Content Master

Content Master

Share

✨ Կոնտենտ մենեջմենթ ✨Կոնտենտ մարքեթինգ ✨Կայքերի ու հավելվածների օպտիմալացում (SEO / ASO) ✨Թարգմանություններ ✨Դասընթացներ

13/01/2026

🗯️ Անհնար է խուսափել օտար բառերի գործածությունից. ամեն օր մեր կյանք են մուտք գործում նոր իրեր, երևույթներ, որոնք դեռ չունեն հայերեն համարժեքներ, և դրա համար որևէ մեկին մեղադրելու կարիք չկա:

🗯️ Լինում է նաև հակառակը՝ եղած ու գործածված, միանգամայն հասկանալի բառերի փոխարեն մարդիկ վերցնում ու առատորեն իրենց խոսքում օգտագործում են օտար բառեր:

🤷‍♀️ Ո՞րն է նպատակը՝ ավելի ժամանակակից, «ավելի մասնագետ» երևալու ձգտո՞ւմը, ցուցամոլությո՞ւնը, թե՞ այլ...

🙆‍♀️ Մենք, համենայն դեպս, փորձում ենք հնարավորինս զերծ մնալ հասկանալի ու պարզ բառերի փոխարեն օտար բառերի անհարկի գործածումից, և մեր աշխատանքը դրանից դեռ չի տուժել...

Իսկ նրանց համար, ովքեր պարզապես չգիտեն կամ չեն մտածել, որ այս կամ այն օտար բառի փոխարեն կարելի է օգտագործել հայերեն պարզ ու հասկանալի բառեր, կազմել ենք այս փոքրիկ բառացանկը՝ մեր ոլորտի, գործունեության շրջանակներում 👇

Հավատացե՛ք, նույնիսկ ամենա «ոչ գործածական» բառը 1,2,3 անգամ գործածելուց հետո կարող է դառնալ հասկանալի ու գեղեցիկ 💙

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ազատության 24/1
Yerevan