Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia

Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia

Share

Ձյուդո մարզաձևը Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 1960-ական թվականների վերջում

Photos from Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia's post 25/08/2026
25/08/2026

Դիմավորո՛ւմ ենք ձյուդոյի պատանիների հավաքականին🥋🔥:
Աշխարհի առաջնության թեժ պայքարից հետո մեր տղաները վերադառնում են տուն:

Photos from Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia's post 25/08/2026

Էկվադորի Գուայակիլ քաղաքում կայացած պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնության 28 հնարավոր մեդալներից 16-ը նվաճել են Եվրոպայի ձյուդոյի Միության ձյուդոիստները, որոնցից մեկը Հայաստանի ներկայացուցիչ, արծաթե մեդալակիր Նարեկ Դավթյանն է:

23/08/2026

Էկվադորի Գուայակիլ քաղաքում ավարտվեց ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությունը։ Մեդալների համար պայքարեցին 59 երկրների 457 մարզիկներ։
Մրցումների վեջին օրը 81 կգ քաշային կարգում հանդես եկավ Դավիթ Ջուլհակյանը։ Նախնական գոտեմարտերում նա հաղթեց նախ Ալժիրցի մարզիկ Անիս Խոջային, ապա` Սլովենիայի ներկայացուցիչ Մարտինես Կովաչին, հաջորդ գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի ձյուդոիստ Այխան Հասանլիին։ Սփոփիչ գոտեմարտերում Դավիթը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ռուստամ Կաշիպովին և գրավեց 7-րդ տեղը։

22/08/2026

Ձյուդոյի ֆեդերացիայի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է բազմավաստակ մարզիչ Տիգրան Բաբայանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր բազմավաստակ
աշխատանքային գործունեության արդյունքում մի քանի սերունդ է կրթվել և դաստիարակվել ձյուդոյի բարձր արժեքներով, իսկ Ձեր երկարամյա նվիրումը մեր մարզաձևին օրինակելի է ձյուդոյի մեծ ընտանիքի համար։ Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, անսպառ էներգիա, երկար տարիների կյանք, երջանկություն և բարօրություն անձնական կյանքում։ Թող Ձեր սաների հաջողությունները միշտ հպարտանալու առիթ տան Ձեզ։

21/08/2026
21/08/2026

Պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Դավթյան:

Photos from Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա Judo Federation of Armenia's post 21/08/2026

Էկվադորի Գուայակիլ քաղաքում մեկնարկեց պատանիների աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը պայքարի դուրս եկան 50կգ, 55կգ և 60 կգ քաշային կարգի մարզիկները:
50կգ քաշային Կարեն Նավասարդյանը հաղթելով առաջին գոտեմարտը, պարտվեց երկրորդում և այլևս հնարավորություն չունեցավ շարունակելու պայքարը:
60 կգ քաշային Նարեկ Նահապետյանը ևս հաղթեց մեկնարկային գոտեմարտը, իսկ հաջորդին պարտվեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս մնաց պայքարից:
55կգ քաշային կարգը ներկայացնող Նարեկ Դավթյանը նախ հաղթեց իտալացի մարզիկ Էրիկո Պետրոսինոյին, ապա վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ներկայացուցիչ, 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն Ժյուլ Բակի նկատմամբ, երրորդ հաղթանակը Ադրբեջանի ներկայացուցիչ Իբրահիմ Թալիբովի նկատմամբ էր, որից հետո Նարեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ էլ հաղթեց ուկրաինացի Վիտալի ԼԻխոլյադին, իսկ եզրափակչում ցավոք պարտվեց ամերիացի մարզիկ Սեբաստիան Տերանին և գրավեց երկրորդ մրցանակային տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Շնորհավորում ենք մարզիկին առաջին խոշոր նվաճման համար և մաղթում հետագա հաղթանակներ:
Մրցումները շարունակվում են: Այսօր տատամի դուրս կգա 66կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Գևորգյանը և Արտյոմ Գալստյանը:

18/08/2026

Պատանիների հավաքական թիմը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնեց Էկվադոր՝ մասնակցելու Գուայակիլ քաղքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Մեր մարզիկներն հանդես կգան հետևյալ կազմով.
Մրցումների 1-ին օր
Նավասարդյան Կարեն 50 կգ
Դավթյան Նարեկ 55 կգ
Նահապետյան Նարեկ 60 կգ
Մրցումների 2-րդ օր
Գալստյան Արտյոմ 66 կգ
Գևորգյան Սերգեյ 66կգ
Մրցումների 3-րդ օր
Ջուլհակյան Դավիթ 81 կգ
Մաղթում ենք հաջող մրցելույթներ պատանի ձյուդոիստներին:

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Yerevan
0001

Opening Hours

Monday 10:00 - 17:00
Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00