27/10/2021
Перестают танцевать не потому что стареют, стареют потому что перестают танцевать.
(Джесси Ньюберн)
Հրավիրում ենք սիրողական պարի դասընթացների ցանկացած տա
27/10/2021
Перестают танцевать не потому что стареют, стареют потому что перестают танцевать.
(Джесси Ньюберн)
26/10/2021
Иногда одно движение может дать надежду...
26/10/2021
Смысл жизни не в том, чтобы ждать, когда закончится гроза, а в том, чтобы учиться танцевать под дождем.
18/10/2021
Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։ Նախնադարյան մարդու կյանքի գրեթե բոլոր իրադարձությունները - ծնունդը, մահը, կռիվը, նոր առաջնորդի ընտրությունը, հիվանդի ապաքինումը և այլն - ուղեկցվել են պարով։ Դրանով են արտահայտվել անձրևի, արևի լույսի, բերքառատության, պաշտպանության, ներման համար խնդրանք-աղաչանք-պաղատանքները։
30/09/2021
Պարը գոյություն է ունեցել և գոյություն ունի մարդկային բոլոր հասարակությունների մշակութային ավանդույթներում։ Մարդկության պատմության երկար ու ձիգ ընթացքում պարը անընդհատ փոփոխվել է՝ արտացոլելով մշակութային զարգացումը։
24/09/2021
Ամենայն հավանականությամբ՝ պարն արվեստներից հնագույնն է, արտահայտում է ամենավաղնջական ժամանակներում մարդու հոգում ծնունդ առած պահանջմունքը՝ մյուս մարդկանց հաղորդելու իր ցնծությունը, վիշտը և հոգին համակած այլ հույզեր՝ իր մարմնի շարժումների միջոցով։
17/09/2021
17/09/2021
Հրավիրում ենք սիրողական պարի դասընթացների ցանկացած տարիքի անձանց։ Առաջարկում ենք համատեղել հաճելին և օգտակարը` ուսուցման մեր ծրագրից ընտրելով.
_կեցվածքի շտկում պարի միջոցով
_պարային մարմնամարզություն
_աերոբիկա
Սպառվե՞լ եք ֆիզիկապես կամ հուզականորեն.մենք կօգնենք Ձեզ վերագտնել Ձեր լավ տրամադրությունը հետևյալ առաջարկներով.
_ազգային պարեր
_այլ ժողովուրդների պարեր
_խորեոգրաֆիա
_կլասիկա
_մենապարեր և զուգապարեր
_խարակտերային պարեր
Մենք Ձեր կողքին ենք նաև Ձեր կյանքի եզակի պահերը լավագույնս կազմակերպելու և ճաշակով ներկայանալու համար` առաջարկելով.
_հարսի պար
_հարսի և փեսայի պար
_սկեսրոջ պար
_հարսի և սկեսրոջ պար
Սիրով սպասում ենք Ձեզ։
Եկեք պարով նոր շունչ մտցնենք մեր կյանք։
Հասցե՝ ք․ Երևան, Աբովյան փ․
Ազգային գրադարանի դիմաց։
07/09/2021
Վիլեն Գալստյան
Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961 թ.-ից՝ Երևանի թատրոնում: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր:
Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը:
Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում: