Mandala Yoga and Health center

Mandala Yoga and Health center

Share

Այստեղ դուք կստանաք կենտրոնի մասին լիարժեք ինֆորմացիա

07/07/2026

Դարշան | Հոգևոր հանդիպում

Երբեմն այն, ինչ փնտրում ենք, աշխարհի ամենահեռու վայրերում չէ։

Այն լռության մեջ է, որի ձայնը վաղուց չենք լսել։
Մենք հրավիրում ենք ձեզ մեկ օր անցկացնել Արագած լեռան փեշերին։

Մեկ օր՝ հեռանալու առօրյա շտապողականությունից,
վերադառնալու բնության բնական ռիթմին
և հիշելու այն, ինչը միշտ եղել է մեր ներսում։

Սա պարզապես հավաք կամ միջոցառում չէ։
Սա Դարշան է։
Հանդիպում, որը գուցե ավելի շատ ձեր իսկական էության հետ է,
քան երկու ուսուցիչների հետ։

Բնության ներկայության մեջ,
երկնքի, երկրի և շնչի միասնության մեջ
ծնվում է հնարավորություն,
որ միտքը հանդարտվի,
սիրտը բացվի,
և մարդը կրկին հիշի, թե ինչ է նշանակում լինել ներկայում։
Եթե զգում եք, որ ժամանակն է թեկուզ մեկ օրով հեռանալ աշխարհի աղմուկից
և վերադառնալ ներքին լռության ակունքին,

միացե՛ք մեզ։

Սիրով ներկայացնում են՝
ERKINQ.Yoga & Meditation Centre
և
Mandala Yoga and Health center


☀️Կիրակի
հուլիսի 19-ին

🚌Շարժվելու ենք ժամը 10:00֊ին Երևանից

📍 Արագած լեռան փեշերին

⛰Տուր ծրագիրն իր մեջ ներառում է ՝
⁣⁣⠀
🐝Ծանոթացում մեղվապահությանը⁣⁣

🧘‍♀️Յոգաթերապիա Գուրու Գագիկի հետ

😂Արթնացրու քո ուրախությունը Մաստեր Դարայի հետ

🥗Բուժիչ սնունդ և զովացնող հյուրասիրություն՝ Dona-ի կողմից


🎫Մասնակցության արժեքը՝ 24,000 ֏:
🚌Տրանսպորտի արժեքը ` 5000 ֏:
⁣⁣.

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք
📱+374 95 488846


Photos from Mandala Yoga and Health center's post 06/07/2026

Երեկ կայացավ մեր հերթական հանդիպումը վարպետ՝ ինչպես մեր գուրուն է ասում՝ Դարա բաբայի հետ։ Հոլոտրոպ շնչառական տեխնիկայի և դրան հաջորդող մյուս շնչառական տեխնիկաների շնորհիվ կարողացանք ազատվել նախկին կուտակված տխրություններից, բացել ներսում պարփակված բացսական էներգիաները և երևույթները տեսել ու ընկալել կառուցողական կերպով։

02/07/2026

Զգացմունքների Ալքիմիան | Emotional Alchemy Meditation

Այս տեխնիկան գիտակցված ճանապարհորդություն է դեպի ներաշխարհ, որտեղ այն ամենը, ինչ տարիներ շարունակ կուտակվել է մտքի և մարմնի խորքերում, հնարավորություն է ստանում երևալ, ընդունվել և վերափոխվել։
Այս փորձառության ընթացքում զգացմունքները չեն ճնշվում և չեն դատապարտվում․ դրանք հանդիպում են գիտակցված ներկայության և ընդունման հետ՝ վերածվելով աճի, ազատության և ներքին վերափոխման ուժի։ Այն, ինչը ժամանակին ծանրություն էր սրտի և մտքի համար, կարող է վերածվել պարզության, խաղաղության և կենսունակության։
Այս հանդիպումը հրավեր է վերադառնալու ինքներդ ձեզ, անցնելու անցյալի միջով, հաշտվելու ձեր ներաշխարհում ընթացող ամեն ինչի հետ և զգալու այն խորը լռությունը, որը ծնվում է ներքին փոխակերպումից։ Երբեմն այն, ինչ մենք փնտրում ենք, արտաքին աշխարհում չէ, այլ թաքնված է մեր ներաշխարհի ալքիմիայի մեջ։






Շաբաթ օրը հուլիսի 4-ին

⏰ ժամը 16:00-ին
Տևողությունը 120 րոպե

🎫 Մասնակցության արժեքն է` 8000 ֏

📍 MANDALA
YOGA & HEALTH CENTER ` Zoravar Andranik

Photos from Mandala Yoga and Health center's post 14/05/2026

Մեզ հաճախ են հանդիմանում, որ այսքան սիրուն մարզումները շատ քիչ են մեկնաբանվում։ Լիովին համաձայն եմ, ահա, մի փոքր ներկայացնեմ և եթե ձեզ հետաքրքիր է պիլատեսը, որը համարվում է էլիտար ֆիտնես, արձագանքեք կփորձեմ պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին։

29/03/2026

Կյանքը անընդհատ իր հետ բերում է նոր անակնկալներ ու ձևավորում է նոր արժեհամակարգ կամ էլ հաստատում կամ հերքում է այն։ Եթե 40 օր առաջ ինձ ասեին, որ մեկ ամիս ապրելու եմ Հնդկաստանում, միայն ուսերս կթոթովեի։ Իսկ այժմ շատ հաճախ եմ հիշում իմաստունի խոսքերը, երբ թագավորը հարցնում է, թե ու՞ր է գնում, պատասխանում է, որ ինքը չգիտի..., քանի որ հաջորդ պահին հայտնվում է զնդանում։
Ահա և բազմաթիվ փորձությունների միջով անցնելով , վերադարձանք սիրելի ծննդավայրը, որտեղ իմաստն ու բովանդակությունը իրար ձեռք բռնած քեզ են սպասում ու ևս մեկ անգամ համոզվում ես, որ երջանկությունը քո սիրելիներով շրջապատված լինելն է, փոխհարաբերվելն է, սիրելն է ու կարոտելն է, ևս մեկ անգամ համոզվեցինք, որ աննպատակ չենք ապրել, կարողացել ենք լցնել կյանքը գույներով ու լույսով։ Սա էլ դրա վառ օրինակը։

Որտե՞ղ կուզեք ԼԱՎ ԷԼԻ–ի համերգ 19/03/2026

Որտե՞ղ կուզեք ԼԱՎ ԷԼԻ–ի համերգ Ողջույն սիրելի լավելիասերներ։ Այս տարի մեր խմբի 30–ամյակն է. այո, այո՝ 30–ամյակը ։): Մենք ուզում ենք նշել այն համերգներով թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Բայց ...

Photos from Mandala Yoga and Health center's post 25/02/2026

Սրբագործվում ենք Գանգայում, սակայն պարզվեց, որ Գանգան շատ կատակասեր է՝ Գագիկին արձանիկ նվիրեց, բայց սանդալիկները տարավ🤗🥰

Photos from Mandala Yoga and Health center's post 17/01/2026

Առաջարկվող պարապմունքները և ժամատախտակը պատրաստ են: Հարմարեցրեք Ձեր գրաֆիկին ու եկե´ք միասին բացահայտելու Ձեր մարմնի և մտքի անծայրածիր հնարավորությունները 🙏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Vanadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Zoravar Andranik 32
Vanadzor

Opening Hours

Monday 10:00 - 20:30
Tuesday 12:30 - 20:00
Wednesday 10:00 - 20:30
Thursday 12:30 - 20:00
Friday 10:00 - 20:30
Saturday 10:00 - 14:00