ԶԱՐԿ Ծրագիր

ԶԱՐԿ  Ծրագիր

Share

կրթական ծրագիր՝ 10-17 տարեկան տղաների և աղջիկների համար

ԶԱՐԿ ծրագիրը նախատեսված է 10-17 տարեկան տղաների և աղջիկների համար ։

Ծրագրի նպատակն է երեխաների մոտ զարգացնել.
• կամք
• տոկունություն
• նպատակասլացություն
• արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հմտություն
• կայացրած որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու
կարողություն
• թիմային աշխատանքի ունակություն։

Իր մեջ ներառում է ՝

• Հայկական ին

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 01/09/2026

Կրթական տարին մեկնարկում ենք նոր եւ կարեւոր համագործակցությամբ 🇦🇲

Ուրախ ենք հայտնել, որ ԶԱՐԿ կրթական հիմնադրամի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության հիմքում ոչ միայն գիտելիքն է, այլև գործնական փորձը՝ երիտասարդների մոտ առաջնորդության, թիմային մտածելակերպի և բարձր պատասխանատվության ձևավորմանն ուղղված։

#հոգովեւմարմնովուժեղսերունդ

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 25/08/2026

Քայլարշավ՝ կոորդինատների կիրառմամբ:
Սաները սովորում են կողմնորոշվել տեղանքում, տեղաշարժվել թիմով, օգնել միմյանց , կիրառել գոյատևման հմտություններ:

Արշավները ԶԱՐԿ Ծրագրի պարտադիր բաղադրիչ են և իրականացվում են ամենամսյա կտրվածքով:

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 18/08/2026

Ուրախ ենք հայտնել, որ Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ-ն եւ ԶԱՐԿ Կրթական Ծրագիրը կնքել են համագործակցության հուշագիր՝ հիմք դնելով երկարաժամկետ եւ համակարգված գործընկերության։

Հաշվի առնելով, որ Կողմերը հանդիսանում են ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք հետապնդում են բացառապես կրթական, սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ՝

Կարեւորելով սերունդների կրթության, դաստիարակության և բազմակողմանի զարգացման հարցում Կողմերի առաքելությունների ընդհանրությունը, մասնավորապես մշակել և իրականացնել տարաբնույթ կրթական, վերապատրաստման և զարգացման ծրագրեր, այդ թվում բայց ոչ միայն ֆիզիկական պատրաստության. ռազմամարզական, հայրենաճանաչության, հոգևոր և ինտելեկտուալ զարգացման բնագավառներում,

Գիտակցելով, որ Կողմերի գործունեությունն ուղղված է երեխաների, դեռահասների և երիտասարդների կրթական, մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, ինչպես նաև ազգային արժեքների ու քաղաքացիական գիտակցության ձևավորմանը,

Բարձր գնահատելով որակյալ, մրցունակ և նորարարական կրթական միջավայրի ստեղծման ու Հայաստանի կրթական ոլորտի զարգացմանն աջակցելու Կողմերի ընդհանուր ձգտումը,

Նպատակ ունենալով համախմբել հնարավորությունները, փորձառությունն ու ռեսուրսները՝ ի շահ ընդհանուր շահառուների՝ դպրոցականների, երիտասարդների, կրթական համայնքի և կրթական ծրագրերի մասնակիցների, և գիտակցելով, որ սույն համագործակցությունը հետապնդում է կրթական ու հանրօգուտ նպատակներ

Ի՛ գործ հանուն հոգով եւ մարմնով ուժեղ սերնդի կրթման 🇦🇲

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 17/08/2026

ԶԱՐԿ Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է թիմային աշխատանքը: Այս նպատակով անցկացվում են տարբեր թիմային խաղեր և մրցույթներ:
ՀամաԶԱՐԿային խաղերի ընթացքում կազմակերպվեցին տարբեր թիմային մրցույթներ թե հյուրերի և թե ԶԱՐԿ սաների համար՝ համադրելով արագություն, ճարպկություն, արագ կողմնորոշում և թիմային մոտեցում:

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 12/08/2026

✈️ ԶԱՐԿ կրթական ծրագրի սաներն այս տարի եւս մասնակցեցին «Օդագնացներ 2026» տեխնոլոգիական ճամբարին։

8 օրերի ընթացքում «Միտ» կրթական կենտրոնի շուրջ համախմբվել էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից ժամանած ավելի քան 110 երիտասարդներ։

Ճամբարին հասնելու համար մասնակիցները նախ անցել էին շուրջ 2 ամիս տևած նախաճամբարային փուլերով։ 🚀

🛩️

Թիմերը վերադարձել են իրենց համայնքներ՝ իրենց պատրաստած թռչող սարքերով և նվեր փաթեթներով՝ այնտեղ շարունակելու իրենց աշխատանքը։

«Օդագնացներ 2026»-ը ևս մեկ անգամ ապացուցեց՝ անհնարին ոչինչ չկա, երբ կա կամք, աշխատանք ու հավատ սեփական գաղափարի նկատմամբ։ 🇦🇲✈️

Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ նման հնարավորություն սաներին ընձեռնելու համար։

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 04/08/2026

Հանդիպում Դավիթ Փախչանյանի հետ 🇦🇲

ԶԱՐԿ Շրջանավարտների ակումբը ԶԱՐԿ Էկոճամբարում զրույց-քննարկում ունեցավ «ԱՐԱՐ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԶԱՐԿ հիմնադրամի Խորհրդի անդամ՝ Դավիթ Փախչանյանի հետ։ Զրույցն ուղղված էր երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, անձնական եւ աշխատանքային ուղու տեսլականին, սաների նպատակներին եւ դրանց հասնելու պատկերացումներին։

Նման բովանդակային հանդիպումները եզակի հնարավորություն են ԶԱՐԿ-ի ավագ սաների համար🤗
#հոգովեւմարմնովուժեղսերունդ
#զարկկրթականծրագիր

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 28/07/2026

ՀամաԶԱՐԿային խաղերի մրցութային մթնոլորտն ապահովեց նաև Darts Arena-ն՝ իրականացնելով դարթսի մրցույթ ☺️

Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ օրը ակտիվությամբ և դրական էմոցիաներով լցնելու համար 🤩

Photos from ԶԱՐԿ  Ծրագիր's post 27/07/2026

Այս տարի՝ վերջին ամառային ճամբարը. շտապեք գրանցվել
10-18 տարեկանների համար, օգոստոսի 2-6-ը
Ամառային հնգօրյա կրթական ճամբար՝ հագեցած առօրյայով

ԶԱՐԿ-ը ստեղծում է միջավայր, որտեղ երեխաները դառնում են ավելի ինքնուրույն, ինքնավստահ, կարգապահ ու թիմային 💚
Մեզ մոտ երեխաներին սպասում են՝
🏕️ ակտիվ թիմային խաղեր և մրցաշարեր,
🥾 արշավներ և իրական արկածներ բնության գրկում,
🧗🏻‍♂️ Լեռնագնացություն
🔥 խարույկի շուրջ ազգային երգ ու պար,
🤼‍♀️ ինքնապաշտպանության դասընթացներ,
🏆 էստաֆետային խաղեր,
⛑️ Առաջին օգնության դասեր,
🪾 Քարտեզագրություն,
🌨️🍃Գոյատեւման դասընթացներ՝ թունավոր միջատներ, ուտելի բույսեր, կացարանի կառուցում, կրակի եւ ջրի ստացում …
😊 հանդիպումներ խոսնակ հյուրերի հետ,
Վորքշոփեր, մրցույթներ, արտթերապիաներ,
🍲 տեղում պատրաստված առողջ և համեղ երեքանգամյա սնունդ,
🥰նոր ընկերներ և ջերմ հիշողություններ
Երեխաների հետ աշխատելու են ԶԱՐԿ մարզիչները, ովքեր ունեն երեխաների հետ աշխատելու մեծ փորձ, բարձր մասնագիտական որակավորում եւ երեխայակենտրոն մոտեցում։
Երեխաների կեցությունը լինելու է նորակառույց ԶԱՐԿ Էկոճամբարում՝ բնական փայտով կառուցված էկոտնակներում, հարմարավետ, մաքուր, բնությանը մոտ։
🚨🚨Մեզ մոտ մեծ ուշադրություն է դարձվում անվտանգությանը, հիգիենային, առողջ ապրելակերպին։
Տարածքում մշտապես ներկա է մեծ մարզչական թիմ, բժիշկ, հոգեբան, անվտանգության աշխատակից։

Ծնողների համար ստեղծվելու է փակ խումբ, որտեղ ողջ օրվա ընթացքում կուղարկվեն թարմացումներ ճամբարի առօրյայից։
Ճամբարների օրերը եւ արժեքները՝
Օգոստոս 2-6 հնգօրյա մեծ ճամբար- 60,000 դրամ
*նույն ընտանիքի երեխաների համար տրամադրվում է 10% զեղչ
Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտը, որից հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։ Գրանցման հղումը՝ ստորեւ
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe_gSGEYQ2KHjy2A704o3FXgxF4R40Fsc7jWb-oE27nZhD2AA/viewform?usp=dialog

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Qanaqer-Zeytun , Dro 2
Yerevan
0069