28/12/2025
🤿🪪 Սուզորդական դասընթացներ PADI համակարգով
Դասընթացները անցկացվում են հավատարմագրված PADI Scuba Diving Instructor Գրիգոր Ավետիսյանի կողմից։
🏷️ Ընդհանուր արժեքը՝ 175,000 դրամ
Ամբողջ դասընթացը բաժանվում է 2 մասի․
Մաս 1․ Տեսություն (eLearning) + լողավազանային պարապմունքներ — 145,000 դրամ
📍 Օլիմպավան, Երևան, Անաստաս Միկոյան փող., 51 շենք
🕒 3 օր
🏷️145,000 դրամ
Մաս 2․ Պարապմունքներ բաց ջրում
Այս հատվածը կարող եք ավարտել 1 տարվա ընթացքում․
Ա․ 🌊Ավարտել Սևանում՝ հունիս–հոկտեմբեր ամիսներին։ Լրավճար՝ 30,000 դրամ։
Բ․ ✈️Ավարտել դասընթացը՝ մասնակցելով Արմդայվինգի սուզարշավներին (Եգիպտոս և այլն)։ Լրավճար՝ 30,000 դրամ։
Գ․ 🌍Ավարտել աշխարհի ցանկացած այլ PADI կենտրոնում (լրավճարի չափը որոշում է տվյալ կենտրոնը)։ Մաս 1-ի ավարտի վերաբերյալ տվյալները մենք փոխանցում ենք ձեր կողմից ընտրված PADI կենտրոնին։
✨Բացահայտիր ստորջրյա աշխարհը և ձեռք բեր նոր ընկերներ Արմդայվինգի հետ։
📱 Դասընթացների ժամանակացույցը, գրանցման կարգը և այլ մանրամասները ճշտելու համար՝ +374 93 60 83 28
🤿🪪 Курсы скуба дайвинга по системе PADI
Курсы проводит аккредитованный инструктор PADI Scuba Diving — Григор Аветисян.
🏷️ Общая стоимость курса — 175 000 драм
Полный курс состоит из 2 частей:
Часть 1. Теория (eLearning) + занятия в бассейне — 145 000 драм
📍 Олимпаван, Ереван, ул. Анастаса Микояна, здание 51
🕒 3 дня
🏷️ 145 000 драм
Часть 2. Занятия в открытой воде
Эту часть вы можете завершить в течение 1 года:
А. 🌊 Пройти в Севане в период с июня по октябрь. Доплата — 30 000 драм.
Б. ✈️ Завершить курс, участвуя в дайв-турах Armdiving (Египет и др.). Доплата — 30 000 драм.
В. 🌍 Завершить в любом другом центре PADI в мире (размер доплаты устанавливает выбранный центр). Мы передаём информацию о прохождении Части 1 в выбранный вами центр PADI.
✨ Открой для себя подводный мир и найди новых друзей вместе с Armdive.
📱 Для уточнения расписания курсов, порядка регистрации и других деталей: +374 93 60 83 28
22/12/2025
Արաքս Սահակյանը մասնակցել է Ֆրանսիայի Էլզասի Մյուլհաուս / Վիլաժ-Նեֆ քաղաքում դեկտեմբերի 13–14-ին կայացած ֆրիդայվինգի «Coupe de Noël» (FFESSM–CMAS) մրցաշարին՝ հետևյալ արդյունքներով․
DYNB – 105 մ
STA – 3’52’’
DNF – 53.99 մ
Շնորհավորում ենք, Արաքս ջան։ Ի դեպ, նրա ցուցանիշները շատ մոտ են Հայաստանի ազգային ռեկորդներին։
Ամենակարևորն այն է, որ Արաքսը մրցույթին հանդես է եկել որպես CMAS Armenia-ի ներկայացուցիչ՝ չնայած նրան, որ կարող էր առանց խնդիրների մասնակցել նաև որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ։
Կազմակերպվել է Codep 68 FFESSM-ի, Touring Plongée Mulhouse-ի և Plongée des Trois Frontières-ի կողմից:
Միջազգային դատավորներ՝ Օլիվիա Ֆրիկեր և Առնո Պոնշ:
Լուսանկարները՝ Ֆրանսուա Սետրե
International judges Olivia Fricker and Arnaud Ponche
Photos: François Cetre / Géraldine Dreyer /
Շնորհակալություն, Արաքս ջան, հայկական ֆրիդայվինգը աշխարհում պատվով ներկայացնելու համար։
Մրցաշարին մասնակցել են շուրջ 40 մարզիկներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Հայաստանից։
Արաքսը մարզվում է Փարիզում, որտեղ ներկայումս ապրում է, ինչպես նաև Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, որտեղ նրա ընտանիքը հաստատվել է 2003 թվականին։ Այս աշնանը նա մարզվել է նաև Երևանում՝ Մարի Ավետիսյանի հետ։
Նա լողալ սովորել է 2024 թվականին, իսկ ֆրիդայվինգով սկսել է զբաղվել 2025 թվականի հունվարից։
27/11/2025
Ֆրիդայվինգի դասընթացներ Երևանում
Ուզո՞ւմ եք սովորել սուզվել շունչը պահելով։ Նուրբ սահել ջրի խորքում, , շփվել ծովի կենդանիների՝ կրիաների, դելֆինների կամ նույնիսկ կետերի հետ։🐋
Ֆրիդայվինգը շատ ավելի հասանելի է, քան թվում է։
Մեր մարմիններում թաքնված են ֆանտաստիկ էվոլյուցիոն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պահել շնչառությունը և լողալ ջրի տակ։
Գիտե՞ք, որ գրեթե յուրաքանչյուր առողջ մարդ կարող է սովորել պահել շնչառությունը 2–3 րոպե և ջրի տակ անցնել ավելի քան 50 մետր՝ ֆրիդայվինգով զբաղվելու առաջին իսկ շաբաթների ընթացքում։
🐬 Ինչպե՞ս սկսել
Սկսեք լողավազանի դասընթացից, որը ձեզ կտա բազային գիտելիքներ և հմտություններ՝ անվտանգ շնչառությունը պահելով սուզվելու համար։ Դրանից հետո դուք կարող եք ինքնուրույն մարզվել լողավազանում կամ մեկնել դեպի ծով և վայելել ջրային աշխարհի գեղեցկությունը💙
🐬 Որքա՞ն ժամանակ է պահանջվում
4 օր՝ յուրաքանչյուր օրը 3–4 ժամ։ Դասերը ներառում են ինչպես ցամաքային, այնպես էլ ջրային պարապմունքներ։
🐬 Ո՞վ է հրահանգիչը
Օլգա Դավիդովա՝ Ռուսաստանի ֆրիդայվինգի չեմպիոն և ռեկորդակիր, համաշխարհային ռեկորդակիր և ավելի քան 10 տարվա փորձ ունեցող հրահանգիչ։
🐬 Ի՞նչ արժե
120 հազար դրամ՝ փոքր խմբով պարապմունքների համար։ Հավելյալ վճարներ չեն պահանջվում։
🐬 Պատրա՞ստ ես գրանցվել
Կա՞ն դեռ հարցեր։
Գրիր մեկնաբանություններում կամ ուղարկիր հաղորդագրություն
+374-77 47 75 97
+7-926-267-54-56 + 374 95 099916 (Whatsapp, Telegram, Viber)
Курсы фридайвинга в Ереване
Хотите научиться нырять на задержке дыхания?Грациозно скользить в толще воды, парить в невесомости, плавать с морскими обитателями - черепахами, дельфинами или китами?🐋
Фридайвинг гораздо доступнее, чем кажется!
В наших телах хранятся фантастические эволюционные механизмы, позволяющие задерживать дыхание и плавать под водой!
Знаете ли вы, что практически любой здоровый человек может научиться задерживать дыхание на 2-3 минуты и проплывать под водой больше 50 метров уже в первые недели занятий фридайвингом?!
🐬С чего начать?
С курса в бассейне, который даст вам базовые знания и навыки, необходимые для безопасного ныряния на задержке дыхания. После этого вы сможете тренироваться в бассейне или поехать на море и наслаждаться красотой подводного мира💙
🐬Сколько времени это займет?
4 дня по 3-4 часа, занятия на суше и в воде.
🐬Кто инструктор?
Ольга Давыдова, чемпионка и рекордсменка России по фридайвингу, рекордсменка мира и преподаватель с более чем 10-летним стажем!
🐬Сколько стоит?
120 тысяч драм за занятия в мини группе. Включено ВСЁ, ни за что больше доплачивать не нужно!
🐬Готов записаться?
Есть ещё вопросы?
Пиши в комментариях или в директ!
+374-77 47 75 97
+7-926-267-54-56 + 374 95 099916 (Whatsapp, Telegram, Viber)
#фридайвинг
#фридайвингобучение #фридайвингвереване
10/10/2025
Օր - 5rd
06:30 - Բրիֆինգ՝ դիվսայթ «THE BARGE» Կարալվի ռիֆ:
Մեր թիմը չսուզվեց, գիշերային դիվից հետո քնով անցանք։
Նախաճաշ - 08:30
12:00 - Սուզվում ենք «SIYUL SORAYA» դիվսայթում՝ Հայթնի Կորալվի ռիֆ։
Խորությունը՝ 28 մետր։ Տեսանելիությունը՝ 40 մետրանոց պարան։ Ջերմաստիճանը՝ 27°C։
Այս անգամ հանդիպեցինք մեծ կրյաների, սկատների։
13:00 - Շարժվում ենք հաջորդ դիվսիթին։
13:50 - Հասանք հաջորդ տեսարանին։
15:00 - Բրիֆինգ
15:30 - Սուզվում ենք «Սյուզում» դիվսայթում՝ Կորալվի ռիֆ։
Խորությունը՝ 20 մետր։ Տեսանելիություն՝ 20+ մետր։ Ջերմաստիճանը՝ 28°C։
16:42 - Շարժվում ենք հաջորդ դիվսիթին։
18:30 - Բրիֆինգ՝ գիշերային սուզում։
Դիվսայթ «SHAB EL ERG» Կորալվի ռիֆ։
Սուզում սկսվում է՝ 19:05
Խորությունը՝ 15 մետր։ Ջերմաստիճանը՝ 25°C։ Տեսանելիություն՝ 40 մետր։
21:00 - Վերջին դիվսիթ։
Նշում ենք Դանիլի 100-րդ սուզումը։ Այս առիթով մի փոքր փարթի կազմակերպվեց։
09/10/2025
📅 08.10.2025
🕕 Առավոտյան բրիֆինգ՝ 06:30
Սուզվում ենք Կարմիր ծովի հայտնի արգելանոցում՝ Ռաս Մուհամմեդ դայվ սայթ։
Խորությունը՝ 28 մետր։
Տևողությունը՝ 40 րոպե։
Ջերմաստիճանը՝ 26°C։
Ջրի տակ տեսանք շատ մեծ սկատ, միջին չափերի շնաձուկ և այլ բազմազան ձկներ։
Տեսանք նաև խորտակված YOLANDA անունով նավը։ Նավից թափված զանազան իրեր՝ տեսարանը հիանալին էր։
Մի պահ կարելի է ասել՝ «փորսուխ էինք» շարժվում ջրի տակ 😄
Դեկոմպրեսիոն կանգառի ժամանակ բռնվել ենք կորալներից՝ 5 մետր, 3 րոպե 🤦😂
🍽️ 08:30 Նախաճաշ
🚤 09:11 Շարժվում ենք դեպի հաջորդ դայվ սայթը՝
SS Thistlegorm՝ հայտնի բրիտանական ռազմամթերքով բեռնված նավի մոտ, որը գերմանացիները խորտակել են 1941 թ.։
🕚 11:00 Բրիֆինգ
🕦 11:30 Սուզվեցին
Մաքսիմալ խորություն՝ 30 մետր։
Տևողությունը՝ 40 րոպե։
Ջերմաստիճանը՝ 26°C։
Սուզվեցինք պարանից բռնվելով՝ մեծ հոսքի պատճառով։
Ներքևում տեսանք հսկայական չափերի ռումբեր, փամփուշտներ արկղերով, մեքենաներ, մոտոցիկլներ, զինվորների սենյակներում թողնված մնացորդներ, կոշիկներ։
Տպավորությունը՝ գժական 👍
🍛 12:50 ճաշ
🕑 14:00 Բրիֆինգ
📍 Դայվ սայթ՝ կրկին SS Thistlegorm։
Երկրորդ անգամ սուզվում ենք նույն վայրում, քանի որ տեսնելու շատ բան կա, իսկ առաջին անգամ 40 րոպեն քիչ էր։
Խորությունը՝ 24 մետր, տեսանելիությունը՝ փոփոխական, քանի որ սուզվում էինք ավելի շատ ներս՝ սենյակներով, լապտերներով, իրար հետևից, շատ նեղ ու դժվար անցանելի արանքներով։
Ջերմաստիճանը՝ 26°C։
Շատ հոյակապ սուզում էր՝ անկարագրելի։
🕟 15:31 Շարժվում ենք դեպի հաջորդ կաթանատեղին, որտեղից կկատարենք գիշերային սուզում 🌙
🕒 15:40 — Նավակի ձախ կողմից նկատեցինք շուրջ 10-15 դելֆին, որոնք խաղում էին ալիքների վրա։ Տեսարանը պարզապես հիասքանչ էր։
🕔 17:40 — Հասանք նոր նավամատույց։ Այդտեղից փոքր մոտորանավերով շարժվեցինք դեպի մուտքը։ Կարճ կանգառ, մի քանի լուսանկար 📸, և վերադարձանք մեր նավակ։
🕡 18:30 — բրիֆինգ։ Պատրաստվում ենք գիշերային սուզմանը։
🕖 19:00 — Սուզում՝ The Barge կործանված ռիֆի և խորտակված նավակի տարածքում։
Խորությունը՝ 15 մ։
Ջերմաստիճանը՝ 26°C 🌊
Տեսանք մեծ մորենեներ, թևավոր ձուկ (կրիլատկա), թունաձուկ, Նեմո 🐠 և այլ հետաքրքիր ջրային էակներ։
🕣 Ավարտ՝ 20:30։
Ճանապարհին հանգստանում ենք նավակի տեռասայում։ Ինչպես միշտ՝ կիսվում ենք տպավորություններով, փոխանցում սթորիների համար լուսանկարներ 📲 և, իհարկե, մի փոքր ալկոհոլային հյուրասիրություն 🍹։
08/10/2025
📅 Ամսաթիվ: 07/10/2025
🕡 Առավոտյան բրիֆինգ: 06:30
Մեր թիմից ոչ ոք չի մասնակցել, բոլորս քնով ենք անցել 😉
🍽️ Նախաճաշ: 09:30 – Բոլորս մասնակցել ենք 🤦😂
🤿 Առաջին սուզում
🕙 Ժամը: 10:00 բրիֆինգ | 10:30 սուզում
📍 Վայրը: Thomas Reef, Կարալվի Կանյոն
📏 Մաքսիմալ խորություն: 80 մ
📏 Մեր հասած խորությունը: 30 մ
⏱️ Տևողություն: 40 րոպե
🌡️ Ջերմաստիճան: 26°C
🌊 Ծովը: Խաղաղ
🍽️ Սուզումից հետո բոլորս հոգնած քնեցինք մինչև ճաշ (14:50)
🤿 Երկրորդ սուզում
🕞 Ժամը: 15:30 բրիֆինգ
📍 Վայրը: Coral Reef
📏 Խորություն: 22 մ
⏱️ Տևողություն: 36 րոպե
🌡️ Ջերմաստիճան: 26°C
🌊 Ծովը: Խաղաղ
🚫 Այսօր գիշերային սուզում չի լինելու՝ շատ ուժեղ հոսքերի պատճառով։
07/10/2025
Գիշերը մնացել էինք քարտեզի վրա նշված կետում, նավում։
Առավոտյան՝ 06:30, անցկացվեց բրիֆինգը։ Նավակից փոքր նավակներով շարժվեցինք դեպի հաջորդ սայթը՝ հայտնի անգլիական խորտակված նավը Carnatic։
Առավելագույն խորությունը՝ 22 մետր։
Ցուլյացիայի տևողությունը՝ 33 րոպե։
Ջերմաստիճանը՝ 28 °C։
Տեսանելիությունը՝ 20 մետրից ավելի։
Վերադառնալով դեպի մեր նավը՝ հանդիպեցինք դելֆինների ։ Շատ հետաքրքիր և գեղեցիկ տեսարան էր. նրանք պտտվում էին մեր փոքր նավակների շուրջը՝ ուղեկցելով մեզ։
09:00-ին նախաճաշեցինք։ Կարելի է ասել՝ բոլորս գոհ էինք՝ սնունդը համեղ էր, նավի միջավայրը՝ մաքուր և հարմարավետ։
09:34-ին համոզեցինք մեր խմբի անդամներին՝ Գեղամ Հակոբյանին և Լիանա Հակոբյանին, փորձել սուզվել։ Ասեմ, որ ստացվեց 😉😂
Աբու Նուհաս – երկրորդ սուզում
Այս անգամ հաջողվեց համոզել մեր թիմից Լիանային սուզվել։ Շատ տպավորված ու ոգևորված էր՝ արդեն անհամբեր հարցնում էր, թե երբ է հաջորդ սուզումը 🤦 և սպասում էր, որ OWD դասընթացի մյուս մասնակիցներն էլ միանան։ Ես՝ +1 😂😂
Մնաց միայն Գեղամը 😂
Տվյալներ՝ Խորություն՝ 20 մ, Տեսանելիություն՝ 25+ մ, Ջերմաստիճան՝ 28 °C
Սուզումը իրականացրինք խորտակված նավի մոտ՝ հետագայում նաև մուտք գործելով նավի ներս։ Նավի մասին մանրամասն տվյալները նկարագրված են առանձին նկարի վրա։ Վերադարձի ճանապարհին՝ մոտ 12 մ խորության վրա, հանդիպեցինք դելֆինների։ Տեսարանն իսկապես աննկարագրելի էր՝ ավելի քան 10 դելֆին մեզ էին ուղեկցում։ Փոքրիկ տեսանյութն արդեն պահված է 📹
Ժամը՝ 13:00 — ճաշ։
Հիանալի խոհանոց՝ համեղ ուտելիք և լավ տրամադրություն։
13:37 — շարժվեցինք դեպի հաջորդ դայվ սայթը-ը։
19:17 — սկսում ենք բրիֆինգը գիշերային դայվինգի համար։
19:45 — մուտք ջուր։
Խորություն՝ 15 մետր։ Տևողություն՝ 40 րոպե։ Ջերմաստիճանը՝ 26°C։
Դայվի ընթացքում կարողացանք նկատել շատ մեծ Մորեն, Կրիլատկա, ինչպես նաև այլ հետաքրքիր ու քիչ հանդիպող ձկներ։
Բոլորը սուզվեցին հաջողությամբ։
20:00 ավարտեցինք։
21:25 — ամբողջ անձնակազմը նստած է, կիսվում ենք այսօրվա տպավորություններով ու հաճելի պահերով։Այս երեկո Վիսկի՝ սուրբ գործը ստանձնել էր մեր սուզորդ գործընկեր Կիրիլը՝ Նոգինսկից։
06/10/2025
✈️ Երևան–Հուրգադա թռիչք
Երևան–Հուրգադա թռիչքը տևեց 210 րոպե։
Երևանից օդ բարձրացանք ժամը 08:00-ին, իսկ վայրէջք կատարեցինք Հուրգադայում՝ 10:30-ին։
Վայրէջքից հետո, օդանավակայանում գոյացած երկար հերթերի պատճառով, միայն 11:20-ին դուրս եկանք։ Մոտ 50 րոպե պահանջվեց՝ վիզա ստանալու, միգրացիոն քարտ լրացնելու, ուղեբեռը վերցնելու և անվտանգության հսկողությունը անցնելու համար։
🚌 Ժամը 11:28 արդեն ճանապարհին էինք՝ մեքենայով դեպի նավահանգիստ։ Ճանապարհը տևեց մոտ 20 րոպե։
🚢 Նավաբարձում
Նավում ծանոթացանք անձնակազմի և մյուս սուզորդների հետ։ Իրերը տեղավորելուց հետո նավը սկսեց շարժվել։ Ճանապարհին լրացրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը, ստացանք սկուբա հանդերձանքը, լրացրեցինք անվտանգության ձևաթղթերը և մասնակցեցինք բավականին հստակ ու մասնագիտական բրիֆինգի։
Նավում հավաքվել էր բազմազգ խումբ՝
Ռուսաստան, Եգիպտոս, Ֆրանսիա, Բելգիա, Ֆինլանդիա և իհարկե՝ Հայաստան 🇦🇲։
🌊 Դայվ 1 — SHAAB EL ERG
Խորություն՝ 12–15 մետր
Տևողություն՝ 43 րոպե
Տարածք՝ մարջանյա ռիֆ
Սուզվեցին՝
Գրիգոր Ավետիսյան — Հրահանգիչ
Ալինա Շիրինյան — AOWD
Ալինա Սարգսյան — OWD
Բորիս Հակոբյան — OWD
🌙 Դայվ 2 — Գիշերային
Երկրորդ սուզումը գիշերային էր, սակայն մեր խումբը չմասնակցեց։ Բոլորս բավականին հոգնած էինք, քնած էինք արդեն, իսկ ալիքների ճոճումից մի փոքր վատ էինք զգում։
Սակայն դա չխանգարեց օրն արժանիորեն ավարտել 🍷՝
Ալինա Սարգսյանի Jack Daniels-ի հյուրասիրությամբ։ 😂😉
05/10/2025
Գնաաացիիինք! 🚀
Թռնում ենք Երևանից Հուրգադա՝ սուզորդական արկածախնդրության նավով! 🐠⛴️
5 օր նավի վրա՝ ֆուլ բորդ, օրական մինչև 4 սուզում, ամեն օր նոր դայվ սայթեր, նոր սուզումներ և նոր տպավորություններ 🌊…Ճանապարհին փորձում ենք հիշել սուզորդության տեսությունը… կամ առնվազն ինչ-որ բան 🤿😅։
Բարեբախտաբար, հրահանգիչը մեզ հետ է 😎։
Ամեն օր կներկայացնենք, ինչ ենք արել ու ինչ ենք տեսել՝ նախանձեք լուռ😏✨։