ALFA Fan Club

ALFA Fan Club

Share

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆան ակումբ ՝ «ԱԼՖԱ»

Photos from ALFA Fan Club's post 18/05/2026

խաղի 70րդ րոպեն էր, հորդառատ անձրև, իսկ հաշիվը ՝ 2:0 մրցակցի օգտին… իսկ մենք, մենք ՀԱՎԱՏՈՒՄ էինք, և սրտի տրոփյունով անդադար աջակցում թիմին: ԱԼՖԱ - ն թիմի կողքին է ամեն պահի: Այն հավատը, որը վառվում էր մեր աչքերում, երկու կես դառնալով փոխանցեցինք տղաներին, ովքեր էլ իրենց հերթին մինչև վերջ պայքարեցին ու կորզեցին կամային հաղթանակը… աննկարագրելի հույզեր և անմոռաց պահեր

Հավատում ենք թիմին, ունենք մեկ եզրափակիչ, միասին մենք կարող ենք ⚫️⚪️

11/05/2026

Հավատ, որ ամփոփված է ամեն մեկիս ձայնում, դրոշի ամեն ծածանման մեջ ու ամեն մեկիս սրտում։ Հավատ` եփված 6 տարվա սպասման, պայքարի, խաղից֊խաղ դրած հոգու և էմոցիաների մեջ։

Աբովյանում անընդունելի պարտությունից դասերը բազմաթիվ են, առջևում ունենք 2 խաղ, 2 եզրափակիչ, 2 չգրված գլուխ։ Վերջին երկու ճակատամարտերում ֆուտբոլիստներից սպասում ենք անմնացորդ պայքար մինչև եզրափակիչ սուլիչ։ Այստեղ և հիմա, Ավանում և Աբովյանում։ Ամեն ինչ մեր ձեռքերում է:

Առաջ, սև ու սպիտակներ
Առաջ, Արարատ-Արմենիա
Դեպի բարձունք
Դեպի չեմպիոնություն

Photos from ALFA Fan Club's post 07/05/2026

Շարունակելով փայլուն շարքը հաղթում ենք դերբիում ու ամրապնդվում առաջին հորիզոնականում։ Աննկարագրելի ապրումներ` դաշտում և տրիբունայում։

Գերկարևոր այս հաղթանակի ցնծությունը վերածում ենք էներգիայի և շարժվում դեպի հաջորդ վճռորոշ ճակատամարտ ⚔️

6 տարի անց կրկին կանգնած ենք չեմպիոնության շեմին, առաջադրանքը մեկն է` հաղթանակ մայիսի 10֊ին։ Կհանդիպենք Աբովյանում 🔥

Հավատում ենք💪⚫️⚪️

Photos from ALFA Fan Club's post 24/03/2026

ի հետ մեր ճանապարհը սկսվել է 2019 թվականից։ Այս տարիների ընթացքում բարձր ենք պահել և ակումբային, և’ ազգային հավաքականի գույները, գրանցել ենք հաջողություններ, պատրաստել ենք բանեռներ, ակցիաներ ու կազմակերպել մի շարք սպորտային իրադարձություններ ։ Միասին ճանապարհը եղել է ձեռքբերումներով և փորձի փոխանակմամբ։ Ու ամեն ինչ դեռ առջևում է,
Շնորհակալ ենք -ի ներկայացուցիչներին մեր կողքին կանգնելու և աջակցելու համար լինի դա Հայաստանում,թե արտերկրում։

🇦🇲

11/03/2026

Together We Can 🖤🤍 Միասին Մենք Կարող ենք

Photos from ALFA Fan Club's post 09/03/2026

Թիմի կողքին ենք ամեն պահի, հավատում ենք մինչև վերջ, որովհետև միասին մենք կարող ենք ◽️◼️

Կհանդիպենք Մարտի 12 ին, 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

ԱԼՖԱ-ն խոստանում է՝ թեժ է լինելու 🔥 🤫

04/03/2026

🏆Հայկական ֆուտբոլի վերադարձը նշանավորում ենք գավաթային 1/4 եզրափակչի առաջին խաղում հաղթանակով

🕒 Նույնիսկ ամենաֆուտբոլային ժամին` 15։00 աջակցություն ապահովեցինք մեր թիմին։ Շարժվում ենք առաջ

Առաջ, սև ու սպիտակներ💪

02/03/2026

Ոչ ֆուտբոլային պայքար հայկական ֆուտբոլում

Հարգելի հայ ֆուտբոլասեր հանրություն, օրեր առաջ հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո Արարատ-Արմենիան Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Կարճ ժամանակ անց կազմվեց առաջնության մոտակա՝ 18րդ և 19րդ տուրերի խաղացանկը. Երկու տուրերում էլ Արարատ-Արմենիայի մասնակցությամբ հանդիպումները միակն են, որ անցկացվելու են աշխատանքային օրերի և աշխատանքային ժամերի՝ ժամը 15։30, համապատասխանաբար մարտի 16ին և մարտի 20ին։

Ժամանակագրական զուգադիպությու՞ն. Ամենևին։ Պարզապես ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով Արարատ-Արմենիային խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների։ Այնուամենայնիվ, ցանկանում ենք արձանագրել մի փաստ. Նման մոտեցումը վնասում է միայն ու միայն երկրպագուին և բացահայտ նպատակ է հետապնդում զրկել թիմի երկրպագուներին իրենց թիմին աջակցելու հնարավորությունից։

Ֆուտբոլի մասայականացման, առաջընթացի և զարգացման մասին ամեն հնարավոր առիթով ելույթ ունեցող ֆուտբոլային պաշտոնյաները ուղղակիորեն անում են ամեն հնարավոր բան, որպեսզի տեսնեն դատարկ տրիբունաներ երկրի լավագույն թիմերից մեկի խաղերին։ Պարոնայք, կողմնորոշվե՛ք. Պիրոտեխնիկայի օգտագործման համար երկրաչափական պրոգրեսիայով աճող տուգանքները, մարզադաշտում պաստառներ և դրոշեր կախելու աբսուրդ արգելքները և նման բազմաթիվ այլ գործողություններ արդեն տևական ժամանակ է ինչ թիրախավորում են Հայաստանում առկա փոքրաթիվ երկրպագուական շարժումները, որոնցից մեկն էլ ԱԼՖԱ-ն է։ Վաղուց հայտնի է, որ ՀՖՖ-ն տառապում է երկրպագուական անհանդուրժողականությամբ. Դրանում բավարար վառ կերպով համոզվեցինք անցյալ տարի այս օրերին։ Ֆուտբոլը երկրպագուինն է, իսկ ցանկացած անձ կամ մարմին որ համաձայն չէ այս պնդման հետ կամ գործում է դրան հակառակ՝ ֆուտբոլում տեղ չունի։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վերանայել արդեն կատարված որոշումները և զերծ մնալ հետագա փորձերից՝ խոչընդոտել հայ ֆուտբոլասերի՝ ֆուտբոլ դիտելու հնարավորությանը։ Կցանկանայինք նաև զրուցել ՀՖՖ-ում երկրպագուների հետ առնչվող հարցերի պատասխանատուի հետ. Եթե նա, իհարկե, գոյություն ունի։

ԱԼՖԱ ֆան ակումբ
02.03.26

Photos from ALFA Fan Club's post 25/02/2026

Մեր տանը` Ալֆայի ֆան զոնում հյուրընկալեցինք թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպային և Գևորգ Ղազարյանին։ Զրուցեցինք բազմաթիվ ֆուտբոլային թեմաներից, մեր ոգևորությունը ու աջակցությունը փոխանցեցինք մարզիչներին` առաջիկա սկզբունքային ժամանակաշրջանին ընդառաջ

Հանդիպման ավարտին Տուլիպային հանձնեցինք խորհրդանշական նվեր` որպես վերջին ամիսներին թիմի կայացման մեջ իր անգնահատելի ներդրման գնահատանք

Ուրախ էինք հյուրընկալել մեր մարզիչներին և անհամբեր սպասում ենք միասին անցնելիք հետագա ճանապարհին

💪🤍

Photos from ALFA Fan Club's post 07/02/2026

🏖️Տարին սկսում ենք մեր թիմի կիպրոսյան հավաքին ներկա գտնվելով և աջակցելով տղեքին ընկերական խաղերին ժամանակ։ Առաջնությանը պատրաստվում է ինչպես թիմը , այնպես էլ ԱԼՖԱ-ն։
Միացեք մեզ, դարձեք մեր սև ու սպիտակ ընտանիքի մի մասնիկը 🖤🤍🐺✊։

09/12/2025

🏆🏆🏆Մի քանի օր առաջ ԱԼՖԱ-ի ներկայացուցիչները թիմի կազմում մասնակցում էին -ի կազմակերպած մրցաշարին։Մեր պրոֆեսիոնալ մարզիկները գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը:Բացի դրամական պարգևներից, հնարավորություն ստացան ներկայացնելու մեր ակումբը և երկիրր 2026 թ-ին Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարում 🇦🇲🇦🇲🇦🇲։

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Acharyan 35/31
Yerevan