Paranots

Paranots

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Paranots, Myasnikyan Street 14, Vanadzor.

25/09/2025

Վերջին գունավոր դասերը ՊԱՐԱՆՈՑ հարթակում 🌼

04/09/2025
Photos from Paranots's post 27/08/2025

Մինչ սպասում ենք մեր ֆիլմի պրեմիերային` միասին վերհիշենք անտառային նկարահանման օրերը 🩵

Պարարվեստի շնորհիվ բացահայտումներ ունեցանք` ինքներս մեր, բնության ու մեր շրջակա միջավայրի մասին։ Հասկացանք, որ պարն ավելին է քան գեղեցիկ շարժումը և սկսեցինք վստահել մեր կարողություններին, հաղթահարելով վախեր, անհանգստություններ ու քայլեցինք դեպի մեր նպատակները։

Վստահ ենք, այս օրերից յուրաքանչյուր մասնակցի սրտում մի հուշ մնացել է և միշտ կմնա ✨

Իսկ դուք սպասու՞մ եք արդյունքներին 🤫

Photos from Paranots's post 30/07/2025

✨Նկարահանումների ավա՜րտ. ստացվաց ու չստացված փորձեր, հարմար ու անսովոր իրավիճակներ, ջուր ու կրակ...

Վանաձորում ստեղծված մանկական ժամանակակից պարային ֆիլմ 🥹

Նկարահանման օրերին Պարանոց հարթակի ուսանողները մի քանի օր հնարավորություն ունեցան հարաբերվելու բնության տարրերի հետ և միաձուլելու իրենց ապրումները իրենց շարժումներին։ Սովորոցինք նաև աշխատանք տեսախցիկի հետ որպես պարողներ և ծանոթացանք բոլոր տեսակի ճանճերի ու բզեզների հետ 🙃

Մի խումբ անուն, առանց ում ֆիլմը չէր կայանա. շնորհակալություն ձե՜զ
Մարիամ, Սուսո, Մոնիկա, Արփի (ֆոտոգրաֆ, ասե՜ք լավ կադրեր ունենք), Իզա, Մարիա, Էվա, նկարահանող խումբ` Վաղո, Վազգեն, տեխնիկական օգնություն` Իդա, Հայկ, Վիկտոր, Արման։
Հատուկ շնորհակալություն մեր հարթակի ուսանողների ծնողներին, ովքեր վստահեցին մեզ և համաձայնվեցին մեզ հետ անցնել այս ճանապարհը ✊

Դե իսկ ֆիլմը դիտելու հնարավորություն կունենանք սեպտեմբեր ամսին 🎉

#ԱՐՏԱՑՈԼԱՆՔ #շուտով

04/06/2025

Այսօր կկայանա ամառային խմբակի առաջին ԱՆՎՃԱՐ դասը ✨ եթե դեռ չեք գրանցվել, շտապե՜ք 🩷

🎉 ՊԱՐԸ, ՈՐՊԵՍ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒ՜Մ 🎉

Եթե ձեր երեխան սիրում է շարժվել, երևակայել ու ստեղծել՝ այս ծրագիրը հենց նրա համար է 🌟

Պարանոց ժամանակակից պարի ստուդիան հայտարարում է

💥 ԱՄԱՌԱՅԻՆ ԽՄԲԱԿ՝ Հունիս և Հուլիս ամիսներին,
հատուկ այն երեխաների համար, ովքեր պատրաստ են բացահայտել նոր երևույթներ սեփական շարժման միջոցով։

📌 Ծրագրում՝
🔹 Պարային իմպրովիզացիա — սովորում ենք խոսել մեր շարժումներով, պատմել՝ առանց խոսքերի
🔹 Սթրեչինգ — զարգացնում ենք առողջ ճկունություն

🌞 Տարիքային սահմանափակում` ընդունելություն սկսած 7 տարեկանից։

💃 Միասին ստեղծում ենք բաց, ազատ ու ոգեշնչող տարածք՝ շարժման և ստեղծագործության համար։

📍 Վանաձոր, Մյասնիկյան 14, Պարանոց հարթակ

📩 Գրանցվելու և տեղեկանալու համար գրիր մեզ DM 📬

#Վանաձոր #Ամառ #ժամանակակիցպար

01/06/2025

Շնորհավո՜ր ձեր տոնը մեր ոգեշնչու՜մ երեխաներ🌷

Թող ձեր պարը միշտ մնա լի մանկական անկեղծությամբ իսկ ձեր միտքը` հետաքրքրասիրությամբ։

Իսկ մենք եկեք փորձենք գուշակել, թե նկարում ի՞նչ հանձնարարություն են հորինել երեխաները 🤭😄
Գուշակելու դեպքում մեկ օր ձեզ կհյուրընկալենք մեր փոքրիկների պարի դասին` հիանալու, ինչու ոչ միասին պարելու😍🌞

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Culinary Team

Attire

Telephone

Website

Address


Myasnikyan Street 14
Vanadzor