05/05/2026
Սիրու՞մ ես բանավիճել և արտահայտել քո տեսակետը տարբեր թեմաների շուրջ։ Ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
«Ռեստարտ Եղեգնաձոր»-ը, համագործակցելով «Ժուռնալիստների Ասպարեզ» ակումբի հետ, կազմակերպում է բանավեճերի շարք Վայոց ձորի մարզի համայնքներում
Վաղը` մայիսի 6ին, ժամը 15:00ին, Եղեգնաձորի Ռեստարտում։
17/04/2026
https://forms.gle/Jo7WKFqLFmWPzCtR7
ԲԱՆԱՎԵՃ
Սիրու՞մ ես բանավիճել և արտահայտել քո տեսակետը տարբեր թեմաների շուրջ։ Ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ «Ռեստարտ Եղեգնաձոր»-ը, համագործակցելով «Ժուռնալիս...
14/04/2026
Ապրիլի 14-ին Ռեստարտ Եղեգնաձորը հյուրընկալեց Երիտասարդ եվրոպացի դեսպաններին։
Հանդիպմանը քննարկվեցին Եվրոպայում սովորելու, կամավորություն կատարելու, աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորությունների մասին։
Ներկայացվեցին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող հետաքրքիր հնարավորություններ ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։
Կենտրոնի երիտասարդները ծանոթացան և նոր կապեր ստեղծեցին Հունաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից երիտասարդ դեսպանների հետ։
11/04/2026
🎓 Երիտասարդ եվրոպացի դեսպաններ
Restart Եղեգնաձորում
📅 Ամսաթիվ՝ Ապրիլի 14
⏰ Ժամ՝ 11:00 – 12:30
Հետաքրքրվա՞ծ եք Եվրոպայում սովորելու, կամավորություն կատարելու կամ աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություններով։
«More EU in Armenia» նախաձեռնության շրջանակում, Երիտասարդ եվրոպացի դեսպանները (YEAs) Հունաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից և Հայաստանից կայցելեն Restart Եղեգնաձոր, որպեսզի՝
✨ Ներկայացնեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող հետաքրքիր հնարավորություններ ուսանողների և երիտասարդ մասնագետների համար
✨ Կազմակերպեն ինտերակտիվ ծանոթացման և շփման հանդիպում, որտեղ կարող եք հանդիպել եվրոպացի ուսանողների և փոխանակվել գաղափարներով։
Բաց մի' թողեք այս հնարավորությունը սովորելու, նոր կապեր հաստատելու և ձեր հորիզոններն ընդլայնելու համար։
13/11/2025
🌟 Հիանալի նորություն Վայոց ձորցիների համար 🌟
Մենք վերսկսում ենք Անգլերենի խմբակը։
Եթե դու 8֊16 տարեկան ես և ցանկանում ես՝
🇬🇧 Սովորել անգլերեն կամ բարելավել գիտելիքերդ,
👫 Ձեռք բերել նոր ընկերներ,
⏰ Օգտագործել ժամանակդ արդյունավետ,
🚀 Ստանալ նոր հնարավորություն մեկ քայլ առաջ գնալու և ավելի լավը դառնալու,
ապա այս խմբակը հենց քեզ համար է։
Շտապիր գրանցվել մինչև նոյեմբերի 22-ը՝ լրացնելով հայտը կամ գրիր մեզ Instagram-ի կամ Facebook-ի հարթակներում։
❤️ Ռեստարտ Եղեգնաձորը սիրով սպասում է հենց քեզ։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1MwRROMkCE-BR-KFfO_keMIZPLFl2yJBQXyVC8y8mOqZitw/viewform?usp=dialog
17/10/2025
ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17ԻՆ, ԺԱՄԸ 11;00ԻՆ ԱՐՓԱ ԲՆԱՊԱՀԱՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
Սիրով հրավիրում ենք Վայոց ձորի քաղաքական ակումբի քննարկմանը, որին կփորձենք վերլուծել Վաշինգտոնի
համաձայնագրերի հնարավոր քաղաքական հետևանքները, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար՝ գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Բացի այդ, կքննարկենք`
• նախընտրական քարոզարշավի հնարավոր խոսույթները,
• Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարները,
• Հայաստանում Ռուսաստանի ռազմական և քաղաքական ներկայության հարցը,
• Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձին ասպեկտները, այդ թվում՝
վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը,
• ինչպես նաև խաղաղության և անվտանգության վերաբերյալ այլ հարցեր։
Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ՝
Գրանցման ձև
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. խաղաղության և անվտանգության գործոնը նախընտրական քարոզարշավում Քննարկում Վայոց ձորի քաղաքական ակումբում ՀՀ, ....
03/09/2025
✨ Ռեստարտ Եղեգնաձորում սեպտեմբերի 13֊ին տեղի կունենա շատ կարևոր դասընթաց 14–18 տարեկան դեռահասների համար։
📘 Թեմաները՝
Հույզերի ճանաչում և կառավարում
Առողջ ինքնագնահատականի ձևավորում
Ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու ճանապարհներ
👩🏫 Դասընթացը կվարի փորձառու մասնագետների թիմը, ովքեր աշխատում են դեռահասների հետ և գիտեն, թե ինչպես օգնել վստահություն ձեռք բերել ու զարգացնել ճիշտ հմտություններ։
🤝 Սա կլինի ոչ միայն սովորելու, այլև ընկերների հետ փորձերի ու մտքերի փոխանակման հիանալի հնարավորություն։
⬇️ Դասընթացին մասնակցելու համար գրանցվեք ստորև բերված հղումով։
https://docs.google.com/forms/d/1YCjshban_KCV-k9OcAuiUUoaWXBNPepDlaERs-JP-rk/viewform
12/08/2025
🌟 Երիտասարդության օրը մեր գրասենյակում 🌟
Օգոստոսի 12-ին մենք մեր գրասենյակում հավաքեցինք հրաշալի երիտասարդների, որպեսզի միասին նշենք Երիտասարդության օրը 🥳✨
Օրը լեցուն էր զրույցներով, ծիծաղով, հետաքրքիր գաղափարներով և նոր ծանոթություններով։ Մենք կիսվեցինք փորձով, քննարկեցինք մեր երազանքներն ու ծրագրերը, և ամենակարևորը՝ զգացինք, որ միասին կարող ենք շատ բան փոխել։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր եկան, մասնակցեցին և իրենց դրական էներգիան բերեցին այս հանդիպմանը 💛
Այսպիսի պահերը հիշեցնում են, թե որքան կարևոր է միավորվել, աջակցել միմյանց և միասին ստեղծել ավելի լավ ապագա։
📸 Մեր օրվա լավագույն պահերը՝ նկարներում 😉