Ինչո՞ւ եմ ես նախընտրում մարզվել մաքուր օդին։
Առավելագույն օգուտ առողջությանը.
Մաքուր օդը բարելավում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերի աշխատանքը, ամրապնդում է իմունիտետը և օգնում ավելի արագ վերականգնվել ծանրաբեռնվածությունից հետո:
Հոգեբանական դետոքս. Արևի լույսը խթանում է սերոտոնինի՝ «երջանկության հորմոնի» արտադրությունը: Բացօթյա մարզումներն ավելի արդյունավետ են նվազեցնում սթրեսի մակարդակը, տագնապայնությունը և օգնում են պայքարել ընկճված տրամադրության դեմ:
Բնական դիմադրություն. Քամին, մակերևույթի անհարթությունները կամ ջերմաստիճանի փոփոխությունները ստիպում են կայունացնող մկաններին աշխատել ավելի ինտենսիվ, ինչը մարմինը դարձնում է ավելի ֆունկցիոնալ և զարգացնում է հավասարակշռության զգացումը:
Վիտամին D. Նույնիսկ ամպամած եղանակին դուք ստանում եք «արևային վիտամինի» ձեր բաժինը, որն անհրաժեշտ է ամուր ոսկորների և լավ նյութափոխանակության համար:😉🙃❤️
Sport Time Yerevan
Outdoor trainings. Sport. Fitness. Gym. Strength and cardio trainings with certified trainers. Outdoor cafe. MAKE YOUR DREAMS A REALITY
20/03/2026
Մեր բացօթյա մարզումները վերսկսվել են:❤️
Լավագույն մարզասրահը բնությունն է:🌳
Եթե զգում ես, որ սիրտդ խաղաղություն ու նոր էներգիա է ուզում, միացի՛ր մեզ:🙂🙃
Թարմ օդ, արևի շողեր և շարժում, որը լցնում է քեզ ուժով :
Թող բնության ուժը լինի քո լավագույն մոտիվացիան❤️😍
#երեւան
09/03/2026
Սոլմազը միշտ էլ եղել է սպորտային աղջիկ: Հենց առաջին իսկ մարզումից նա հասկացավ, որ սա հենց այն է, ինչ իրեն հարկավոր է, և միանգամից վստահ ասաց. «Ես հաճախելու եմ ամեն օր»:
Բայց նույնիսկ ամենակարգապահ մարզիկներն ունենում են «արձակուրդներ»: Սոլմազը մեկնեց հարազատ քաղաք՝ ծնողների տուն: Իսկ մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում «հայրական տուն». դա մայրիկի համեղ ուտեստներն են, հյուրասիրությունն ու ջերմությունը, ինչի արդյունքում նա մի փոքր քաշ հավաքեց:
Սակայն վերադառնալուն պես նա անցավ գործի: Եկավ իր ակումբը և սփիննինգի ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքը. ընդամենը 1 ամսում՝ -8 կգ:
Սա է իրական կամքի ուժը և ճիշտ ընտրված մարզումների արդյունքը:
Սոլմազն իր աշխատանքով ապացուցեց, որ իր մարզչի խոսքերը ոչ թե դատարկ խոսքեր են կամ գովազդ, այլ մաքուր ճշմարտություն և իրականություն:
Շնորհավորում եմ հաղթանակի առթիվ Սոլմազ ջան 🥰, մենք հաղթեցինք! 🏆❤️
Այս լուսանկարների միջև տարբերությունը միայն կիլոգրամները չեն։ Դա ինքնազգացողության, էներգիայի և հայացքի փոփոխություն է։ Մենք ոչ թե պարզապես նիհարում ենք, այլ վերագտնում ենք մեզ։
Այստեղ մարդկանց պատմություններ են, ովքեր որոշեցին, որ «վաղը» հենց այսօր է։ Հպարտանում եմ յուրաքանչյուրովդ։ ❤️
Իմ ճանապարհը նույնն է եղել, դրա համար ես հստակ գիտեմ՝ ինչպես քեզ հասցնել արդյունքի՝ առանց հոգնեցուցիչ դիետաների։
Անցնելով այս ուղին ինքնուրույն՝ ես ստեղծեցի համակարգ, որն այսօր փոխում է իմ մարզվողների կյանքը։ Նայիր նրանց արդյունքներին․ սա կախարդանք չէ, սա աշխատանք է սեփական անձի վրա՝ իմ հսկողությամբ։ Բավակա՛ն է կասկածես։ Ուզո՞ւմ ես նույնպիսի փոփոխություն։ ԳՐԱՆՑՎԻ՛Ր ՝ 033777955 WhatsApp
#մարզիչ #ֆիտնեսհայաստան #երեւան
22/02/2026
«Ընկերնե՛ր, ես շարունակաբար սովորում եմ, որպեսզի ձեզ համար ապահովեմ լավագույն արդյունքը: Օրերս ավարտեցի հերթական կարևոր դասընթացը և ստացա համապատասխան սերտիֆիկատ: Les Mills-ի RPM ծրագրի♥️ վերապատրատտված մարզիչ ։Սա մեր ոլորտի ամենահեղինակավոր ուղղություններից մեկն է, և նման որակավորում ձեռք բերելը իսկական մարտահրավեր էր:
Թեև ես շարունակում եմ աշխատել իմ հիմնական մեթոդիկայով, այս ուսուցումն ինձ նոր հայացք է տալիս հաճախորդի խնդիրներին և վերլուծության խորություն: Այժմ ես տեսնում եմ այնպիսի նրբություններ, որոնք նախկինում մնում էին ստվերում:
Ի՞նչ է դա տալիս ձեզ.
• Արդյունքի արագություն. ստացած գիտելիքներն ինձ թույլ են տալիս առավել ճշգրիտ ընտրել վարժություններն ու լուծումները հենց ձեզ համար:
• Համաշխարհային ստանդարտներ.դուք մարզվում եք մի մասնագետի մոտ, ով տիրապետում է միջազգային մակարդակի արդիական գիտելիքների:
Իմ նպատակը ոչ թե պարզապես դասեր տալն է, այլ ապահովել լավագույն սպասարկումն ու արդյունքը:
Սպասում եմ ձեզ պարապմունքների:
Զանգահարեք հիմա կամ գրեք մեզ և ամրագրեք ձեր տեղը
📞033777955 WatsApp
#մարզիչ #ֆիտնեսհայաստան #երեւան
Ժամանակ, լարվածություն, անհարմարություն - ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
06/01/2026
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և Մեզ մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:❤️❤️❤️
Անհամբեր սպատում եմ մարզվողներին , և պարապմունքից հետո նշելու ենք այս հրաշալի տոնը ❤️🫶
ՆՈՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՄԵՐ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Այս բարձր ինտենսիվությամբ խմբային կարդիո մարզումները ընդօրինակում են հեծանվավազքի զգացողությունը և նախատեսված են ճարպ այրելու, դիմացկունություն զարգացնելու, սրտանոթային համակարգը ամրապնդելու և ոտքերի, նստատեղի և որովայնի մկանները տոնուսավորելու համար՝ միաժամանակ տեմպը պահպանելով էներգետիկ երաժշտության ներքո 💪👍♥️
Սպորտը էներգիա է, ուժ, ճկունություն, ոճ, և դրանից ավելի ոգեշնչող ոչինչ չկա ♥️🫶
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ազատության պողոտա 2, Հաղթանակ Զբոսայգի
Yerevan
Opening Hours
| Monday | 06:00 - 00:00 |
| Tuesday | 06:00 - 00:00 |
| Wednesday | 06:00 - 00:00 |
| Thursday | 06:00 - 00:00 |
| Friday | 06:00 - 00:00 |
| Saturday | 06:00 - 00:00 |
| Sunday | 06:00 - 00:00 |