Kyokushin Yerevan Fight Club

Kyokushin Yerevan Fight Club

Share

Մենք փնտրում ենք սպորտային տաղանդով օժտված երեխաների , ովքեր նպատակասլաց են եւ սիրում են սպորտը 🥋
095 072737

Ինչու՞ զբաղվել Կիոկուշին կարատեով � ��

Կիոկուշինը կոնտակտային ոճի մարտարվեստ է , ինչը նշանակում է , որ մենամարտերի ընթացքում հարվածը ամբողջությամբ հասնում է նշանակետին ։

Պարապմունքների արդյունքում երեխան ձեռք է բերում ՝

1. Ամուր իմունային համակարգ
2. Ուժեղանում են ֆիզիկական տվյալները
3. Ձեռք է բերում ինքնավստահություն և կամքի ուժ
4. Անհրաժեշտության դեպքում կարողանում է ինքնապաշտպանվել

Ֆե

17/06/2026
26/02/2026

Մեր տաղանդավոր սաները

Արթուր Հարությունյան

Արթուրը արդեն 8 տարի մարզվում է Neptun Sport Complex-ում։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ Հայաստանի բազմակի չեմպիոն, ինչպես նաև հաղթել բազմաթիվ միջազգային մրցաշարերում։

Ներկայումս Արթուրը պատրաստվում է ապրիլ ամսին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը՝ նպատակ ունենալով արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը և գրանցել նոր հաղթանակներ։

📞095 072737

13/01/2026

🥋 ԴՈՋՈՅԻ ԸՆՏԱՆԻՔ

Կիրակնօրյա ավանդույթ ավագ մարզիկների համար

Ամեն կիրակի մեր դոջոյում անցկացվում է հատուկ արարողություն՝
«Դոջոյի Ընտանիք»։

Սա հանդիպում է, որի ընթացքում մենք հավաքվում ենք՝
• 🥋 կատարելագործելու մեր հմտությունները (կիհոն, կատա, կումիտե)
• 🧠 խոսելու կարատեի ճանապարհի, կարգապահության, պատասխանատվության և կյանքի արժեքների մասին
• 🔥 ամրապնդելու դոջոյի ոգին և միասնականությունը

Դոջոյի Ընտանիքը այն միջավայրն է, որտեղ՝
• մարզիկները դառնում են օրինակ
• ավագները՝ պատասխանատու
• իսկ դոջոն՝ իրական ընտանիք

📍 Անցկացվում է՝ ամեն կիրակի
🥋 Միայն ավագ մարզիկների համար

‼️ Մեզ կարող են միանալ ոչ բոլորը,
այդ պատճառով ցանկացողները պետք է անցնեն հարցազրույց։

16/11/2025

Սիրելի ծնողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ Neptun Sport Complex-ում ձևավորվում է նոր խումբ, ինչը նշանակում է, որ ձեր երեխաները հնարավորություն ունեն միանալու մեր թիմին։

Խումբը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար, և ընդունելությունը բաց է բոլոր այն երեխաների համար, ովքեր սիրում են սպորտ և ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները։

Եթե ցանկանում եք գրանցել ձեր երեխային կամ ստանալ լրացուցիչ տեղեկություն, կարող եք կապ հաստատել մեզ հետ հեռախոսով կամ այցելել կենտրոն։

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Երևան, Ծովակալ Իսակովի պող. 42/9
Yerevan