հիանալի մթնոլորտ է: Այժմ ես ու Հեմիլթոնը խաղաղ հարաբերությունների մեջ ենք, սակայն յուրաքանչյուր պահի իրավիճակը կարող է փոխվել»,- Ռոսբերգի խոսքերն է մեջբերել «F1i»-ն:

Mobile uploads 17/07/2015

89 տարեկանում մահացել է ուրուգվայցի լեգենդար ֆուտբոլիստ Ալսիդես Գիջան,- հայտնում է «El Pais»-ը:

Նա առաջին հերթին հիշվում է այն բանով, որ 1950 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում դարձել է Բրազիլիայի դեմ հանդիպման հաղթական գոլի հեղինակը:

Հատկանշական է, որ երեկ՝ հուլիսի 16-ին նշվել է այդ հաղթանակի 65 ամյակը. նույն օրն էլ Գիջան մահացել է:

Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Պենյարոլում», «Դանուբիոյում», «Ռոմայում» և «Միլանում»:

Mobile uploads 17/07/2015

В Стокгольме состоялся первый матч 2-го отборочного раунда Лиги Европы АИК - «Ширак». Гости потерпели поражение со счетом 0:2, передает armsport.am.

Отметим, что словацкий арбитр Владимир Внук показал 3 карточки футболистам «Ширака» и назначил 2 пенальти, один из которых Всеволод Ермаков парировал.

Ответная встреча этих команд состоится 23 июля в Гюмри.

Лига Европы, 2-й отборочный раунд (первый матч)

АИК - «Ширак» - 2:0
Голы: Гойтом 29, 83 (Пен.)
Желтые карточки: Карлссон 9, Бангура 62, Гойтом 63 – А. Оганесян 7, 69, Алексанян 53, Сиаменкович 54, Г. Малакян 62, 80, Бугуи 84.
Красные карточки: А. Оганесян 69, Г. Малакян 80, Барикян 85.
Незабитый пенальти: Бангура 25 (АИК)

Состав «Ширака»: Ермаков, Давоян, Г. Оганнесян, Стаменкович, А. Оганнесян, Алексанян, Г. Малакян, Э. Малакян, Дрисса (Давтян 90), Акопян (Барикян 78), Бугуи (Айвазян 90+3).

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Gagik. Abrahamyan. 2012@mail. Ru
Erevan
SPORT0147