06/10/2025
Սիրելի մարզասերներ, 🗓️հոկտեմբերի 22-23-ին ժամը 15:00-ին Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում կկայանա Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը🏆
Հանդիսատեսի մուտքն ազատ է🙂
24/09/2025
Սիրելի մարզասերներ, սեպտեմբերի 20-21-ը Հայաստանի ձիաապորտի ֆեդերացիայի նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ անկախության հռչակմանը նվիրված արգելքների հաղթահարման մրցումը։Մրցմանակային հիմնադրամը 500 000 դրամ էր, որը սահամանվել էր ՀՁՖ նախագահի կողմից։
Ընդհանուր հաշվարկի հովանավոր հանդիսացավ հագուստի ապրանքանիշը։
Մրցութային երկու օրերն ամփոփելով՝ մրցման մասնակիցներն ու հյուրերը մասնակցեցին մրցման շրջանակում կազմակերպված ընդունելությանը։
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին։
15/09/2025
Սիրելի՛ մարզասերներ, 🗓️սույն թվականի սեպտեմբերի 20-21-ին ժամը 11:00-ին Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահի բարձր հովանու ներքո տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը նվիրված արգելքների հաղթահարման մրցումը։
Մուտքն ազատ է ։
14/07/2025
Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնը սույն թվականի հուլիսի 20-ից մեկնարկում է նժույգների խնամքի վարպետության ծրագիր՝ կամավորական սկզբունքով։
Իրենց լավագույնս դրսևորած կամավորները կստանան ձիավարության դասընթացներին մասնակցելու հնարավորություն և կընդգրկվեն ակումբի աշխատանքներում❕
📌Ծրագրին կարող են դիմել 17-23 տարեկան տղաները։
📞Գրանցումների համար կարող եք զանգահարել 043465000 հեռախոսահամարին։
24/05/2025
Սիրելի մարզասերներ, սույն թվականի 🗓️ մայիսի 30-ին 🕒15:00-ին և մայիսի 31-ին 🕚11։00-ին Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում կկայանա Արգելքների հաղթահարման Հայաստանի Հանրապետության չեմպիոնատը։
Մուտքն ազատ է❗️
19/04/2025
Սիրելի մարզասերներ, ապրիլի 25–26-ը 🏟️Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում ՀՁՖ նախձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ կկայանա Մեծահասակների և երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունը։
Ապրիլի 25-ին մրցումը կմեկնարկի 🕒15:00-ին, իսկ ապրիլի 26-ին՝ 12:00-ին։
Մուտքն ազատ է🙂
28/03/2025
Ձիասպորտի սիրելի երկրպագուներ, Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում մարտի 22-23-ը կայացած Հ. Հայրապետյանի փոխանցիկ հուշագավաթի և ՀՁՖ գավաթի խաղարկություններն անցկացվեցին ՀՁՖ բարձր հովանու ներքո։
Գլխավոր մրցավարը Միքայել Ղազարյանն էր, կուրս դիզայներները (մրցաերթ կառուցողները)՝ Գևորգ Հովհաննիսյանը և միջազգային որակավորում ունեցող Օլգա Ֆադեևան։
Մրցանակային հիմնադրամը կազմում էր 500 000 ՀՀ դրամ։
Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով, դրամական պարգևներով, գավաթներով🏆
Պարգևատրման արարողությունն իրականացրին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, փոխնախագահներ Կարեն Գիլոյանն ու Արկադի Եսայանը և ՀՁՖ գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։
Մրցութային երկու օրերի արդյունքների ընդհանուր հաշվարկով ՀՁՖ գավաթը նվաճեց և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի մարզիկ Դավիթ Խալաթյանը՝ Աբու Դաբի նժույգով,երկրորդհորիզոնականը՝ Սիլ ակումբի մարզիկ Ալբերտ Սուքիասյանը՝ Իգրանյա նժույգով, երրորդ հորիզոնականում հայտնվեց Ալբերտ Սուքիասյանը՝ Գաղտնիք նժույգով։
ՀՁՖ գավաթի սիրողական դասի հաղթողը Դավիթ Խալաթյանն էր՝ Կալիպսո նժույգով, երկրորդ տեղը զբաղեցրեց Արա և Այծեմնիկ ակումբը ներկայացնող Քսենյա Զապատրինան՝ Սպուտնիցա նժույգով,իսկ երրորդ հորիզոնականում հայտնվեց Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի ակումբի ներկայացուցիչ Եկատերինա Նուժդինան՝ Ձյունիկ նժույգով։
Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթը նվաճեց Սիլ ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը՝ Լոգիկա նժույգով։ Հուշագավաթի խաղարկության արծաթե մեդալին վերջինս արժանացավ Աժուռ նժույգով, իսկ Սպեկտրալ նժույգով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին 💫
12/03/2025
Ձիասպորտի սիրելի երկրպագուներ, սույն թվականի 🗓️մարտի 22-23-ը ժամը 12:30 տեղի կունենան Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունները🏆
Մուտքն ազատ է ✅