14/08/2026
Ի սրտե շնորհավորում ենք Ջերմուկի Կ.Ասրյանի անվան շախմատի դպրոց տնօրեն, հարգարժան Գոռ Թադևոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր նվաճումներ Ձեր պատասխանատու ու շնորհակալ աշխատանքում: Թող հաջողությունը միշտ ուղեկից լինի Ձեր բոլոր նախաձեռնություններին, իսկ կյանքում միշտ քայլեք միայն հաղթական քայլերով:
🎊🎉Շնորհավո՛ր ծննդյան տոնը:
26/07/2026
♟️ Շախմատի սիրահարնե՛ր, Գյումրին սպասում է Ձեզ
Օգոստոսի 29-ին Հայաստանի շախմատի ակադեմիան և Alfa Pharm Pharmacy Chain-ը հրավիրում են բոլոր շախմատի սիրահարներին մասնակցելու արագ շախմատի սիրողական անհատական-թիմային մրցաշարին։
Այս տարին առանձնահատուկ է նաև մեր համագործակցության համար․ նշում ենք արդեն 5-ամյա համատեղ ճանապարհը, որի ընթացքում կազմակերպված արագ շախմատի սիրողական մրցաշարերը դարձել են գեղեցիկ առիթ՝ տարբեր սերունդների շախմատի սիրահարներին մեկ վայրում միավորելու համար։
Օգոստոսի 29-ին սպասվում է ևս մեկ շախմատային օր՝ լի մրցակցային պայքարով, թիմային ոգով, նոր ծանոթություններով և, իհարկե, գեղեցիկ պարտիաներով։
Մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով՝ անհատական և թիմային հաշվարկով։ Լավագույն մասնակիցներին սպասում են անհատական, թիմային և հատուկ մրցանակներ։
📍 Գյումրի, «Ալեքսանդրովսկի» ռեստորան
📅 Օգոստոսի 29 | 🕥 10:30
✨ Մասնակցությունն անվճար է, իսկ գրանցման հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։
Կանոնադրություն՝ https://tinyurl.com/543w79h2
26/07/2026
🇦🇲 2026 թվականի սեպտեմբերի 2-ից 11-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը:
♟️ Անցկացման վայրը՝ Հայաստանի շախմատի ակադեմիա (ք. Երևան, Շևչենկո 34):
📌 Տղամարդկանց մրցաշարի կանոնադրություն՝ https://shorturl.at/3Or6f
📌 Կանանց մրցաշարի կանոնադրություն՝ https://shorturl.at/EgFRw
🏆 Տղամարդկանց մրցաշարում 1-4-րդ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին:
✅ Տղամարդկանց մրցաշարի Երևանը ներկայացնող մասնակիցները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/MqSC18W6DrgbnvGw7
🏆 Կանանց մրցաշարում 1-10-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի կանանց 2027 թվականի առաջնության առաջին խմբի մրցաշարին:
✅ Կանանց մրցաշարի մասնակիցները պետք է գրանցվեն հետևյալ հղումով՝ https://forms.gle/74do47195G6Cr2Ac9
‼️ Գրանցման վերջնաժամկետն է օգոստոսի 25-ը՝ ժամը 18:00-ն։
21/07/2026
Եղեգնաձորում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարում ,որը նվիրված էր Շախմատի միջազգային օրվան մեր սաներից Մնացականյան Վանը պարգևատրվել է մեդալով ,որպես լավագույն արդյունք մինչև 14տարեկաների մեջ։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ։✨🎇🌠
21/07/2026
♟️ 102 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, որը համախմբեց աշխարհի բոլոր ֆեդերացիաներին մեկ տանիքի տակ:
📌 Հուլիսի 20-ը նշվում է որպես Շախմատի միջազգային օր՝ տոն, որը միավորում է միլիոնավոր շախմատիստների, շախմատասերների և խաղի նվիրյալների ամբողջ աշխարհում։
🤗 Հայաստանի շախմատի ֆեդերացիան սիրով և հպարտությամբ շնորհավորում է բոլոր շախմատիստներին, շախմատասերներին և շախմատի նվիրյալներին այս գեղեցիկ տոնի առթիվ և կոչ է անում բոլորին շարունակել տարածել այս հանճարեղ խաղի գեղեցկությունն ու արժեքները, որը դարեր շարունակ եղել է մարդկային մտքի և ստեղծագործականության անբաժանելի մասը:
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••
♟️ 102 years ago on this day, the International Chess Federation (FIDE) was founded, bringing together all national federations under one roof.
📌 July 20 is celebrated as International Chess Day, a celebration that unites millions of chess players, enthusiasts, and devoted supporters of the game across the globe.
🤗 The Armenian Chess Federation warmly congratulates all chess players, chess enthusiasts, and devoted supporters of the game on this special occasion. We encourage everyone to continue spreading the beauty and values of this brilliant game, which has been an inseparable part of human intellect and creativity for centuries.