Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association

Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association

Share

Սպորտային ակումբ, քիք-բոքս, մարզասրահ

01/06/2026

🇦🇲🎁🎉🌈 Սիրելի երեխաներ, թանկագին ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլոր երեխաներին՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ։ Թող այս օրը և մեր երեխաների կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ։ Հունիսի 1-ը մեզ բոլորիս ևս մեկ անգամ հիշեցնում է երեխաների հանդեպ ունեցած ամենօրյա պարտավորությունների մասին: Մեր՝ մեծերիս, նպատակն է անել հնարավորը, որպեսզի մեր երեխաների մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու անհոգ, շրջապատված ծնողական ջերմությամբ ու անսպառ հոգատարությամբ, ստանան որակյալ ու ժամանակակից կրթություն։Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ բոլոր երազանքների իրականացում և լուսավոր ապագա։🇦🇲🌈🎉🍿

22/05/2026

Սիրելի շրջանավարտներ,
Այսօր կյանքը բացում է իր լայն դռները ձեր առջև։ Անցե՜ք այդ դռնով դեպի կյանքի ծով, երազանքների ու մեծ հնարավորությունների ճանապարհներով դեպի լուսավոր և հաղթանակներով լեցուն ապագա։
Հիշե՛ք՝ դպրոցը ձեզ տվել է ոչ միայն գիտելիք, այլև կյանքի կարևոր դասեր, ընկերներ և հիշողություններ, որոնք միշտ կմնան ձեր սրտերում։ Ուր էլ որ լինեք, պահպանե՛ք ձեր արմատները, սիրե՛ք ձեր հայրենիքը և արժանապատվորեն կրե՛ք հայի անունը։
Բարի թռիչք դեպի նոր կյանք, սիրելի՛ շրջանավարտներ։

19/05/2026

🇦🇲❤️Մեր Ասոցիացիայի փոքրիկ մարզիկ Ալեքսանդրի 1-ին դասարանի ավարտական ցերեկույթից մի հատված, որտեղ նա ներկայացրեց Քիք-բոքսինգ սպորտաձևը ♥️🇦🇲

16/05/2026
12/05/2026

💪🔥🔥👊

Photos from Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association's post 12/05/2026
12/05/2026

🇦🇲Այսօր Գեղարքունիքի մարզի քիք-բոքսինգի Ասոցիացիայի նախագահ Վ. Մովսեսյանի ծննդյան տարեդարձն է։ Ասոցիացիայի մարզիկները նշում են իրենց մարզչի տարեդարձը Ակունքի մարզադահլիճում։
Շնորհավորում ենք։ Թող ձեր ուժը, համբերությունն ու նվիրումը միշտ հաղթանակներ բերեն։

Photos from Գեղարքունիքի Մարզի Քիքբոքսինգի Ասոցիացիա/Kickboxing Association's post 12/05/2026

🇦🇲Այսօր մեր մարզադահլիճը մեծ պատիվ ունեցավ հյուրընկալելու Գեղարքունիքի մարզպետ Կ. Սարգսյանին։ Շնորհակալ ենք Գեղարքունիքի մարզպետ Կ. Սարգսյանին ուշադրության, հետաքրքրվածության և աջակցության համար։ Վստահ ենք, որ նման հանդիպումները նպաստում են սպորտի զարգացմանը, երիտասարդների ակտիվ մասնակցությանը և նոր հաջողությունների գրանցմանը։

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Vardenis?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Վարդենիս, գ. Ակունք
Vardenis