Այսօր սովորենք 5- ի պրակտիկան ։
Լինում է ինչ-որ հարցի շուրջ տատանվում ենք ու չգիտենք 《ո ՞րն է ճիշտ 》։ Ցանկացած մտահոգող քայլ անելուց առաջ օր. ՝ գիշերը հաց ուտել թե ոչ , այսօր տանը մնալ թե գնալ աշխատանքի , գնամ յոգայի թե վաղը , սկսեք հետհաշվարկ 《5 ...,4...,3...,2...,1...0 》։
Ամեն թվից հետո նշեք 《հանուն ինչի ՞ եք անում 》։
Ծին
Հաթհա թերապևտիկ #yoga
Հղիների յոգա
սննդակարգ
առողջություն
պսիխոսոմատիկա
02/09/2022
Ուժային ասանաները ակտիվացնում են ուղեղում ուրախության հորմոնները ՝ էնկեֆալին , էնդորֆին ։ Ուժային պարապմունքներից հետո մարմինը դառնում է ավելի հանգստացած , դառնում եք առույգ և էներգիայով լի ։
Ինչո ՞վ են տարբերվում ֆիտնեսի և յոգայի դիրքերը ։
Յոգայում ամեն շարժում ունի իր շնչառության ձևը , ճիշտ մկանները աշխատեցնելու նրբությունները ։ Ամեն պարապմունքին հատ առ հատ բացատրվում է ամեն մի ասանան ։
Ճիշտ շնչառությունը և մկանների աշխատանքը կարգավորում են լիմֆոդրենաժը ՝ օրգանիզմից թույների դուրս բերումը ։
Ո ՞նց հասկանալ որ այն խախտված է .
•որովայնի ծալքեր
•ցելյուլիտ
•ոտքերի այտուց
•ձեռքի մատների այտուց
• դեմքի այտուց ։
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
01/09/2022
Քնի ռեժիմը պետք է լինի բնության հետ համատեղ լույսը բացվելու հետ արթնանանք , լուսնի դուրս գալու հետ քնենք ։
Առավոտյան ժամերին քնելը օրգանիզմը թուլացնում է ։ Երեկոյան ժամերին քնելը վերականգնում է էներգիան ։
Քնի որակը կախված է
• մտքերից - մտքերը հանգստացնելու համար քնելուց 10ր առաջ հեռախոսը ձայները անջատեք և աչքերը փակ կենտրոնացեք շնչառության վրա ,
• ընդունած սննդից - երեկոյան ժամերին ընդունեք բանջարեղենային թեթև սնունդ + քնից 3-4 ժ առաջ ,
• հորմոնալ վիճակից - անկանոն ապրելակերպի հետևանքով , լարվածության պատճառով հորմոնալ դիսբալանս է զարգանում ։
Քնի ռեժիմը կարգավորել նշանակում է որոշակի սովորույթի փոփոխություն ։ Սկզբում ջանք է պետք , հետագայում ճիշտ ռեժիմը կբերի իր արդյունքը ։
Հ.Գ. Եթե առավոտյան ուշ եք արթնանում պարտադիր ընդունեք սառը ցնցուղ ։
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
25/08/2022
Առավոտյան քայլեր
19/07/2022
🪴Վրիկշասանա (ծառի ասանա)՝ հավասարակշռության դիրք
Նպատակն է բոլոր 7 չակրաների միջև կապ հաստատել և դրա միջոցով բալանսավորել մարմնի էներգիան։
💫Ասանան կատարելով ունենում ենք հողանցում և կապ դեպի երկնային էներգիա: Աշխատում են բոլոր չակրաները, հատկապես 4-րդը՝ սրտի կենտրոնը։
🍃Ծառի ասանայում մարմնի դաշտերը մաքրվում են. կանգնած ոտքով հողին է անցնում մեզ ոչ պետքական էներգիան, ձեռքերով ներս է լցվում։
Եթե ստացվում է կատարել աչքերը փակ՝ մեր ներսի հավասարակշռության կետով, ապա դա արդեն կարելի է օգտագործել որպես մեդիտատիվ վիճակ և պահել 3-15 րոպե։ Մարմինն այս վիճակում ստանում է հզոր էներգիա՝ եթե մեջքն ուղիղ է, և շնչառությունը ճիշտ։
Ասանային մեկ այլ տարբերակով կարելի է անվանել «այստեղ և հիմա», քանի որ միտքն ու մարմինը, եթե տեղում չեղան ոչինչ չի ստացվի։
♻️Պատմությունը։ Հին գրքերում նկարագրվում է, որ ծառի դիրքում մարդիկ կանգնում էին օրերով առանց հաց ու ջուր, և այդ ինքնասահմանափակման աշխատանքի միջոցով հասնում էին նրան, որ աստվածներն իջնում էին իրենց մոտ, որ կատարեն նրանց ցանկությունները։
Հետևե՛ք մեր էջին յոգայի մասին ավելին իմանալու համար
——————————————————
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
16/07/2022
☺️Սիրելի հղուկներ, մենք ձեզ նվիրում ենք գինեկոլոգի անվճար խորհրդատվություն։
Հաճախելով յոգայի, դուք պարբերաբար կհանդիպեք Ծին կենտրոնի հետ համագործակցող գինեկոլոգի հետ, և կտաք ձեզ հուզող հարցերը:
Մեզ համար կարևոր է ձեր և ձեր փոքրիկի ապահովությունը։❤️
😊Գրանցվելու համար գրե՛ք անձնական նամակ կամ զանգահարե՛ք
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
14/07/2022
🧘🏼Յոգան ունի մի շարք առավելություններ հղիների համար
🔸Նախապատրաստում է օրգանիզմը պտղի չափերն ընդունելուն
🔸Պահպանում է գեղեցիկ կազմվածք
🔸Սովորեցնում է ճիշտ շնչառություն (որը հեշտացնում է ծննդաբերությունը)
🔸Ամրացնում է կոնքի հատակի մկանները (խուսափելու համար կոնքի օրգանների իջեցումից)
🔸Կայունացնում է նյարդային համակարգը ( հուզական ֆոնի բարելավում )
🔸Կարգավորում է քնի ռեժիմը
🔸Կրճատվում է ծննդաբերական ընթացքը
🔸Բարելավվում է անոթային վիճակն
🔸Այտուցների խնդիր չի լինում
🔸Մեջքացավեր և շեքի ցավեր չեն լինում հղիության ընթացքում
🔸Հետծննդաբերական շրջանը կարճ է տևում
🤰Հղիների յոգան կարելի է սկսել հաստատված հղիությունից հետո, բայց բժիշկները ապահովության համար խորհուրդ են տալիս 12-րդ շաբաթականից սկսած։
Պարապմունքները անց են կացվում պարբերաբար գինեկոլոգի ներկայությամբ։ Շաբաթական այցելությունները 2անգամ պարտադիր է , 3 անգամ շատ ցանկալի։
Հետևե՛ք մեր էջին յոգայի մասին ավելին իմանալու համար
——————————————————
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
12/07/2022
🧘🏼Յոգայի նպատակն է մտքի և գիտակցության ազատագրումը նյութական ազդեցություններից և կենտրոնացումը հոգևոր տիրույթի վրա ճանաչելու համար մեր ներսի Աստվածայինը։ 🔆
Հետևե՛ք մեր էջին յոգայի մասին ավելին իմանալու համար
——————————————————
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
11/07/2022
-Մե՞ծ եմ յոգայով զբաղվելու համար☹️
-Իհարկե՝ ոչ😍
Յոգայով կարող եք զբաղվել ցանկացած տարիքում։
Կենտրոնում ընդունում ենք 5-100+ տարիքի անձանց։ Մոտեցումն անհատական է, պարապմունքի ընթացքը համապատասխանեցվում է խմբի անդամների պահանջներին։
👉🏼Խմբում առավելագույնը 15 հոգի է լինում։
😊Գրանցվելու համար գրե՛ք անձնական նամակ կամ զանգահարե՛ք
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
09/07/2022
🧞♀️Սվանասանա (Ադհօ Մուկհա)
🐶Շները հնդկական աստավածություններում շատ են հանդիպում։
Շան ասանաները երկուսն են՝
•շունը գլուխը վերև,
•շունը գլուխը ներքև (ադհօ- ներքև, մուկհա- երես, սվանա - շուն, ասանա - ներքև)
🧘🏼Շունը գլուխը ներքև դիրքի նպատակն է մարմինը բալանսի բերել մեր հոգու հետ հասնել ներքին հնազանդության (համերաշխության ,խոնարհության )։
Աշխատում են առաջին,երկրորդ ,երրորդ և չորրորդ չակրաները ։
❗️ Ասանան հասկանալու համար ինքներդ դիտարկեք շան բոլոր որակները, որոնք ձեզ դուր են գալիս։ Եթե վախենում եք շնից (կենդանուց) դա նշանակում է «ինքներդ ձեզ հետ հաշտ չեք»։ Ասանայի պրակտիկան կհանգեցնի կենդանիներից վախի ազատման։
Հետևե՛ք մեր էջին յոգայի մասին ավելին իմանալու համար
——————————————————
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
08/07/2022
📅Մեր աշխատանքային գրաֆիկն է
երկ-ուրբ 18։30-20։00
շբ 09։00-10։30
😊Գրանցվելու համար գրե՛ք անձնական նամակ կամ զանգահարե՛ք
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
07/07/2022
🧞♂️Ուտկատասանա (աթոռի ասանա)՝ հզոր ասանա, ինտենսիվ ձգված ասանա
Ասանաներն ունեն կոնկրետ հստակ նպատակ և բացատրություն։ Աթոռի ասանան հնում ասել են «զայրույթի ասանա»։
❓Ինչո՞ւ
Զայրույթը զգայական երևույթ է, զգայական տիրույթի չակրան երրորդն է հիմնականում, դրանից բացի երկրորդը և չորրորդը։
💁🏼♀️Երբ լարվում է կոնքի հատակի մկանները (կոնքի ստոծանին) աշխատացնում ենք երկրորդը, որովայնը լարելով՝ երրորդը, կրծքավանդակը բացելով՝ չորրորդը։ Լարված վիճակում ապահովում ենք չակրայի դրդում , դրան գումարվում է ճիշտ շնչառությունը և չակրայի կուտակված էներգիան բալանսավորում ենք։
Հետևե՛ք մեր էջին յոգայի մասին ավելին իմանալու համար
——————————————————
📲077 69 64 79
📍Գր․ Լուսավորիչ 17
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Գրիգոր Լուսավորիչ 17
Yerevan