«Compass» Research, Training and Consultancy Center

«Compass» Research, Training and Consultancy Center

Share

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նպատակներն ուղղված են Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների արդյունավետ զարգացմանը` հետազոտությունների իրականացման, կրթական ծառայությունների և խորհրդատվության տրամադրման միջոցով:
----------------------
The main aims of "Compass" research, training and consultancy center are directed to effective economi

13/05/2026

📍 Առցանց քննարկում
«ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում նախատեսվում է առցանց քննարկում՝ նվիրված բարձրագույն կրթության բյուջետային գործընթացներին։

Քննարկման ընթացքում՝
🔹 կներկայացվեն իրականացված վերլուծության արդյունքները
🔹 կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները
🔹 կհավաքագրվեն մասնակիցների առաջարկները և դիտարկումները

📅 Օր՝ Մայիսի 18, 19
🕒 Ժամ՝ 14։30-16։00
💻 Հարթակ՝ ZOOM

Սիրով սպասում ենք բուհերի ներկայացուցիչներին, ուսանողներին, ՔՀԿ ներկայացուցիչներին և ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց։

📌 Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով՝
https://docs.google.com/forms/d/1uryrcePttPOBloykpMyA5k6stryy_MKAdCYEE_aHowo/preview
————
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

11/05/2026

📍 « ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում
Գյումրիում նախատեսվում է բաց ֆորում՝ նվիրված բարձրագույն կրթության բյուջետային գործընթացներին։
Ֆորումի ընթացքում՝
🔹 կներկայացվեն իրականացված վերլուծության արդյունքները
🔹 կքննարկվեն ոլորտում առկա խնդիրները
🔹 կհավաքագրվեն մասնակիցների առաջարկները

📌 Վայրը՝ Երևան, ՀՊՏՀ
📅 Օր՝ Մայիսի 12
🕒 Ժամ՝ 13։30

Սպասում ենք բուհերի ներկայացուցիչներին, ուսանողներին, ՔՀԿ ներկայացուցիչներին և բոլոր հետաքրքրվածներին։
____
📌 Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս» գիտահետազոտական,կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

23/04/2026

📍« ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում
Ուրախ ենք հրավիրել ձեզ մասնակցելու հանրային քննարկմանը՝
🎓 բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում թափանցիկության և մասնակցության թեմայով։
Քննարկելու ենք՝
✔️ տվյալների և ցուցանիշների միասնական համակարգի անհրաժեշտությունը
✔️ «ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավման ուղիները
✔️ ձեր առաջարկները՝ ոլորտի զարգացման համար
📌 Վայրը՝ Երևանի Պետական համալսարան
📅 Օր՝ Ապրիլի 29
🕒 Ժամ՝ 14։00
Ձեր մասնակցությունը կարևոր է՝ ավելի հաշվետու համակարգ ձևավորելու համար։

Մանրամասների համար կարող եք գրել էջին, կապ զանգահարել՝ +37493199655։
———
📌Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

16/04/2026

✨Ուրախ ենք մեր թիմում ողջունել Դալար Գազանճեանին՝ մեր նոր կամավորին, ով միացել է մեզ «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում։

Դալարը տնտեսագետ է և քաղաքագետ, և մեր թիմում իրականացնելու է Ամերիկայի պետական բյուջեի ուսումնասիրություն՝ կենտրոնանալով բարձրագույն կրթության ոլորտի վրա։ Նրա աշխատանքը նպաստելու է տվյալների խորքային վերլուծությանը և միջազգային փորձի կիրառմանը մեր ծրագրում։

Վստահ ենք, որ նրա մասնագիտական գիտելիքներն ու վերլուծական մոտեցումը արժեքավոր ներդրում կունենան մեր թիմի աշխատանքում։

Բարի գալուստ մեր թիմ, Դալար 💙

10/04/2026

📢 Աշխատանքի հայտարարություն — Շահերի պաշտպանության փորձագետ
«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը « ՀՀ բարձրագույն կրթության բյուջետային գործընթացում հանրային մասնակցության ընդլայնում և հաշվետվողականության բարելավում՝ շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով» ծրագրի շրջանակում հրավիրում է համագործակցության շահերի պաշտպանության փորձագետի։
🎯 Հիմնական նպատակ
Ապահովել ծրագրի շրջանակում շահերի պաշտպանության ռազմավարության մշակումը և քաղաքականության առաջարկի արդյունավետ ներկայացումն ու ջատագովումը։
🔹 Հիմնական պարտականություններ
✔ Մշակել շահերի պաշտպանության ռազմավարություն՝ ներառյալ
շահակիցների քարտեզագրում
հիմնական հաղորդագրությունների ձևավորում
ռիսկերի կառավարման մոտեցումներ
6-ամսյա գործողությունների պլան
✔ Աջակցել քաղաքականության փաստաթղթի մշակմանը և ներկայացմանը՝
«բարձրագույն կրթության տվյալների համակարգի և ցուցանիշների ստանդարտների ներդրում»
«ծախս–արդյունք–ազդեցություն» կապի բարելավում
✔ Մասնակցել շահակիցների հետ հանդիպումների և քննարկումների նախապատրաստմանը
✔ Աջակցել հաղորդակցական և ջատագովման նյութերի մշակմանը
🔹 Պահանջվող որակավորումներ
✔ Բարձրագույն կրթություն (հանրային քաղաքականություն, տնտեսագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտ)
✔ Առնվազն 3 տարվա փորձ շահերի պաշտպանության կամ հանրային քաղաքականության ոլորտում
✔ Փորձ պետական կառույցների հետ աշխատանքում
✔ Վերլուծական և ռազմավարական մտածողություն
📩 Դիմելու կարգը
Խնդրում ենք ուղարկել՝
ինքնակենսագրական (CV)
կարճ մոտիվացիոն նամակ
📧 [email protected]
📅 Վերջնաժամկետ՝ Ապրիլի 18

07/04/2026

📢 Ուրախ ենք տեղեկացնել, որ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ խթանելով բյուջետային գործընթացում հանրային մասնակցությունն ու հաշվետվողականությունը։
📊 «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում մենք առաջ ենք տանում նախաձեռնություն, որը միտված է բարձրագույն կրթության բյուջետային գործընթացը դարձնել ավելի թափանցիկ, հասկանալի և արդյունքահեն։
🤝 Ծրագրի միջոցով կձևավորվեն քաղաքականության առաջարկներ, կկազմակերպվեն հանրային քննարկումներ և երկխոսություն պետական կառույցների հետ՝ ապահովելու համար, որ հանրային ռեսուրսների օգտագործումը կապվի իրական արդյունքների ու ազդեցության հետ։
📍 Այս գործընթացը միավորում է պետական, քաղաքացիական և կրթական շահակիցներին՝ միասին ձևավորելու ավելի հաշվետու համակարգ։
———
Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

06/02/2026

Ուրախ ենք կիսվել ՑԱՅԳ Հեռուստաընկերության անդրադարձով՝ «Թափանցիկ բյուջե, պատասխանատու համայնք» ծրագրի վերաբերյալ։

Ծրագիրն ուղղված էր խթանելու Արթիկ համայնքի բյուջետային գործընթացների թափանցիկությունն ու բնակիչների մասնակցությունը՝ ապահովելով բյուջեի հասանելի ներկայացում, հանրային երկխոսություն, մասնակցային բյուջետավորման պիլոտային փորձի կիրառում եւ բյուջեի տվյալների մատչելի մատուցում։
_____________________________________
📌 Նյութի բովանդակությունը բացառապես «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի պատասխանատվությունն է և պարտադիր չէ, որ արտահայտի Գերմանիայի կառավարության, ԵՄ-ի, GIZ-ի կամ ՀԿ Կենտրոնի տեսակետները:

📌Ծրագիրն իրականացվում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։

,

30/01/2026

Ուրախ ենք տեղեկացնել, որ Compass Business Academy-ն ներկայացնում է
🎁 աննախադեպ հատուկ առաջարկ, որը գործում է միայն 1 շաբաթ։

📌 Բիզնես դասընթաց երեխաների համար (10–16 տարեկան)
📅 Մեկնարկ՝ փետրվարի 9
⏱ Տևողություն՝ 2 ամիս
📍 Վայր՝ ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 1
📌 Քանակը՝ սահմանափակ

💰 Ամսական վճար՝ ընդամենը 18000 դրամ
/25000-ի փոխարեն/

⏰ Առաջարկը գործում է մինչև փետրվարի 1-ը։

📞 Գրանցվելու կամ հավելյալ հարցերի համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել ՝
093846608

Գլխավոր - Compass 13/01/2026

«Կոմպասս» գիտահետազոտական և խորհրդատվական կենտրոնը «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպում է հանրային քննարկում, որը տեղի կունենա
📅 հունվարի 15-ին,
⏰ ժամը՝ 14:00–16։30,
📌 վայրը՝ Անի Պլազա հյուրանոց, ք․ Երևան, Սայաթ Նովա փողոց 19։

✅ Միջոցառման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն բարձրագույն և հետբուհական կրթության ծրագրի 2025թ. պարզեցված բյուջեն և բարձրագույն կրթության ոլորտի բյուջեի վերլուծության արդյունքները։

________________________________
📌 Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում ««Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Թափանցիկության և մասնակցային վերահսկողության խթանում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում՝ մոնիթորինգի և վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կոմպասս » հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Գլխավոր - Compass Բարի Գալուստ «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն գործունեություն Կապ Սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական հետազոտություններ և շահերի պաշտպա...

13/12/2025

«Արթիկում անելու բան չկա...»։ 🤔
Քանի՞ անգամ ես լսել կամ ասել այս նախադասությունը։
Ցավոք, վիճակագրությունը փաստում է՝ երիտասարդները հաճախ ընտրում են արտագնա աշխատանքը կամ հեռանում են համայնքից։ Մեր ուսումնասիրության տվյալներով՝ բնակչության սեռատարիքային կազմում երիտասարդների պակասը սկսում է զգացվել։
Մինչև ճամպրուկ հավաքելը, արի փորձենք փոխել միջավայրը՝ վերացնենք տարբերությունը իրականությանև մեր երազած միջավայրի։

Մասնակցային բյուջետավորումը կարող է լուծել այդ խնդիրը։
🏟️ Սքեյթ-պա՞րկ ես ուզում։
📚 Ժամանակակից գրադարա՞ն։
💡 Թե՞ սմարթ-կանգառներ։

Քո գաղափարը կարող է դառնալ իրական նախագիծ, որը կֆինանսավորվի համայնքի կողմից։ Միշտ էլ կարելի է բողոքել խավարից․ առաջարկի՛ր քո լուսավոր գաղափարներն ու կյանքի կոչիր դրանք։

Նշի՛ր ընկերոջդ, ով լավ գաղափարներ ունի, բայց ամաչում է բարձրաձայնել։ ⤵️

12/12/2025

💚

English ⬇
Մեր հաջորդ դրամաշնորհառուն «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն»» ՀԿ-ն է, որն իրականացնում է «Թափանցիկ բյուջե, պատասխանատու համայնք» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է խթանելու Արթիկ համայնքի բյուջետային գործընթացների թափանցիկությունն ու բնակիչների մասնակցությունը՝ ապահովելով բյուջեի հասանելի ներկայացում, հանրային երկխոսություն, մասնակցային բյուջետավորման պիլոտային փորձի կիրառում եւ բյուջեի տվյալների մատչելի մատուցում։

✅Ծրագրի շրջանակներում նախորդ 4 ամիսների ընթացքում Կոմպասս ՀԿ-ի թիմն արդեն իրականացրել է Արթիկ համայնքի 2024-2025 թթ. բյուջետային տվյալների հավաքագրում և վերլուծություն, բյուջեի վերլուծության հանրամատչելի զեկույցի պատրաստում, հանրային իրազեկման քննարկումներ Նոր Կյանք, Պեմզաշեն և Մեծ Մանթաշ համայնքներում։

🔹Առաջիկայում նախատեսվում է աջակցել Արթիկի համայնքապետարանին 2026 թ․-ին Արթիկ համայքնում մասնակցային բյուջետավորման ծրագիրի ներդրման և իրականացման մեջ։

__
Our next grantee is the "Compass” Research, Training and Consultancy Center, which is implementing the "Transparent budget, responsible community" Project.
The Project is aimed at promoting the transparency of budget processes and the participation of residents in the Artik community by ensuring an accessible presentation of the budget, public dialogue, the application of a pilot participatory budgeting experience, and the accessible delivery of budget data.
✅Within the framework of the Project during the previous four months, the Compass NGO team has already carried out the collection and analysis of the Artik community’s 2024-2025 budget data, prepared a publicly accessible report on budget analysis, and held public awareness discussions in the communities of Nor Kyank, Pemzashen, and Mets Mantash.
🔹In the near future, it is planned to support the Artik Municipality in the introduction and implementation of a participatory budgeting program in the Artik community in 2026.

#
This project is implemented within the framework of NGO Center’s “CSOs4SLD2: CSOs for sustainable local development (Grant administration)” project under ‘Strengthening Civil Society in the Eastern Partnership Countries’ programme, implemented by GIZ with funding from the German Government and the European Union.

,

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Gyumri?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


ք․ Գյումրի, Վ․ Սարգսյան 1/25
Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00