SevanVELOtime

SevanVELOtime

Share

SevanVELOtime -ը ծառայություն մատուցող կազմակերպություն է։

sevanVELOtime նախագիծը իրականացվում է AGBU «Բարեփոխի՛ր համայնքդ» ծրագրի շրջանակներում։

Եկել է հեծանվային բարեփոխման ժամանակը։
Ապրի՛ր ինքդ, ապրեցրու՛ ուրիշին․․․

Photos from SevanVELOtime's post 06/03/2026

Ուշադրություն
«ՀՀ վարչապետի գավաթ֊2026» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Սևանի տարածաշրջանի համայնքային փուլը կանցկացվի ապրիլի 15֊ից մայիսի 15֊ը, Դրախտիկ֊Ծովագյուղ մայրուղու` 25 կմ տարածության ճանապարհահատվածում։
Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբով`
1) 7֊9 դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ
2) 10֊12֊րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ, 1 ֆիզկուլտուրայի ուսուցիչ
1֊ին երեք տեղերը գրաված թիմերը` յուրաքանչյուր տարիքային խմբից, կմասնակցեն մարզային փուլին (մայիսի 15֊ից հունիսի 5֊ը` 30 կմ)։
Սևան համայնքի ուսումնական հաստատությունների ընտրված հեծանվորդների մարզավիճակը բարելավելու համար կարող եք մասնակցել Sevani Mankapatanekan Marzadproc ֊ի հեծանվային ակումբի պարապմունքներին`
Երկուշաբթի
Չորեքշաբթի
Շաբաթ
Մարզիչ` Armen Yeritsyan
Գլխավոր պատասխանատու` Գարիկ Ավետիսյան

Հերմինե Անդրիկյան
Սևանի Մ.Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոց
Սևանի Յա.Զարոբյանի անվ.հիմնական դպրոց
@Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմն. դպրոց
@Սևանի թիվ 4 հիմն. դպրոց
Սևանի N5 - Ցամաքաբերդի միջնակարգ դպրոց
@Սևանի թիվ 6 միջ. դպրոց
@Սևանի ավագ դպրոց
@Սեմյոնվկայի հիմն. դպրոց
Ծովագյուղի միջնակարգ դպրոց
@Վարսերի միջ. դպրոց
@Ծաղկունքի միջ. դպրոց
@Դդմաշենի միջ. դպրոց
@Զովաբերի միջ.դպրոց
Լճաշենի Դպրոց
@Գագարինի միջ.դպրոց
@Չկալովկայի միջ. դպրոց
@Նորաշենի հիմ. դպրոց
Սևանի քաղաքապետարան

21/02/2026

Բարձունքի գրավում
#ԳեղարքունիքիՁմեռ2026

Photos from SevanVELOtime's post 21/02/2026

Մեծեփ լեռան բարձունքում
Հեծանվորդներն որդեգրել են բարձունքներ հաղթահարելու գեղեցիկ ավանդույթը։
《Գեղարքունյաց ձմեռ֊2026》 միջոցառման շրջանակներում, մեր հեծանվորդների թիմը հաղթահարեց Մեծեփի լեռնագագաթը։
Թիմը պահպանելով անվտանգության կանոնները հեշտությամբ հաղթահարեց բոլոր արգելքները և նախատեսված ժամանակից էլ կանուխ հատնվեց լեռնագագաթում։
Սևանի քաղաքապետի անունից հեծանվորդների թիմը պարգևատրվեց գավաթով և հավաստագրով։
Առջևում դեռ շատ բարձունքներ ունենք։
21.02.2026

07/02/2026
11/01/2026

Դեռևս 1977֊ին Սևանում անցկացվել են հեծանվային համահայաստանյան մրցաշարեր։
Լուսանկարը` մեր հետևորդից։

Եթե ունեք հեծանվասպորտի մասին Սևանին առնչվող ֆոտոպատմություններ, կիսվեք մեզ հետ։

Photos from SevanVELOtime's post 28/12/2025

2025֊ին «Սևանի հեծանվային ակումբը» գրանցեց ամենասպասված և հաջողված արդյունքները։
«Սևանի Հեծանվային ակումբը» պարապմունքները սկսում է հունվարի 7֊ից մինչև դեկտեմբերի 31֊ը` ամփոփելով տարին Հատիս լեռան բարձունքի հաղթահարմամբ։
Արդեն 4 ֊րդ տարին է, որ մեր հեծանվորդները մասնակցում են «ՀՀ հեծանվային մարզաձևերի առաջնությանը»` հեծանվային 6 մարզաձևերով, մեր համայնք բերելով արծաթե և բրոնզե մեդալներ։
Առաջատարի դիրքերում են եղել «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվային մրցաշարի համայնքային և մարզային փուլերում, իսկ հանրապետական փուլում նվաճել են չեմպիոնի կոչումը։
Ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Աբովյան քաղաքում կայացած բոլոր հեծանվային մրցաշարերում և բաց չեն թողել ոչ մի պատվո հարթակ։
Սևանի համայնքապետարանի աջակցությամբ «Սևանի հեծանվային ակումբը» Սևանա լճի ափին`«Գլաձոր» հանգստյան գոտում կազմակերպել է 6֊օրյա հեծանվային վրանային ուսումնամարզական հավաք, ապա եռօրյա հավաք` Շողակաթ համայնքի տարածքում, որն ավելի բարելավեց հեծանվորդների մարզական վիճակը։
Սեպտեմբերին մեր հեծանվորդներն առաջին անգամ հատեցին Հայաստանի սահմանը և մասնակցեցին Սերբիայի ամենամյա «Անվտանգ երթևեկություն» հեծանվային միջազգային մրցաշարին` ձեռք բերելով կարևոր փորձառություն։ Մրցաշարին մասնակցում են 10֊12 տարեկան երկու տղա և երկու աղջիկ։
Մեր հեծանվորդները ամնասն չեն համայնքային մարզամշակութային միջոցառումներին` «Կանաչ էներգիա》, «Քաղաքացու օր», մարզային և համայնքայկն երտասարդական հեծանվային արշավներ և այլն։
Այս տարվա սեպտեմբերից Սևանի համայնքապետարանը հեծանվային ակումբը վերցրեց իր հովանու տակ` շարունակելով խրախուսել առողջ ապրելակերպ և սպորտային հաջողություններ։

Սևանի հեծանվային ակումբը հիմնադրվել է 2021 թ֊ի փետրվարի 11֊ից` զարգանալով ձեռք բերել մասնագիտական որակներ։
«Սևանի հեծանվային ակումբի» հիմնադիր` Հերմինե Անդրիկյան
Սևանի հեծանվային ակումբի գլխավոր մարզիչ` Armen Yeritsyan ֊նն իր անմնացորդ նվիրումի և երկարամյա պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապահովել է ոչ միայն մեր համայնքի, այլև Կոտայքի մարզի մի քանի համայնքների հաղթանակները։
«Հայաստանի հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման հիմնադրամի» համահիմնադիր և գլխավոր մարզիչն է։

«Սևանի հեծանվային ակումբը» գործում է անվճար` ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները։ Գործում է Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։
Սկսնակները կարող են ներկայանալ մարզադպրոց՝ փաստաթղթերը ներկայացնելով հեծանվասպորտի խմբակի մարզաձևի համար։

Մեր հաղթանակների համար հատուկ շնորհակալություն
Սևանի քաղաքապետարան
Գարիկ Ավետիսյան
Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Թող հաղթանակների շղթան չկտրվի

29/10/2025

Սպորտը կարևոր է

Photos from SevanVELOtime's post 26/10/2025

Հոկտեմբերի 26֊ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ 《Սերգեյ Ջավադյան》հեծանվային հուշամրցաշարը》։
Մեր հեծանվորդներ Սառա Մկրտչյանը` աղջիկների մրցապայքարում, Էրիկ Գնդոյանն ու Գարիկ Ավագյանը` պատանիների մրցապայքարում, կրկին պատվո հարթակում են։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին` ցանկանալով բազմաթիվ հաջողություններ։

23/10/2025

Հայտարարություն
Սիրողական հեծանվային մրցաշար

«ՍԵՐԳԵՅ ՋԱՎԱԴՅԱՆԻ ՀՈւՇԱՄՐՑԱՇԱՐ» 26.10.2025 թ.
ՎԱՅՐԸ - Ք . ԱԲՈՎՅԱՆ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑ
ՄԵԿՆԱՐԿ` 11։00

ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ
1. ՊԱՏԱՆԻՆԵՐ մինչև 16տ.
2 . ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ 16 -ից 35 տ.
3. ԷԼԻՏ 35 - 50 տ.
4. ՎԵՏԵՐԱՆՆԵՐ 50-ից բարձր
5.ԱՂՋԻԿՆԵՐ

ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ

1 - ին տեղ՝ 10.000դ . դիպլոմ, մեդալ
2 - րդ տեղ՝ 7.000դ. դիպլոմ, մեդալ
3 -րդ տեղ՝ 5.000 դ. դիպլոմ, մեդալ

ԿԱՆՈՆՆԵՐ — ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԲԱՅՔԵՐՈՎ 26-27.5
ՊՐՈՖ ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ։
Վազքուղի` 5-ից 7 կմ, ԽՄԲԱԿԱՅԻՆ
Հեծանիվ և ՍԱՂԱՎԱՐՏ ՉՈւՆԵՑՈՂՆԵՐԻՆ' ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԵՆՔ ԱՆՎՃԱՐ ։

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈւՄ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ
093-279-285

13/10/2025

Մրցաշարի խրոնիկա
European Traffic Education Contest 2025

Տեսանյութը` Ավտոմոբիլային ֆեդերացիայի

13/10/2025

《Անվտանգ երթևեկություն》 միջազգային մրցաշարում մասնակիցները 《Կարմիր խաչի》 օգնությամբ սովորում են առաջին բուժօգնություն և հանձնում ստուգարք

Traffic Education Contest 2025

Photos from FAA Armenian Automobile Federation's post 10/10/2025
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Sevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Sayat-Nova 14
Sevan
1505