05/08/2026
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հետ համատեղ կանցկացնի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը։
Առաջին անգամ անցկացվող այս մրցաշարին կմասնակցեն դեռահաս տղաները։
Հուշամրցաշարը կկայանա ԵՕՀՊՄՔ-ում օգոստոսի 29–30-ին։
03/08/2026
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի գործադիր խորհուրդը հաստատմամբ` 2026 թվականի EWF պատանեկան ուսումնամարզական հավաքը կանցկացվի Հայաստանում՝ Ծաղկաձորում։
Հավաքը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերի սկզբին: Ուսումնամարզական հավաքի նպատակն է մեկ հարկի տակ միավորել եվրոպական տարբեր երկրների երիտասարդ ծանրորդների ու մարզիչների։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային, ինչպես նաև կառույցի նախագահ դոկտոր Աստրիտ Հասանիին և գործադիր խորհրդին՝ ցուցաբերած վստահության և Հայաստանը որպես հավաքի անցկացման վայր ընտրելու համար։
«Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել եվրոպական ծանրամարտի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին։
Մեծ սիրով սպասում ենք բոլոր մարզիկներին, մարզիչներին և պատվիրակությունների անդամներին Հայաստանում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում։ Համոզված ենք, որ հավաքը կանցնի մարզական բարձր մակարդակով և բոլոր մասնակիցներին կպարգևի անմոռանալի տպավորություններ»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
30/07/2026
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Պողոսյանը հուլիսի 30-ին տոնում է ծննդյան օրը:
Ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Մարտինին՝ մաղթելով նորանոր մեդալներ ու չեմպիոնություններ:
27/07/2026
Հայաստանի երիտասարդների 2026 թվականի առաջնության լավագույն մարզիկները Էմմա Պողոսյանն ու Նարեկ Մկրտչյանն են
27/07/2026
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գործկոմի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանում կանանց ծանրամարտի հիմնադիրներից Հռիփսիմե Խուրշուդյանը հուլիսի 27-ին տոնում է ծննդյան օրը:
Ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Հռիփսիմե Խուրշուդյանին՝ մաղթելով անձնական մեծ երջանկություն ու հաղթանակներով լի անթիվ պահեր:
25/07/2026
Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում ավարատվեց Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը:
+110 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոն ու մեդալակիրներ դարձան`
Գագիկ Մկրտչյան (Վեդի, երկամարտ` 330 կգ)
Գարեգին Մխիթարյան (Գյումրի, երկամարտ` 311 կգ)
Անդրանիկ Մարգարյան (Վաղարշապատ, երկամարտ` 292 կգ)
25/07/2026
Սպորտի կառավարման կենտրոնի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում ընթանում է Հայաստանի 2026 թվականի երիտասարդների առաջնությունը:
110 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության չեմպիոն ու մեդալակիրներ դարձան`
Ալեքս Մեսրոպյան (Գյումրի, երկամարտ` 287 կգ)
Էդգար Մահլամյան (Գյումրի, երկամարտ` 286 կգ)
Հենրիկ Հարությունյան (Գյումրի, երկամարտ` 270կգ)