Home
>
Armenia >
Vanadzor >
Վանաձորի բասկետբոլի թիմ Vanadzor's basketball team
Վանաձորի բասկետբոլի թիմ Vanadzor's basketball team
Share
Vanadzor's Basketball team,Վանաձոր Բասկետբոլ
Բասկետբոլի առաջին հավաքականը Վանաձոր քաղաքում կազմավորվել է 1926 թ.-ին: Նրա հիմնադիրն էր Անդրանիկ Խլղաթյանը, ով, Սեդրակ Կիրակոսյանի հետ համախմբելով այդ ձևի սիրահարներ Սիմոն Լազարյանին, Ալֆոնս Ղամբարյանին, Սերոբ Քերոբյանին, Արամայիս Միրզախանյանին, Գուրգեն Ղամբարյանին, սկսեց կանոնավոր մարզումները: Հայրենական պատերազմից վերադառնալով` նրանք շարունակեցին իրենց սկսած գործը: 1946 թ. Քաղաքի հավաքականը հան
Այդ հաջողությունը կրկնվեց նաև հաջորդ տարի: Մեկ տարի անց քաղաքի թիմը, նվաճելով հանրապետության չեմպիոնի կոչումը, իրավունք ստացավ մասնակցելու Մոսկվայում ԿՄԸ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված հոբելյանական սպարտակիադային` հետևյալ կազմով` Լյուդովիգ Պետրոսյան, Սերգեյ Պետրոսյան, Ժորա Իսկանդարյան, Հմայակ Արզումանյան, Լյովա Միսկարյան, Վարդան Հարությունյան: Թիմի կազմը համալրել էին երևանաբնակներ Անտիկ Չախալյանը և Համլետ Բեժանյանը: 1949 թ.-ին քաղաքի հավաքականը, եզրափակիչում հաղթելով Երևանի թիմին, իրավունք է նվաճում մասնակցելու Տաշքենդում անցկացվող ԽՍՀՄ 2-րդ լիգայի առաջնությանը: Պահպանելով նույն կազմը` համալրված լենինականաբնակ Արամ Մարտիրոսյանով, գրավելով 2-րդ տեղը` իրավունք է ստանում մասնակցելու առաջին լիգայի մրցումներին: Մինչև 60-ական թվականները քաղաքի հավաքականը մասնակցել է ԽՍՀՄ հարավային գոտու`Մոսկվայում, Խարկովում, Տաշքենդում և Բաքվում անցկացված ԽՍՀՄ գավաթի խաղարկություններին, պարբերաբար ընկերական հանդիպումներ կազմակերպել ԽՍՀՄ ուժեղագույն թիմերի հետ:
Կիրովականյան հանդիպումներից ամենադիրտարժանն ու հետաքրքիրը, թերևս, քաղաքային զբոսայգու հրապարակում անցկացված հանդիպումն էր ԽՍՀՄ առաջատար թիմերից մեկի` Թբիլիսիի թիմի հետ, որի կազմում հանդես էր գալիս այն ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկը` Օթարի Կորկիան: Մինչև խաղի ավարտի վերջին րոպեն հյուրերը հաղթում էին մեկ միավորի առավելությամբ: Դաշտի տերերը իրավունք են ստանում կենտրոնից գնդակը մտցնել խաղի մեջ: Պաշտպան Վարդան Հարությունյանը գնդակը փոխանցում է փոխարինման դուրս եկած Սերգեյ Պետրոսանին: Վերջինիս հեռահար նետումով գնդակը հայտնվում է զամբյուղի մեջ, ազդարարում կիրովականցիների հաղթանակը մեկ միավորի առավելությամբ: Հարկ է նշել, որ այդ հաղթանակի գործում մեծ ներդրում ուներ, ինչպես բոլոր հանդիպումների ժամանակ, քաղաքի հավաքականի ավագ, այն ժամանակների ոչ պակաս հայտնի խաղացող, կենտրոնական հարձակվող, անսպասելի հնարքների և նետումների վարպետ Ժորա Իսկանդարյանը:
Մարզաձևերի հաջողությունները պահպանեցին նաև ավագ սերնդին փոխարինած երիտասարդները` Վոլոդյա Հարությունյանի, Ֆրունզիկ Ամիրխանյանի, Սերժիկ Բաղդասարյանի, Վարդգես Վարդերեսյանի, Լևոն Ասլանյանի և մյուս մարզիկների գլխավորությամբ:
Կիրովականի բասկետբոլի պատմության մեջ առանձին տեղ է զբաղեցնում երիտասարդական թիմը:
Թիմի հիմնական կազմը Կիրովականի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի նույն դասարանում սովորող աշակերտներն էին: Թիմի մարզիչն էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Գարեգինի Միսկարյանը: Թիմի կազմում էին Վարդգես Վարդերեսյանը, Լևոն Ասլանյանը, Ռուսլան Խաբալովը, Բորիս Ռուդը, Վիկտոր Կազարենկոն, Ալեքսանդր Դենիչենկոն, Նիկոլայ Սոլոմինը: Առաջին հաջողությունը գրանցվեց 1956 թվականին, երբ Լենինականում կայացած 15-16 տարեկան խաղացողների հանրապետական մրցումներում թիմը գրավեց 2-րդ տեղը` պատվելով միայն Երևանի առաջին թիմին:
Թիմի մարզիչ Լ. Միսկարյանը մեծ լրջությամբ և ջանասիրությամբ էր մոտենում մարզումներին: Կիրովականում միայն երկու դպրեց ունեին փակ դահլիճներ` թիվ 4 և 5 դպրոցները: Տեսնելով թիմի հաջողությունները` գործկոմի ֆիզկուլտուրայի կոմիտեի նախագահ Լյուդովիգ Պետրոսյանը կարողացավ համոզել քաղաքի ղեկավարներին քիմկոմբինատի թաղամասում գտնվող փակ շուկան սպորտդահլիճի վերակառուցելու համար:
Հետագայում թիվ 4 դպրոցի թիմը հանրապետական երիտասարդական մրցումներում միշտ առաջատար դիրքերում էր: Ամենալուրջ հաջողությունը գրանցվեց 1958 թվականին, երբ թիմը դարձավ
Հայաստանի չեմպիոն և իրավունք ձեռք բերեց ներկայացնել Հայաստանը Կովկասի 1959 թվականի պատանիների առաջնությունում: Ծանր պայքարում մենք գրավեցինք առաջին տեղը և նվաճեցինք Կովկասի չեմպիոնի կոչումը և գավաթը:
06/08/2026
Վանաձորի Բասկետբոլի թիմ կատարում է 2015֊2016 թթ. ծնված երեխաների ընդունելություն։
Մարզումները անցկացվում են 《Կենտրոն》համալիր մարզադպրոցում, հասցե՝ Մխիթար Հերացու 41։
Մանրամասների համար զանգահարել՝
+37494221929
29/12/2025
Ավարտվեց բասկետբոլի ամենափոքր տարիքային խմբի պատանիների մրցաշարը։
Բոլոր մարզիկները պարգևատրվեցին մեր թիմի մարզիչ Արթուր Խաժակյանի կողմից տրամադրված մրցանակներով։
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Vanadzor?