17/01/2023
🎗️Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանին նվիրված 13-րդ պատանեկան հուշամրցաշարը:
🏅🏆«Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնի սաների գրանցած հաջողությունները⬇️
♟️Մրցաշար Ա1 (մինչև 18տ. պատանիներ և աղջիկներ)`
4-րդ տեղ` Գագիկ Չատինյան (մարզիչ` Լ. Բաբուջյան)
5-րդ տեղ` Էդգար Անդրեասյան (մարզիչ` Լ. Բաբուջյան)
♟️Մրցաշար Ա2 (մինչև 14տ. պատանիներ և աղջիկներ)`
4-րդ տեղ` Գագիկ Կուրղինյան (մարզիչ `Ա. Նադանյան)
♟️Մրցաշար Ա3 (մինչև 12տ. պատանիներ)`
5-րդ տեղ` Վազգեն Կարախանյան (մարզիչ` Ա. Նադանյան)
🥳🎊👏Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին:
15/01/2023
✅ Ավարտվեց Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը։
🥇🏆«Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնի սան Ալեքս Սահակյանը՝ վաստակելով 6.5 միավոր` զբաղեցրեց 1-ին տեղը և լրացրեց միջազգային վարպետի նորման (մարզիչ` Ա. Նադանյան):
♟️🥳 Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
30/12/2022
🥰🎄Տարին ամփոփենք մեր փոքրիկ Դանիելի հաղթանակով🏆
🏆🥇Կաիսա շախմատի դպրոցի Ամանորյա Ռապիդ մրցաշարում` «Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնի սան, 5 տարեկան Դանիել Մաթևոսյանը գրավեց առաջին տեղը, մինչև 4-րդ կարգ ունեցողների խմբում (մարզիչ` Ա. Սանոյան)։
🥳👏🎊Շնորհավորում ենք մեր տաղանդավոր Դանիելին մաղթում նոր հաղթանակներ։
27/12/2022
🎗️Ավարտվեց Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացված «Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնությունը»։
🥇🏆 Շնորհավորում ենք «Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնի մարզիչ՝ Աշոտ Նադանյանին, առաջին տեղը գրավելու և չեմպիոնի կոչումը նվաճելու համար։
27/12/2022
🎉Ավարտվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված ամանորյա կայծակնային մրցաշարը։
🤩«Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնի սաները այս անգամ ևս հանդես եկան հիանալի խաղով, գրավելով մրցանակային տեղեր՝
🏆🥇1-ին տեղ` Նավոյան Գագիկ
🏆🥈2րդ տեղ` Փիլիպոսյան Ռոբերտ
🏆🥉3րդ տեղ` Սահակյան Ալեքս
🥳Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին:
26/12/2022
♟Տ․ Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի եզրափակիչ առաջնությունում լավագույնս հանդես եկան «Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնի սաները՝
🏆🥇1-ին տեղ Գագիկ Չատինայն (մարզիչ՝ Լևոն Բաբուջյան)։
Մինչև 16 տ․ տարիքային խմբում
🏆🥇1-ին տեղ Էդգար Անդրեասյան (մարզիչ՝ Լևոն Բաբուջյան)։
🎉🥇🏆Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին մաղթում նորանոր հաջողություններ։
16/12/2022
🎗Ավարտվեց Տ․ Պետրոսյանի անվ․ շախմատի տուն-մարզադպրոցի մինչև 12տ․ եզրափակիչ մրցաշարը։
🥇🏆Աղջիկների մեջ հատուկ մրցանակի արժանացավ «Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնի սան Թամարա Մանուկայնը (մարզիչ՝ Հովհաննես Հակոբյան)։
👏🎉Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին մաղթում նորանոր հաջողություններ։
13/12/2022
🔰«Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնի մարզիչները
🎗Արման Փաշիկյան՝ Գրոսմայստեր, Հայաստանի Վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ
➡️♟1997, 1998 թվականներին դարձել է մինչև 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, արծաթե մեդալ է նվաճել մինչև 12 տարեկանների (1999-ին) և մինչև 14 տարեկանների առաջնություններում (2011)։
2005-ին դարձել է Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնության հաղթող։
2008-ին հաղթել է Գյումրու և Մարտունու միջազգային մրցաշարերում։ Բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009 ու 2019-ին դարձել է Հայաստանի չեմպիոն, 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի։
2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ Նույն թվականին մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը (Բուրսա, Թուրքիա)՝ անհատական պայքարում արժանանալով բրոնզե մեդալի։ Արման Փաշիկյանը մեկ անգամ մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը (2009, Նովի Սադ, Սերբիա), խաղացել է 4 պարտիա՝ վաստակելով 2 միավոր։
2012-ի փետրվարին հաղթող է ճանաչվել Իրանի Մահշադ քաղաքում կայացած Ֆիրդուսու անվան բաց մրցաշարում։
🏆2019 թվականին դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն։
✅2022 թվականին նշանակվել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ, 2022 թվականին Հնդկաստանում անցկացվող ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց արծաթե մեդալ։
09/12/2022
🔰«Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնի մարզիչները⬇
♟Մարզիչը վերամբարձ կռունկ է, աշակերտը՝ կառուցվող շենք։ Նույնիսկ կռունկից վեր բարձրանալով շենքը նրա կարիքն ունի, եթե ցանկանում է դառնալ երկնաքեր։
©Աշոտ Նադանյան
➡️Աշոտ Նադանյան՝ միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ։ Մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները։ 2011 թվականից՝ Լևոն Արոնյանի մարզիչն է։ Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ (Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ)։
Մասնակցել է 1987, 1988 և 1989 թվականների՝ Խորհրդային մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությանը, 1997, 1998, 1999 (7–8-րդ տեղեր) թվականների Հայաստանի շախմատի առաջնությանը, Երևանում տեղի ունեցած 32-րդ շախմատային օլիմպիադային (1996), 13-րդ Եվրոպայի ակումբային առաջնությանը (1997), 1998 թվականի փնջային մրցաշարին, որտեղ նա գրավել է 7-11-րդ տեղերը 72 մասնակիցների մեջ, 2000 և 2004 թվականների Եվրոպայի անհատական առաջնություններին և 2013 թվականին Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի արագ շախմատի առաջնությանը։ 2014 թվականին 4-րդ սեղանի վրա օգնել է Երևանի ԲԿՄԱ թիմին նվաճել արծաթե մեդալ Հայաստանի շախմատի թիմային առաջնությունում։
😊2021 թվականից «Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնի մարզիչ։
15/11/2022
🏆🏆Անթալիայում կայացած շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը «Վերածնվող Միտք» գրոսմայստերական ուսումնական կենտրոնի սան Էմին Օհանյանը, մինչև 16 տարեկան տղաների խմբում 9-ը հնարավորից վաստակելով 7 միավոր նավաճեց բրոնզե մեդալ (մարզիչ Ա․ Փաշիկյան)։
♟Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պատվիրակությունը ներկայացավ լավագույնս ունենալով նշանակալի արդյունքներ՝
🥇Աշխարհի չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը նորից ցուցադրելով հիանալի խաղ, 9-ը հնարավորից վաստակելով 8․5 միավոր՝ նվաճեց ոսկե մեդալ և դարձավ Եվրոպայի չեմպիոնուհի
🥉Մինչև 18 տարեկան տղաների խմբում բրոնզե մեդալի արժանացավ Մամիկոն Ղարիբյանը
🥉Մինչև 14 տարեկան տղաների խմբում Բենիկ Ագասարովը՝ բրոնզե մեդալակիր։
🥳👏🏆Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին լավագույնս ներկայանալու համար, մաղթելով նորանոր հաջողություններ և վերելքներ։
25/10/2022
📣Հարգելի՛ շախմատիստներ և շախմատասեր բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք, որ խմբերում առկա թափուր տեղերը համալրելու համար «Վերածնվող Միտք» Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը հայտարարում է ՄՐՑՈՒՅԹ։
⬇Խնդրում ենք առցանց լրացնել դիմում- հայտը։
❗️Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 14․11․2022 թ։
⬇️Դիմում- հայտ․
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfeMLP9BFkJJwN5dakU6rtL_0GM8T7CghmJdYEemHCVwaJv4A/viewform?usp=sf_link
21/10/2022
🎉🤗😊«Վերածնվող Միտք» հիմնադրամը սրտանց շնորհավորում է հայազգի աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանին և Անիին դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ։