Ուրախ էջ Միացե՛ք մեզ, մեր հետ ՀԱՎԵՍԱԱ ։ՃՃՃՃՃՃՃ
Չկա կյանք առանց Ֆուտբոլի
Չկա Կյանք Բայց Կա Ֆուտբոլ
21/03/2015
«Ատլետիկո»-ն ցանկանում է վերադարձնել Ֆալկաոյին
Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դիտարկում են հարձակվող Ռադամել Ֆալկաոյին «Վիսենտե Կալդերոն» վերադարձնելու հարցը:
Marca-ի փոխանցմամբ` ակումբը պատրաստվում է առաջիկա ամռանը պաշտոնական առաջարկ անել «Մոնակո»-ին: Կոլումբիայի հավաքականի հարձակվողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, սակայն դժգոհ է ակումբում իր կարգավիճակից, իսկ «Մոնակո»-ն չի ցանկանում վերադարձնել նրան:
Ֆալկաոն «Ատլետիկո»-ից «Մոնակո» է տեղափոխվել 2013թ.` 60 մլն եվրոյի դիմաց:
21/03/2015
Զինեդին Զիդանի 4 ֆուտբոլիստ որդիները
Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի 4 որդիները` Էնցոն, Լուկան, Տեոն ու Իլյազը, շարունակում են հոր ընտրած ճանապարհը:
Նրանք բոլորը հանդես են գալիս Մադրիդի «Ռեալ»-ի տարբեր տարիքային թիմերում: Էնցոն հարձակվող է, Լուկան` դարպասապահ, Տեոն ու Իլյազը` կիսապաշտպան:
21/03/2015
Մեսսին վերջին 10 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. Պելե
Ֆուտբոլի արքա» Պելեն կարծում է, որ Լիոնել Մեսսին գերազանցում է Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ինձ ավելի հոգեհարազատ է Մեսսիի ոճը: Մեսսին վերջին 10 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ռոնալդուն կենտրոնական հարձակվող է, իսկ Լեոն ավելի շատ խաղում է թիմի համար:
Նա ունի 4 «Ոսկե գնդակ», իսկ Ռոնալդուն` 3»,- Պելեի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ Պելեն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլի պատմության մեջ իրեն հավասար ֆուտբոլիստ չկա և չի եղել:
21/03/2015
ՕԲԱՄԵՅԱՆԳ. 6-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԻՑ ՄԵԶ ՄԻ ՔԱՆԻ ՄԻԱՎՈՐ Է ԲԱԺԱՆՈՒՄ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի կարծիքով, իր թիմը դեռ կարող է պայքարել Եվրոպա լիգայի ուղեգրի համար:
Անհաջող մեկնարկից հետո Յուրգեն Կլոպի սաները այժմ զբաղեցնում են Բունդեսլիգայի 10-րդ հորիզոնականը:
«Ես լավատեսորեն եմ դիտարկում եվրագավաթների ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները: Վեցերորդ տեղից մեզ բաժանում է ընդամենը մի քանի միավոր: Անհրաժեշտ է, որ մենք միայն դեպի առաջ նայենք», - Օբամեյանգի խոսքերն է փոխանցել «AFP»-ն:
02/12/2014
ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստին:
Նոյեմբերի լավագույն խաղացող է ճանաչվել «Վոլֆսբուրգի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրյույնեն:
23-ամյա բելգիացին Գերմանիայի առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել՝ 9:
02/12/2014
ԼՈՒԻՍ ՍՈՒԱՐԵՍ. ՉԵՄ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ՑԱԾՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆՍ ՊԱՏՃԱՌՈՎ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ չի մտահոգվում իր ցածր արդյունավետության պատճառով։
-Գիտեմ՝ այստեղ եկել եմ գոլեր խփելու համար, սակայն ես այդ առնչությամբ չեմ մտահոգվում։ Ամեն դեպքում՝ ինձ թիմի կարեւոր մասնիկ եմ համարում։ Հուսով եմ գոլեր հեղինակել, սակայն «Բարսելոնայում» երկու ֆենոմեն կա, այնպես որ ոչ մի ողբերգություն չկա։ Բանը նրանում է, որ բնազդային գործողությունների փոխարեն ես մտածում եւ դանդաղում էի, ինչի պատճառով էլ լավ պահեր էի բաց թողնում։ Ձգտելու եմ նրան, որ կրկին սկսեմ բնազդաբար գործել ։
02/12/2014
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է 25 ՄԼՆ ՖՈՒՆՏ ՎՃԱՐԵԼ ԼՅՈՐԻՍԻ ՀԱՄԱՐ
Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդում» իսպանացի Դավիդ Դե Խեային փոխարինելու առաջին թեկնածուն:
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 25 մլն ֆունտ ստերլինգ:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա դարպասապահը մասնակցել է 13 հանդիպման՝ բաց թողնելով 18 գոլ:
02/12/2014
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԱԳՈՒԵՐՈՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն արժանացել է Ֆուտբոլային երկրպագուների ասոցիացիայի մրցանակին։
Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Ագուերոն 13 հանդիպումներում 12 գոլի հեղինակ է դարձել։
-Այս մրցանակը ստանալը մեծ պատիվ է ինձ համար,- գրել է Ագուերոն իր թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում այս մրցանակին արժանացել էր «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով հիմա հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»։
02/12/2014
ԱՆՉԵԼՈՏԻ. ՄԻԼԱՆԸ ՄԱՐԶԵԼՆ ԱՎԵԼԻ ԲԱՐԴ Է, ՔԱՆ ՌԵԱԼԸ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր համար ավելի հեշտ է ազդել «Ռեալի», քան թե «Միլանի» ֆուտբոլիստների վրա.
-Իմ բախտը բերել է, որովհետեւ «Ռեալն» անհավանական ուժեղ կազմ ունի։ Բացի այն, որ բոլորը խաղացողները բարձրակարգ են, նրանք նաեւ պրոֆեսիոնալներ են, ովքեր ընդունում են իմ բոլոր որոշումները։ Ինձ ավելի դժվար էր ազդել Պիրլոյի, Ռուի Կոշտայի, Զեդորֆի եւ Ռիվալդոյի, քան Իսկոյի, Ռոդրիգեսի եւ Կրոսի վրա։
-«Ռեալում» ես առաջին անգամ փոփոխություններ մտցրի իմ ֆուտբոլային փիլիսոփայության մեջ։ Ընթացիկ մրցաշրջանում ինձ համար մի փոքր ավելի հեշտ է նախորդ շրջանի հաջողության պատճառով. ճիշտ ուղին հարթված է :
02/12/2014
ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ. ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԵԼ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ վերջին տարիներին ֆուտբոլում հաճախակիացել են վնասվածքները: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը չի բացառել, որ այդ ամենը կապված է բազմաթիվ ծանր հանդիպումներին մասնակցելու հետ:
-«Բավարիայի» համար այս պահին վնասվածքները խնդիր չեն, քանի որ նման բախտի են արժանանում նաեւ մյուսները: Սակայն աչքի է ընկնում այն, որ վերջին ժամանակներում վնասվածքների թիվը շատացել է: Հարկավոր է հասկանալ դրանց պատճառը: Հնարավոր է, որ ֆուտբոլիստները մրցաշրջանի ընթացքում մասնակցում են բազմաթիվ լարված խաղերի: Ինչո՞ւ չուսումնասիրել այդ երեւույթը :
02/12/2014
ՌՈՄԱՆ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅԻ ՊԵՏՐ ՉԵԽԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Լոնդոնի «Չելսիի» եւ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը հայտնվել է «Ռոմայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Հռոմական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնական առաջարկով կդիմի «ազնվականներին»:
Ավելի վաղ «Չելսին» հայտնել էր 32-ամյա դարպասապահի հրաժարագինը, որը կազմում է 7 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նշենք, որ Չեխը խաղային պրակտիկայի սակավությամբ պայմանավորված ակումբը լքելու ցանկություն է հայտնել: Դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման՝ բաց թողնելով 3 գոլ:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Hrach. Yeghiazaryan@mail. Ru , Sarafyan2000@mail. Ru
Erewan