Roots Classic Dance Studio

Roots Classic Dance Studio

Share

Մեր բալետային ստուդիայում կրթվում է նոր, ուժեղ ու նպատակասլաց սերունդ, կոչված՝ կոտրել կարծրատիպեր։

Photos from Green Rock Foundation's post 27/07/2025

Սպասեք նորությունների 😊💚

📲 044 39 40 45

Photos from Roots Classic Dance Studio's post 22/06/2025

Վերջապե՜ս կայացան այդքան սպասված կինոդիտումը և բալետի բաց դասը Դիլիջանում 💚

Անձրև, կարկուտ, ցեխ․․․ այս ամենը մեզ չի խանգարել վայելել հանգստյան օրերն ու էներգիայով լի վերադառնալ տուն 😊

#балетвдилижане

12/06/2025

🇦🇲 🇺🇸

Ի՞նչ է ազատությունը, երբ այն դառնում է կենսական անհրաժեշտություն, այլ ոչ թե՝ ընտրություն: Արդյո՞ք ճշմարիտ արվեստը կարող է ծնվել միայն սահմանափակումներից դուրս․․․

Հունիսի 14-ին, ժամը 20:00-ին, Motives Inn Dilijan-ում հնարավորություն կունենաք գտնելու ձեր պատասխանները՝ դիտելով «Ռուդոլֆ Նուրիև․ Սպիտակ ագռավը» ֆիլմը։ Այն պատմում է բալետի լեգենդ Ռուդոլֆ Նուրիևի կյանքի դրամատիկ պատմությունը։

Ֆիլմը բացահայտում է Նուրիևի՝ դեպի ազատություն տանող ճանապարհը՝ լի արգելքներով և դժվարություններով: Միացեք մեզ՝ անմոռանալի երեկո է սպասվում 😊

📩 Մուտքն ազատ է, պետք է նախապես գրանցվել։
📲 044 39 40 45

——————

What is freedom when it becomes a vital necessity rather than a choice? Can true art only be born outside of limitations?

On June 14th, at 8:00 PM, at Motives Inn Dilijan, you'll have the chance to find your answers by watching "Rudolf Nureyev: The White Crow." This film tells the dramatic life story of ballet legend Rudolf Nureyev.

The movie reveals Nureyev's path to freedom, filled with obstacles and challenges. Join us for an unforgettable evening 😊

📩 Admission is free, but pre-registration is required.
📲 044 39 40 45

23/05/2025

🩰 ԲԱԼԵՏ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

14-ից 15 հունիսի | Motives Inn Dilijan | Մուտքն ազատ է, գրանցմամբ

Բալետային ուիքենդ Դիլիջանում, որտեղ ձեզ սպասում է բալետային հանգստի 2 օր։ Հարմարավետ քոթեջներ, մաքուր օդ, բնության կենդանի ռիթմն ու բալետը՝ որպես սեփական մարմինը զգալու և արվեստին մոտ լինելու միջոց։

Ի՞ՆՉ Է ՁԵԶ ՍՊԱՍՈՒՄ

🎬 14․06 | 20:00
Բալետի մասին գեղարվեստական ֆիլմ բաց երկնքի տակ։
Ֆիլմը՝ «Նուրեև․ Սպիտակ ագռավ»

🩰 15․06 | 12:00
Բալետի բաց դաս բնության գրկում։
Ոչ թե պրոֆեսիոնալների, այլ նրանց համար, ովքեր ուզում են իրենց մարմինը զգալ տարածության մեջ։

Դասի ծրագիրը.
- մի փոքր այն մասին, թե ինչ է բալետը
- բոդիբալետի դաս, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա փորձել

Բալետը կարող է ավելի մոտ լինել, քան պատկերացնում եք:

Եկեք հարմարավետ հագուստով։
Տարիքային սահմանափակում չկա։

📍Motives Inn, Dilijan
🆓 Մասնակցությունն անվճար է, վճարում եք միայն քոթեջների համար
📩 Գրանցվեք նախապես՝ տեղերը սահմանափակ են
📱 044394045

Եթե ուզում են քոթեջներ ամրագրել՝ 2 միջոցառումներին մասնակցելու համար՝ գործում է 15% զեղչ քոտեջների վրա 😍

#բալետ #բալետիդասեր #урокибалета #балет

25/11/2024

Հաղթանա՜կ 🏆

Նոյեմբերի 25-ին, -ի սան Մանե Գևորգյանը «Նոր շունչ» առաջին մրցույթի դասական պար անվանակարգում զբաղեցրեց առաջին տեղը 😍

Մանեն առաջին անգամ էր մասնակցում մրցույթի և սկսել է զբաղվել բալետով մեծերի խմբի հետ։

Շնորհավորում ենք բոլորիս 😍

09/09/2024

Roots-ում բացվում է սթրեթչինգի նոր խումբ․ կերտի՛ր քո երազանքի մարմինը պրոֆեսիոնալների օգնությամբ։

Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար 📩 կամ 👇

📲 044394045
🌍 Մոսկովյան 5

#стретчинг #стретчингереван #սթրեթչինգ #սթրեթչինգերեւան #բալետ #բալետիդասեր #урокибалетаереван

03/07/2024

Խստապահանջ և աշխատասեր, մեր պստոների սիրելի ընկեր Լիլիթի ծննդյան օրն է այսօր 🤩

Լիլիթ Աշոտովնա ջա՜ն, մաղթում ենք միշտ լինել այսքան դրական, ունենալ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ ✨

Մենք Ձեզ շա՜տ ենք սիրում 💚

#բալետիդասեր

29/06/2024

Պատկերացնու՞մ եք չոչ անող փոքրիկների մրցույթ, որի ընթացքում բոլոր հյուրերին անվճար զբաղեցնելու են կից տաղավարներում 😃

Ուրեմն, սպասում ենք ձեզ մինչև 10 տարեկան բալիկների հետ Երազ այգում արդեն ՎԱՂԸ ժ 17:00-ից սկսած 🤩

Մեր տաղավարի այցելու փոքրիկներին սպասվում է հետաքրքիր ժամանց 👇

✨ Նրանք ընտրելու են բալերինայի դիրքը
✨ Ընտրելու են նրա հագուստի գույնը
✨ Հագցնելու են հագուստը
✨ Վերցնելու են պատրաստածն իրենց հետ

Վերջում իրական բալերինան սովորեցնելու է փոքրիկին իր ընտրած բալերինայի դիրքը ☺️

Հ.Գ. Մեր տաղավարի բոլոր այցելուներին սպասվում է նաև անակնկալ նվեր 🤩🎁

#բալետիդասեր #չոչի2024

Photos from Հայ ծնողների ակումբ's post 18/06/2024

Մեր տաղավարում շա՜տ հավես անակնկալներ ունենք 💚

01/06/2024

Եվ չմոռանանք, որ Հունիսի 1-ը, բացի երեխաների համար գեղեցիկ օր կազմակերպելուց, նաև նրանց Պաշտպանության օրն է։

Այսօր կարևոր է հանրային ուշադրությունը կենտրոնացնել երեխաների իրական խնդիրների վրա։ Այդ ժամանակ նրանց երջանկությունը կլինի երկարաժամկետ։

Շնորհավո՛ր Հունիսի 1 💚

Իսկ բալետի դասերին գրանցվելու և այլ մանրամասների համար 📩 կամ 👇
📲 044 39 40 45

#հունիսի1 #երեխաներիպաշպանությանօր #деньзащитыдетей

Photos from Roots Classic Dance Studio's post 31/05/2024

Հիշու՞մ եք մեր՝ բալետային ներկայացումների լեզուն բացահայտող հրապարակումների շարքը 💚

Ի դեպ, այն «Կարապի լիճը» բալետից է, որը կարող եք դիտել Թումոյի այգում հունիսի 4-ին, ժ 20։00-ին (մուտքն ազատ է) 🦢

Իսկ բալետի դասերին գրանցվելու և այլ մանրամասների համար 📩 կամ 👇

📲 044 39 40 45

#կարապիլիճը #лебединоеозеро #բալետ #բալետիդասեր #балетдлядетей #урокибалетаереван #урокибалета #балет

30/05/2024

Բալետի արտիստների և բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են դասական պարով կարևոր է ճիշտ շնչել։ Դա թույլ է տալիս ավելի պրոդուկտիվ պարապել և չհոգնել:

Ճիշտ է խորը ներշնչել քթով (բերանը փակ) և արտաշնչել բերանով։ Այս շնչառությունը կոչվում է դիաֆրագմատիկ։

Այս շնչառությունը նաև կարող է հանգստացնել ելույթից առաջ։

Բալետի դասերին գրանցվելու և այլ մանրամասների համար 📩 կամ 👇

📲 044 39 40 45

#շնչառությունըբալետում #дыханиевбалете #բալետ #բալետիդասեր #балетдлядетей #урокибалетаереван #урокибалета #балет

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Նալբանդյան 128
Yerevan
0001