06/06/2026
🏁 Գիտեի՞ք։
Ալեն Պրոստը Մոնակոյի Գրան Պրիի պատմության ամենանշանավոր հաղթողներից մեկն է։
«Պրոֆեսորը» Մոնակոյում տարել է 4 հաղթանակ՝
1984, 1985, 1986 և 1988 թվականներին։
Մոնակոն միայն արագության մասին չէ։
Այն ճշգրտության, ռազմավարության, համբերության և վարպետության իսկական փորձություն է։
Ալեն Պրոստի հաղթանակները Մոնակոյում մնացել են որպես իրական masterclass ավտոսպորտի պատմության մեջ։ 🏁
#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՀայկականԱվտոսպորտ #Ավտոսպորտ
04/06/2026
🇦🇲 ՀԱՖ-ը առաջին անգամ կմասնակցի Road Patrol Training for Excellence 2026-ին
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ուրախ է տեղեկացնել, որ առաջին անգամ կմասնակցի Road Patrol Training for Excellence 2026 ծրագրին, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 13–16-ը Գերմանիայի Պենցինգ քաղաքում՝ ADAC-ի հյուրընկալությամբ։
FIA Region I-ը և ARC Europe-ը միավորել են իրենց փորձը՝ անդամ կազմակերպությունների ճանապարհային օգնության թիմերի համար ստեղծելով բարձրակարգ ուսուցման ծրագիր։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ճանապարհային օգնության ծառայությունների ընդհանուր որակը, մասնագիտական պատրաստվածությունը և տեխնիկական կարողությունները՝ ապահովելով ծառայությունների առավել բարձր և միասնական մակարդակ FIA Region I ակումբների և ARC Europe անդամների շրջանակում։
Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատել տարբեր ավտոարտադրողների մեքենաների հետ, ծանոթանալ հաճախ հանդիպող խափանումներին, հատուկ վերանորոգման տեղեկատվությանը և նորագույն ավտոմոբիլային տեխնոլոգիաներին։
Ծրագիրը ներառում է ինչպես ուսուցման, այնպես էլ գնահատման փուլեր, որոնց ավարտին մասնակիցները կստանան համապատասխան սերտիֆիկացում։ Գնահատման փուլերում լավագույն արդյունք գրանցած թիմը կարժանանա «Road Patrol Team of the Year» կոչմանը։
ՀԱՖ-ի համար այս մասնակցությունը կարևոր քայլ է Հայաստանում ժամանակակից, հուսալի և միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային օգնության ծառայությունների զարգացման ուղղությամբ։
Ուսուցում • Գնահատում • Սերտիֆիկացում
Դեպի ավելի ուժեղ ճանապարհային օգնության ծառայություններ Հայաստանում
#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՃանապարհայինԱնվտանգություն
28/05/2026
🇦🇲 **Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նոր մանդատը**
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արտահերթ համագումարի որոշմամբ՝ 2026 թվականի մայիսի 27-ին Արամ Սարգսյանն ընտրվել է ՀԱՖ-ի նախագահ։
Սա Ֆեդերացիայի համար կարևոր նոր փուլ է՝ հստակ նպատակով ամրապնդել կառավարման համակարգը, արդիականացնել կառույցը, զարգացնել և հասանելի դարձնել ավտոսպորտը, խթանել ճանապարհային անվտանգությունը, առաջ մղել շարժունակության նախաձեռնությունները և առավել ակտիվորեն դիրքավորել Հայաստանը միջազգային FIA ընտանիքում։
Անցած ժամանակահատվածում, գործելով որպես ՀԱՖ փոխնախագահ, Արամ Սարգսյանը առանցքային դեր է ունեցել Ֆեդերացիայի միջազգային ներգրավվածության ընդլայնման գործում՝ ձևավորելով ամուր համագործակցություններ տարբեր FIA անդամ ակումբների հետ, ինչպես նաև տանելով հետևողական և ռազմավարական աշխատանքներ, որոնց արդյունքում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան անցած դեկտեմբերին ստացավ FIA լիիրավ անդամի կարգավիճակ։
ՀԱՖ-ը նաև բարձր է գնահատում Արսեն Մանուկյանի նշանակալի ներդրումը, որի նախագահության ընթացքում հնարավոր եղավ համախմբել կարևոր մարդկանց, պահպանել ինստիտուցիոնալ շարունակականությունը և աջակցել Ֆեդերացիայի անցմանը դեպի այս նոր փուլը։
Որպես նախագահ՝ Արամ Սարգսյանի մանդատը միտված կլինի այս ձեռքբերումները վերածել պրոֆեսիոնալիզմի, հնարավորությունների և միջազգային համագործակցության նոր դարաշրջանի։
Նոր ղեկավարության ներքո ՀԱՖ-ը նպատակ ունի դառնալ ավելի հզոր հարթակ երիտասարդ տաղանդների, ազգային ավտոմոբիլային սպորտի զարգացման, ճանապարհային անվտանգության, շարժունակության նորարարությունների և Հայաստանի ու FIA գլոբալ ցանցի շրջանակում արդյունավետ գործընկերությունների համար։
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում իր անդամներին, գործընկերներին և աջակիցներին վստահության համար և ակնկալում է համատեղ աշխատանք՝ հայկական ավտոմոբիլային սպորտի և շարժունակության համար ավելի ուժեղ, անվտանգ և հավակնոտ ապագա կառուցելու նպատակով։
**Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա**
**FIA լիիրավ անդամ | Ժառանգություն՝ 1957 թվականից**
#ՀայաստանիԱվտոմոբիլայինՖեդերացիա #ՀայկականԱվտոսպորտ #ՃանապարհայինԱնվտանգություն
28/05/2026
🇦🇲 ՄԱՅԻՍԻ 28
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐ
Անկախություն, պետականություն և ազգային միասնականություն։
Շնորհավոր Հանրապետության օր։
#ՀանրապետությանՕր #Հայաստան
27/05/2026
🚦 FIA Driver Safety Index-ը, կամ Վարորդների անվտանգության ցուցիչը, ճանապարհային անվտանգության ոլորտում նոր կարևոր նախաձեռնություն է։
Ծրագրի նպատակն է ավելի չափելի դարձնել ճանապարհային ռիսկերը, օգնելով բիզնեսին և շահագրգիռ այլ կազմակերպություններին ավելի ճիշտ գնահատել վարորդների ռիսկային վարքագիծը և միջամտել այնտեղ, որտեղ դա ամենից շատ է անհրաժեշտ։
Անվտանգությունը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ամենօրյա աշխատանքի կարևորագույն ուղղություններից է։ ՀԱՖ-ը ձգտում է Հայաստանում հասանելի դարձնել FIA-ի նախաձեռնած ու լայն միջազգային ճանաչում ստացած նման առաջադեմ ճանապարհային անվտանգության ծրագրերը՝ մեր երկրում վարորդական մշակույթը զարգացնելու, տնտեսական ու մարդկային կորուստները նվազեցնելու և ավելի անվտանգ շարժունակություն ձևավորելու համար։
Ավելի անվտանգ ճանապարհներ կարելի է կառուցել միայն կրթության, պատասխանատվության և տվյալների վերլուծության ու կիրառման ճշգրիտ ու արդյունավետ գործիքների օգնությամբ։
Շուտով՝ ավելին։ 🇦🇲
22/05/2026
🇦🇲 Միայն 2 օր է մնացել․ FULL ATTACK MODE 🏁🔥
Հայաստանը կարող է մրցել FIA-ի միջազգային բեմում՝ FIA Esports Global Rally Tour 2026-ի շրջանակում։
Մեծ եզրափակիչը կկայանա Շանհայում՝ 2026 թվականի դեկտեմբերին՝ FIA Prize Giving-ի շրջանակում։
Առցանց որակավորման փուլը շարունակվում է մինչև մայիսի 25-ը՝ Assetto Corsa Rally հարթակում։
Այս պահին հայկական առաջատար արդյունքները՝
🏁 Zhora Sargsyan — P53 — 6:15.386
🏁 Artur Keyan — P122 — 6:17.770
🏁 Sargis Matentsyan — P186 — 6:19.090
Բայց պայքարը դեռ բաց է։ Եթե կարծում ես, որ կարող ես ավելի արագ լինել, հիմա ժամանակն է ցույց տալու քո լավագույն լափթայմը։
Հայաստանի լավագույն որակավորված մասնակիցը կստանա՝
✅ անվճար International E-Sport Licence FAA-ից
✅ ճանապարհորդության աջակցություն դեպի Շանհայ՝ 2026 թվականի դեկտեմբերին
✅ Հայաստանը FIA-ի միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորություն
Մեր բացառիկ գործընկերը որակավորման փուլերի համար՝ Armenian Sim Racing Shop 🏁
Միայն 2 օր է մնացել։
Road to Shanghai starts now. 🇦🇲🚀
21/05/2026
2026 թվականի հունիսի 15-ից 17-ը, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան (FAA) մասնակցում է Հայկական պատվիրակությանը դեպի Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջան, որի շրջանակում նախատեսված են հանդիպումներ և այցեր Լիոնում և Վալանսում։
MEDEF Drôme-Ardèche-ի և International Chamber of Commerce National Committee Armenia - ICC NCA համագործակցությամբ կազմակերպված այս առաքելությունը կարևոր հնարավորություն է ամրապնդելու Հայաստան–Ֆրանսիա 🇦🇲🇫🇷 կապերը և ստեղծելու նոր կամուրջներ շարժունակության, սպորտի և երկարաժամկետ համագործակցության ոլորտներում։
FAA-ի համար այս մասնակցությունը լիովին համահունչ է մեր ավելի լայն տեսլականին՝
նպաստել Հայաստանի դիրքավորմանը ոչ միայն ավտոսպորտում, այլև շարժունակության զարգացման, միջազգային գործընկերությունների, տեխնիկական համագործակցության և միջսահմանային հնարավորությունների ոլորտներում։
Մենք հպարտ ենք ներկայացնել Հայաստանը այս կարևոր հարթակում և մեր ներդրումն ունենալ հայ և ֆրանսիական հաստատությունների, ընկերությունների և առաջնորդների միջև կապերի ամրապնդման գործում։
Ավելի ամուր կապեր։ Նոր հնարավորություններ։ Համատեղ առաջընթաց։
14/05/2026
⚡ Էլեկտրական ավտոսպորտի նոր դարաշրջան։
Հաջորդ մրցաշրջանից GEN4-ը նոր փուլ կբացի AABB Formula EWorld Championship-ի համար՝ ավելի արագ, ավելի հզոր և ճանապարհային տեխնոլոգիաներին ավելի մոտ, քան երբևէ։
335 կմ/ժ-ից ավելի արագություն, 0–200 կմ/ժ՝ 4.4 վայրկյանում, և նոր սերնդի տեխնոլոգիաներ, որոնք մշակվում են աշխարհի առաջատար ավտոարտադրողների մասնակցությամբ։
GEN4-ը ցույց է տալիս, թե ինչպես է ավտոսպորտը շարունակում զարգացնել նորարարությունը՝ մրցուղուց դեպի ճանապարհ։
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի համար սա ևս մեկ կարևոր հիշեցում է, որ ավտոսպորտի, շարժունակության, տեխնոլոգիայի և ճանապարհային անվտանգության ապագան պետք է զարգանա միասին։
Ամբողջական տեսանյութը հասանելի է FFIAի YouTube ալիքում։ https://www.youtube.com/watch?v=5rg1sYdRPwI
FAA - Automobile Federation of Armenia
13/05/2026
🇦🇲 Հայկական գույները՝ ավտոսպորտի ամենադժվար մարտադաշտերից մեկում։
Արթուր Գորոյանը և իր ղեկավարած թիմը այս շաբաթավերջին պատրաստվում են Nürburgring 24 ժամ մրցարշավին՝ Goroyan RT by Car Collection թիմով և Porsche 911 GT3 R-ով։
Այս տարի մրցաշարը ստանում է բացառիկ միջազգային ուշադրություն․ նույն SP9 դաշտում կմրցի նաև Mercedes-AMG Team Verstappen Racing-ը՝ Max Verstappen-ի, Lucas Auer-ի, Jules Gounon-ի և Daniel Juncadella-ի մասնակցությամբ։
Nürburgring Nordschleife-ը ավտոսպորտի ամենադաժան փորձություններից է․ 24 ժամ պայքար, արագություն, տոկունություն, կենտրոնացում և թիմային անսխալ աշխատանք։
Հայկական անունը կրկին բարձրակարգ միջազգային հարթակում է։
Մաղթում ենք հիանալի մրցարշավ մեր սիրելի Արթուրին և իր թիմակիցներին։ 🇦🇲🏁