Gandzakar

Gandzakar

Share

Comfortable and beautiful village, clean and pleasant environment

Photos from Gandzakar's post 12/08/2026

🕊️ ԵՐԵՔ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆԻ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Այսօր Գանձաքարում հիշատակի, խոնարհումի և միաժամանակ խաղաղության օր էր։
Նշվեց Արցախյան պատերազմի և 44-օրյա պատերազմի մասնակից, հայրենիքի պաշտպանության համար զոհված Վազգեն Գրիգորյանի ծննդյան 50-ամյակը, և Տավուշի թեմի հոգևորականների կողմից կատարվեց նրա հիշատակին կառուցված խաչքար-աղբյուրի օծման արարողությունը։

Օրվա ամենախորհրդանշական պահերից մեկը Վազգենի երեք զավակներինն էր՝ Հայկինը, Նարեինը և Սուսաննայինը։
Նրանք երկինք բաց թողեցին երեք սպիտակ աղավնի։
Երեք զավակ։
Երեք սպիտակ աղավնի։
Եվ մեկ ցանկություն՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։
Այդ աղավնիները կարծես իրենց հետ երկինք տարան մի պարզ, բայց ամենաթանկ խնդրանք՝ թող մեր երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն, թող հայրերը վերադառնան տուն, թող մայրերը որդի չկորցնեն, և թող մեր սահմանամերձ Տավուշի ու ամբողջ Հայաստանի երկինքը խաղաղ լինի։

Վազգեն Գրիգորյանին ճանաչողները նրան հիշում են որպես հարգանք վայելող, գործուն և մարդկանց կողքին կանգնող մարդու։ Նա ճանաչված ու սիրված էր իր թաղամասում, Գանձաքարում և մարզկենտրոնում։ Իր գործունեության տարբեր տարիներին արժանացել էր բազմաթիվ պարգևների ու գնահատանքի տարբեր բնագավառներում։
Այսօր նրա մասին պատմում են ոչ միայն պարգևները, այլ առաջին հերթին՝ մարդկանց հիշողությունը։
Վազգենի մայրը՝ Սուսաննան, կինը՝ Թագուհին, զավակները՝ Հայկը, Նարեն և Սուսաննան, իրենց ներդրումն են ունեցել այս հիշատակի վայրի ստեղծման գործում։ Իսկ Վազգենի ընկերները նախաձեռնեցին, կազմակերպեցին և իրենց աշխատանքով կյանքի կոչեցին խաչքար-աղբյուրի ու հարակից տաղավարի կառուցումը։
Այստեղ ստեղծվել է ոչ միայն հիշատակի հուշակոթող։
Ստեղծվել է հանդիպման վայր։
Մի վայր, որտեղ մարդիկ կարող են կանգ առնել, ջուր խմել աղբյուրից, հավաքվել տաղավարում, նշել ընտանեկան ու համայնքային առիթներ և յուրաքանչյուր անգամ հիշել, թե ինչ գնով է մեզ տրվել խաղաղ ապրելու հնարավորությունը։
Թող այստեղ երեխաների ծիծաղ լսվի։
Թող ընտանիքներ հավաքվեն։
Թող ընկերները նորից հանդիպեն։
Թող կյանքը շարունակվի։
Որովհետև մեր նահատակների հիշատակը պահպանելու ամենաարժանի ճանապարհներից մեկը նաև այն երկիրը խաղաղ ու ապրող պահելն է, որի համար նրանք պայքարեցին։

Վազգենի ընտանիքի այսօրվա ուղերձը ևս խաղաղության մասին էր։
Նրանք, ովքեր սեփական ընտանիքով գիտեն պատերազմի իրական գինը, այսօր երկինք բաց թողեցին ոչ թե վրեժի, այլ խաղաղության երեք սպիտակ աղավնի։
Խորին շնորհակալություն Վազգեն Գրիգորյանի ընկերներին, ընտանիքի հարազատներին, նախաձեռնության բոլոր մասնակիցներին, աջակիցներին, աշխատանք կատարած մարդկանց և բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հիշատակի վայրի ստեղծման գործում։
Խոնարհում՝ Վազգենի և մեր բոլոր նահատակների հիշատակին։
Թող խաչքարը պահպանի հիշողությունը,
աղբյուրը՝ կյանքի շարունակությունը,
իսկ երեք սպիտակ աղավնիները մեզ մշտապես հիշեցնեն ամենակարևորի մասին՝
🕊️ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՔԱՐԻՆ։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ։
#գանձաքար, #խաղաղություն, #гандзакар,

Photos from Gandzakar's post 08/08/2026

Գանձաքարի նորահայտ տաղանդը.

✨ Արվեստն այն կամուրջն է, որը սովորական օրերը վերածում է հեքիաթի, իսկ երբ այդ արվեստը ծնվում է մեր համագյուղացի փոքրիկի մաքուր ու անսահման աշխարհում, այն դառնում է բոլորիս հպարտությունը։
🎨🎤 Այսօր իսկական տոն էր Իջևանում. տեղի ունեցավ մեր սիրելի Սոֆի Ստեփանյանի անհատական առաջին ցուցահանդեսը։ Սոֆիի կտավների վառ գույներն ու նրա կատարած հուզիչ երգերը պարզապես հիացրին ու մեծ տպավորություն թողեցին ներկաների սրտերում։
👩‍🎨 Այս մեծ հաջողության թիկունքում կանգնած է պրոֆեսիոնալ մասնագետ, վաստակաշատ, հարգարժան Նարինե Գրիգորյանը։ Շնորհիվ նրա անձնվեր աշխատանքի, սիրո և ճիշտ ուղղորդման, Սոֆիի տաղանդը բացահայտվեց ու փայլեց իր ողջ հմայքով։
💎 ❤️ Շնորհավորում ենք քեզ, սիրելի՛ Սոֆի, մաղթում ստեղծագործական մեծ թռիչքներ և նորանոր բարձունքներ։ Մենք հպարտանում ենք քեզնով։
#Գանձաքար, #տաղանդավորերեխաներ

04/08/2026

Գտեք Ձեր հարազատներին, հիշեք Ձեր մանկական ընկերներին։

02/08/2026

✨Այսօր ցանկանում ենք սրտանց ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել մեր էջի հետևորդներին և խնդրել, որ ավելի ակտիվ գտնվեն, Գանձաքարի մեր կարևոր լուրերն ու գեղեցիկ ակնթարթները հասանելի դարձնեն ավելի շատ օջախների։
Դրա համար մեզ պետք է 🙌Ընդամենը 2 պարզ քայլ, որ կարող եք անել հենց հիմա.
1️⃣ Հրավիրե՛ք Ձեր ընկերներին ու հարազատներին հավանել (Like) և բաժանորդագրվել (Follow) մեր էջին։
2️⃣ Տարածե՛ք (Share) այս փոստը Ձեր էջում, որպեսզի Գանձաքարով հետաքրքրված յուրաքանչյուր մարդ միանա մեզ։
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք և օգնում եք վառ պահել Գանձաքարի անունը։ 🌾❤️

28/07/2026

🥳Վարդավառը պարզապես իրար վրա ջուր լցնելու օր չէր։ Այն մեր նախնիներից ժառանգած ամենամաքուր տոներից է, որը խորհրդանշում է հոգու մաքրություն, օրհնություն, սեր ու առատություն։
🙌❤️Ջրվեցին բոլորը՝ ծանոթ թե անծանոթ, մեծ թե փոքր, իսկ տոնի ավարտին մնացին միայն ջերմ հիշողություններն ու անցյալի թանկ ավանդույթը վառ պահելու հպարտությունը։

📸 Ուշադրությո՛ւն,
Տեղադրեք Ձեր լուսանկարներն ու տեսանյութերը՝ Ինչպե՞ս անցավ Ձեր Վարդավառը Գանձաքարում

👶🎈Թող այս ջուրը մաքրի բոլոր հոգսերը և օրհնություն ու հաջողություն բերի մեր ամբողջ գյուղին ու յուրաքանչյուր օջախին։

22/07/2026

ԳԻՏԵՔ, ՈՐ
այսօր π թվի օրն է, 22/7։ Քանի որ 22:7=3,14

🥧 ՊԻ ( π ) ԹՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ։
ՄՐՑՈՒՅԹ:
Եթե \(π) թվի առաջին երեք թվանշանները՝ 3.14-ը, գրենք թղթի վրա և այն մոտեցնենք հայելուն, ապա հայելային անդրադարձի մեջ մենք կտեսնենք մի շատ համեղ անգլերեն բառ։

ՀԱՐՑ՝ Ո՞ր բառն է հայտնվում հայելու մեջ։

20/07/2026

Գիտեի՞ք, որ այսօր «Գրկիր քո բալիկին» օրն է (Global Hug Your Kids Day)

🤗Գիտնականներն ասում են, որ օրական գոնե 4 գրկախառնությունը երեխային պետք է պարզապես գոյատևելու, 8-ը՝ լավ զգալու, իսկ 12-ը և ավելին՝ աճելու ու զարգանալու համար։

📈✨Այնպես որ, այս կարդալուց անմիջապես հետո, թողեք հեռախոսները ու գնացեք ձեր հրաշքներին ամուր սեղմեք ձեր սրտին։
❤️ Ո՞վ արդեն հասցրել է այսօր գրկել իր բալիկին, ուրախ էմոջի դրեք՝ 👇

Photos from Gandzakar's post 27/06/2026

5 դպրոցականների, ովքեր համապատասխան տարիք ունեն, կնվիրենք այս աշխատանքային տետրերը։
☀️🎒Այս տետրերը լի են գունավոր առաջադրանքներով, տրամաբանական խաղերով ու հանելուկներով, որոնք թույլ կտան երեխաներին խաղալով սովորել ու սեպտեմբերին դպրոց վերադառնալ նոր գիտելիքներով ։
🚀 Ինչպե՞ս ստանալ նվերը․Մեկնաբանություններում գրեք ձեր երեխայի (կամ քրոջ/եղբոր) տարիքը և թե ինչով է նա սիրում զբաղվել ամռանը։ Մենք կընտրենք 5 դպրոցականների և նրանց կփոխանցենք իրենց տարիքին համապատասխան տետրերը։

Photos from Gandzakar's post 25/06/2026

⚽🌍 Ակտիվորեն մասնակցեք մեր էջին, եթե ուզում եք շահել ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱԿ

2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թեժ փուլ է մտնում։ Խմբային հանդիպումների մեծ մասն արդեն ավարտվել է, և առաջին անակնկալներն արդեն գրանցվել են։

🏆 Իսկ հիմա հերթը Ձերն է.

⚽ Եկեք փորձենք միասին կանխատեսել.

🥇 Ո՞վ կդառնա 2026 թվականի աշխարհի չեմպիոնը։

📢 Մի մոռացեք նաև նշել այն ֆուտբոլիստին, ով, ըստ Ձեզ, կարժանանա մրցաշարի լավագույն խաղացողի կոչմանը։

💬 Հետաքրքիր կլինի տեսնել, թե Գանձաքարում որ հավաքականն ունի ամենաշատ երկրպագուները։

📊 Մի քանի օրից կհաշվենք մեկնաբանությունները և կհրապարակենք, թե որ հավաքականն է հաղթել մեր էջի քվեարկությունում։ Իսկ հաղթողին կնվիրենք գնդակ:

#Ֆուտբոլ #Գանձաքար

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ijevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Gandzakar
Ijevan
4007