Rhythm Yoga Ռիթմ Յոգա

Rhythm Yoga  Ռիթմ  Յոգա

Share

Ռիթմ Յոգա ստուդիոյում անց են կացվում հաթհա, աշտանգա, վինյասա ֆլոու, Այենգարի եւ հղիների յոգայի դասեր ։

Հաթհա Յոգա, Աշտանգա Յոգա, Այենգարի Յոգա(վերականգնողական), Վինյասա Յոգա, Հղիների Յոգա (ՊՐԵՆԱՏԱԼ ՅՈԳԱ)

11/08/2026

In love with this quote💭

07/08/2026

Արդյո՞ք պտղի անբարենպաստ դիրքը կեսարյան հատման ցուցում է❔🤰🏻

03/08/2026

Այս հարցին ճիշտ պատասխան չկա, որովհետև երկուսն էլ կարող են օգտակար լինել՝ կախված քո նպատակներից 🔗
💪🏻Մարզասրահը հրաշալի ընտրություն է ուժը զարգացնելու, մկանային զանգված ավելացնելու և ինտենսիվ ֆիզիկական արդյունքների հասնելու համար, սակայն
յոգայի առավելությունները մի փոքր այլ են:
Այն աշխատում է ոչ միայն մարմնի, այլ նաև շնչառության, նյարդային համակարգի և ներքին հավասարակշռության հետ։

Յոգայի միջոցով դու կարող ես՝
▫️վերացնել սթրեսն ու լարվածությունը
▫️ազատվել մեջքի և պարանոցի ցավերից
▫️բարելավել քնի որակը
▫️զարգացնել ճկունությունն ու շարժունակությունը
▫️ունենալ ճիշտ կեցվածք
▫️սովորել ճիշտ շնչել
▫️զգալ ավելի հանգիստ, կենտրոնացած և էներգիայով լի

🔗մարզասրահը հիմնականում զարգացնում է ուժը, իսկ յոգան՝ ճկունություն + շնչառություն + ներքին բալանս։

Շատերը նախընտրում են յոգան, երբ հասկանում են, որ իրենց պետք է ոչ միայն ուժեղ մարմին, այլ նաև հանգիստ միտք ու առողջ նյարդային համակարգ 💤

22/07/2026

Նոր մարզիչ ունենք 😅🤌🏻

Photos from Rhythm Yoga  Ռիթմ  Յոգա's post 21/07/2026

🧘🏻‍♀️Շատերը կարծում են, որ յոգան միայն ճկունության կամ ձգված մարմնի մասին է։ Իրականում ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ներսից✨

Յոգան միայն մարզում չէ, այլ ներդրում է քո ֆիզիկական, հոգեկան և էմոցիոնալ առողջության մեջ✔️

16/07/2026

Ուսահոդերի և ձեռքերի շարժունակությունը կարող եք լավացնել մի քանի պարզ տեխնիկաների միջոցով🧘🏻‍♀️

14/07/2026

🆘Եթե օրվա մեծ մասը նստած եք անցկացնում, ձեր մարմինը վաղ թե ուշ սկսում է ազդանշաններ տալ: Շատերը դրանք կապում են հոգնածության կամ ծանր օրվա հետ, մինչդեռ իրական պատճառը կարող է լինել երկարատև նստակյաց ապրելակերպը։

▫️Մեջքի և պարանոցի մշտական ցավեր

Երկար նստելը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում ողնաշարի վրա։ Ժամանակի ընթացքում առաջանում են լարվածություն, ցավեր և կեցվածքի խանգարումներ։

▫️Էներգիայի պակաս

Թվում է՝ չեք հոգնում, քանի որ ֆիզիկական աշխատանք չեք անում, բայց երկար նստելը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով օրվա վերջում կարող եք զգալ ուժասպառություն։

▫️Լարված ուսեր և գլխացավեր

Համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը հաճախ լարում են ուսերի և պարանոցի մկանները, ինչը կարող է դառնալ հաճախակի գլխացավերի պատճառ։

▫️Սթրես և վատ քնի որակ

Երբ մարմինը երկար ժամանակ մնում է նույն դիրքում, լարվածությունն աստիճանաբար կուտակվում է։ Դա կարող է ազդել ոչ միայն ինքնազգացողության, այլև քնի որակի վրա։

▫️Մարմնի ճկունության նվազում

Շարժման պակասի պատճառով մկաններն ու հոդերը դառնում են ավելի կոշտ, իսկ նույնիսկ ամենօրյա պարզ շարժումները սկսում են անհարմարություն պատճառել։

🌿 Իհարկե, այս խնդիրներից շատերը կարելի է կանխել կանոնավոր շարժման միջոցով։

🧘🏻‍♀️Յոգան օգնում է հանել մկանային լարվածությունը, բարելավել կեցվածքը, վերականգնել շարժունակությունը և զգալ ավելի թեթև ու էներգիայով լի

📩Գրանցվի՛ր առաջին փորձնական դասին

11/07/2026

Սիրելի՛ յոգասերներ և առողջ ապրելակերպի սիրահարներ 💚🌿

✨ Հուլիսի 18-ին կազմակերպում ենք այս տարվա առաջին ՅՈԳԱ ՏՈՒՐ-ը։

Եթե ցանկանում եք մեկ օրով կտրվել առօրյայից, լիցքավորվել բնության էներգիայով և ժամանակ անցկացնել հաճելի միջավայրում, ապա այս տուրը հենց ձեզ համար է։ 🌿

Ծրագրում նախատեսված է՝

🧘‍♀️ Յոգայի պրակտիկաներ՝ Ռիթմ-ի հիմնադիրներ Նելիի և Դավիթի հետ։

🐎 Ձիավարություն ձիարշավարանում՝ մասնագետների ուղեկցությամբ։ Եթե երբևէ չեք վարել ձի, սա հիանալի հնարավորություն է առաջին փորձն ունենալու։

🌊 Հանգիստ և հաճելի ժամանց Սևանի ափին։

🍽️ 2 անգամյա սնունդ։

🚌 Երկկողմանի ուղևորափոխադրում։

💰 Մասնակցության արժեքը՝ 21.000 դրամ։

📩 Գրանցվելու համար՝ գրեք անձնական նամակ

🌿 Միացե՛ք մեզ և անցկացրեք օր, որը կհամադրի շարժումը, հանգիստը, բնությունը և նոր տպավորությունները։ 💚

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Կոմիտաս 40/2 Komitas 40/2
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00