Իմ մեղր

Իմ մեղր

Share

ԻՄ ՄԵՂՐԸ շուրջ 19 տարվա պատմություն ունեցող ընտանեկան բիզնես է ։
Հաճախորդին առաջարկում է բնական մեղր։

22/08/2026

🍯Մեղրաքմն սկսում ենք ։
1 շաբաթ սարից չեմ իջնելու ու կապ չեմ ունենալու։

Վերադառնամ սիրով բոլոր առաքումները կանենք.

Շնորհակալություն պատվերների և վստահության համար

#իմմեղր #մեղր

21/08/2026

Բարի լու՜յս՝ ուղիղ սարերից ❤️

Մի փոքրիկ պատմություն իմ մեկ օրվա մասին՝ մեղուներիս բզզոցի, աշխատանքի, մաքրության ու ամենակարևորը՝ երախտագիտության մասին։ 🐝⛰️

Երբեմն երջանկությունը հենց այն կյանքն է, որի համար ամեն օր աշխատում ենք։ ❤️

Իսկ եթե «Իմ մեղրը» հասնում է Ձեր տուն, դրա հետ Ձեզ են հասնում նաև այս սարերի արևը, մեր աշխատանքի սերն ու մի փոքրիկ քաղցրություն։ 🍯❤️

🍯 Մեղր՝ 1 կգ — 5500֏
🌿 Սերեկ՝ 1 կգ — 6000֏
🐝 Մեղրամոմ՝ 1 կգ — 7000֏
🚚 Առաքում Երևանում՝ 500֏, 2 կգ-ից՝ անվճար

#իմմեղր

17/08/2026

Սեպտեմբերի 19
📍 Կանաչ Ուսուցման կենտրոն, Ձորաղբյուր, Բանակի 18
Եթե սիրում եք բնական արտադրանք, գյուղական միջավայրն ու անկեղծ մարդկանց ստեղծածը՝ անպայման եկեք։ 💚
Ես ձեզ սպասելու եմ «Իմ մեղրի» անկյունում։ 🍯🐝
Կհանդիպե՞նք։ ❤️

#իմմեղր #մեղր #փառատոն #Հայաստան

14/08/2026

90-ականների երեխաներ հլը էկե՜ք😁
Հիշո՞ւմ եք այն տարիները, երբ ջուրը կրովի էր, լվացքը՝ ձեռքով, իսկ լվացքի մեքենան շքեղություն էր ։
Չկար այսօրվա հարմարավետությունը, բայց կար մի բան, որը երևի ամենաշատն ենք կարոտում՝ պարզությունը։
Այսօր ես սարերում լվացք եմ անում ու մտածում եմ՝ կյանքը ինչքան է փոխվել…
Բայց երբեմն հենց այսպիսի պահերն են հիշեցնում, որ երջանկությունը միշտ չէ, որ հարմարավետության մեջ է։ ❤️

😄🎶Ու հա՜, լվացքը ձեռքով անելիս էլ կարելի է երգել, ժպտալ ու լավ տրամադրություն ունենալ։
Ո՞ւմ հիշեցրեց այս տեսարանը։
Նշեք մեկնաբանություններում, թող ինքն էլ մի քիչ ժպտա։ ❤️👇

#90ականներ #հիշողություններ #մանկություն #սարերումկյանք #ԻմՄեղր

12/08/2026

🐝Իմ մեղրի հետևում միայն մեղուներ չեն…
🍯Այս մեղրի յուրաքանչյուր կաթիլի հետևում մի պատմություն կա։
Մի օր ես թողեցի Գերմանիայում իմ մասնագիտական կյանքը ու սկսեցի այստեղ՝ սարերում, ամեն ինչ զրոյից կառուցել։
Սովորեցի մի պարզ բան․ եթե չկա՝ ստեղծում ենք, եթե չգիտենք՝ սովորում ենք, իսկ եթե դժվար է՝ չենք հանձնվում։
Ու հենց այսպես է ստեղծվում նաև «Իմ մեղրը»։
Այն մեղրը, որի ճանապարհը սկսվում է այս սարերի վայրի ծաղիկներից, անցնում է մեղուների աշխատանքով ու ավարտվում ձեր սեղանին։ 🌿🐝🍯
Ես ուզում եմ, որ դուք ոչ միայն մեղր գնեք, այլ իմանաք՝ ինչ պատմություն է կանգնած այդ բանկայի հետևում։
Ու այս տարվա մեղրաքամը արդեն մոտենում է։ 🍯 Օգոստոսի վերջին։
Եթե ուզում եք այս տարվա թարմ մեղրից՝ գրեք ինձ հիմա, որպեսզի բաց չթողնեք մեղրաքամը։
Մեղր — 5500֏/կգ
Սերեկ — 6000֏/կգ
Մեղրամոմ — 7000֏/կգ
📞 Պատվերների համար՝ 094 48 81 65

Իսկ այս ռիլը ուղարկիր մեկ մարդու, ում հիմա պետք է հիշեցնել՝
երջանկությունը մեզ չի սպասում պատրաստի տեղում


#իմմեղր

10/08/2026

🌿 ՄԵՂՐԻ ՊԱՏՎԵՐԻ ՀԵՏ՝ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՒՆՋ ՆՎԵՐ 🎁🍯

Այսօր լեռներից ձեզ համար մի փոքրիկ կտոր բնություն եմ բերել։ 🤍

Այս փնջի մեջ այն բույսերից են, որոնց նեկտարով ու ծաղկափոշով մեղուներն աշխատում են ամբողջ ամառ։ Իսկ դրանցից մեկը՝ Զիվանը (տուտուկը), մեր տատիկների ժամանակներից հայտնի է որպես դեղաբույս։ 🌿🐝

Ես ուզում եմ, որ մեղրը բացելիս ոչ միայն նրա համը զգաք, այլ նաև մի պահ այս սարերի բույրը տուն բերեք։ ⛰️❤️

Ուստի՝ այս օրերի պատվերներից մեկի հետ այս լեռնային բույսերի փունջը նվեր եմ ուղարկելու։ 🧺🌿

Ո՞վ է ուզում իր պատվերի հետ նման փունջ ստանալ։ Գրեք մեկնաբանություններում՝ «ՈՒԶՈՒՄ ԵՄ» 👇

🍯 Բազմածաղկի մեղր — 1 կգ՝ 5500֏
🌿 Սերեկ — 1 կգ՝ 6000֏
🐝 Մեղրամոմ — 1 կգ՝ 7000֏

📦 Երևանում առաքումը՝ 500֏
2 կգ և ավելի պատվերի դեպքում՝ առաքումն անվճար։

#իմմեղր #մեղր #նվեր

09/08/2026

Այսօր մեղվանոցում անակնկալ հյուր ունեցա։ 🐝❤️
Միքայել Հակոբյան -ը ՝ «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր, հատուկ ցանկացել էր ինձ հանդիպել ու սար էր եկել։

Ու երբ ասաց, որ իմ աշխատասիրությունն իրեն ոգեշնչում է, անկեղծ՝ հուզվեցի։

Մենք սովոր ենք մտածել, որ ոգեշնչողը միշտ ուրիշն է…
Բայց այսօր հասկացա՝ գուցե քո ամենօրյա աշխատանքն էլ ինչ-որ մեկի համար ոգեշնչման աղբյուր է։ ❤️

Միքայել, շնորհակալ եմ այս անակնկալի ու այս գեղեցիկ խոսքերի համար։ 🐝✨

Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն էր քո այցը🤗💛

#իմմեղր #հրաշամանուկ #խելացի #մեղր

06/08/2026

Շատերն ասում էին․ «Էս աղջկա գործը չի…»
Հնարավոր է՝ ճիշտ էին։ Որովհետև սա հեշտ գործ չէ։
Ամառվա շոգ, սարեր, ծանր փեթակներ, հազարավոր մեղուներ ու անքուն գիշերներ…
Բայց հենց այս աշխատանքի շնորհիվ ձեր սեղանին հասնում է իսկական, բնական մեղրը։ 🍯
Երբեմն արժե չլսել մարդկանց, որպեսզի կարողանաս անել այն, ինչին իսկապես հավատում ես։
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք․ կան գործե՞ր, որոնք «աղջկա» կամ «տղայի» գործ են, թե՞ լավ աշխատանքը սեռ չի ճանաչում։

#իմմեղր #մեղր #առողջսնունդ

04/08/2026

Բարձրորակ մեղրը շտապողականություն չի սիրում։ 🍯

Մենք մեղրաքամ ենք անում միայն այն ժամանակ, երբ մեղրը լիովին հասունացած է։ Այդ պատճառով էլ յուրաքանչյուր կաթիլ պահպանում է իր բնական համը, բույրն ու արժեքը։

📅 Մեղրաքամ՝ օգոստոսի վերջին։

📦 Նախապատվեր՝ 094 488 165

🍯 1 կգ մեղր — 5500֏
🌼 1 կգ սերեկ — 6000֏
🐝 1 կգ մեղրամոմ — 7000֏

#իմմեղր #մեղր #բնական #առողջսնունդ

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Yerevan