Հայկական ֆուտբոլի փակուղին. քանի դեռ գիտությունը չի ինտեգրվել:
Հայկական ֆուտբոլը տարիներ շարունակ խրված է նույն խնդիրների մեջ։ Հաղթանակների պարգևած կարճատև ոգևորությունը, մոտ երկու տասնամյակ անընդհատ կրկնվող բարեփոխումների խոստումները և արտասահմանից հրավիրած մասնագետների արագ հերթափոխը չեն վերածվում համակարգային լուծման։ Գլխավոր պատճառը պարզ է՝ ֆուտբոլում արդեն վաղուց հաղթում են նրանք, ովքեր գիտությունն ու տվյալահեն մոտեցումը դարձրել են մարզական մշակույթի անկյունաքար, մինչդեռ Հայաստանում…
Հայկական ֆուտբոլն ու գիտությունը՝ երկու զուգահեռ, որոնք չեն հատվում
Ժամանակակից ֆուտբոլում լուրջ արդյունքներ գրանցվում են ոչ միայն դաշտում` արագությամբ կամ տեխնիկայով, այլ ճիշտ կազմված մարզումային ցիկլով (ենթադրենք այդպես է), ֆիզիոլոգիական չափումներով, սննդակարգով, վերականգնման վերահսկվող գործընթացով, կենսամեխանիկական թեստավորումներով և վերլուծություններով։ Հայաստանում այս ամենը կա միայն մասնակի և չհամակարգված։ Արդյոք ունե ՞ նք համապատասխան մարդկային ռեսուրսներ շտկելու իրավիճակը, հավանաբար` ոչ:
Մարզիկի օրվա գրաֆիկում պետք է նույնքան կարևոր լինեն քունը, սննդակարգը, վերականգնումը, որքան տեխնիկատակտիկական վարժությունները։ Բայց մեր ակումբներից շատերում այս մոտեցումները կամ ձևական են, կամ ընդհանրապես չկան։
Արդյունքում՝ խաղացողի աճը երբեք ամբողջական և հավասարաչափ չի լինում․ մանավանդ անցումային տարիքից հետո:
Վերականգնումը՝ որպես ամենաթույլ և ամենաանտեսված օղակ
Հայաստանում մարզումից հետո վերականգնման մշակույթը դեռևս չի ընկալվում որպես մարզման շարունակություն, մինչդեռ ընդհանուր ֆիզիկական պատրաստականության մեջ վերականգնման որակը որոշում է մկանային հյուսվածքի սինթեզը (MPS), վնասվածքների ռիսկը և, ամենակարևորը, մարզիկի աշխատանքի արդյունավետությունը։ Մկանների տոնուսը կարող է ընկնել ինչպես գերծանրաբեռնվածության արդյունքում, այդպես էլ կոնկրետ մկանի չաշխատելու` հիպոտոնիայի պատճառով (տվյալ դեպքում, հիմանակնում անտագոնիստի): Սրանք հանգեցնում են`
• Վնասվածքների
• Դիմացկունության (նաև մտավոր) պակասի
• Տոկունության (endurance) և տոնուսի (աշխատունակություն ճնշման տակ) պակասի
• Շարժունակության (mobility) պակասի
Սննդակարգ. երբ պետք է հաշվի առնել մեր գենետիկան
Հայերի շրջանում բավական բարձր է լակտոզի անհանդուրժողականության (ստուգվողների 20%-ը) և գլուտենի նկատմամբ զգայունության ցուցանիշը, որն ուղղակիորեն ազդում է՝
• դիմացկունության մակարդակի,
• մկանների վերականգնման,
• բորբոքային պրոցեսների արագ հաղթահարման վրա։
Կոնկրետ լակտոզի անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության, որը կարող է անգամ մարզիկի մտքով չանցնել, եթե համապատասխան լաբորատոր հետազոտություն չանցկացվի: Այսինքն, զուտ «առողջ սնունդ» ապահովելը բավարար չէ, անհրաժեշտ է անհատական մոտեցում։
Անցումային տարիք. երբ մենք կորցնում ենք տաղանդներին
Հայտնի է, որ 14–17 տարեկանում սկսվում է անհատի ֆիզիկական և կենսաբանական զարգացման նոր փուլը։ Եվրոպայում այդ տարիքում ֆուտբոլիստների հետ աշխատում են մասնագիտական տարբեր թիմեր՝ աճի փուլերի վերլուծության համար`
• ուժի և տոկունության մասնագետ,
• սննդաբանի մշտական վերահսկում, բիոհավելումների կիրառում,
• սթրեսի և ծանրաբեռնվածության չափում,
• ֆիզիոթերապևտ / կինեզիստ, մկանային թեստավորում:
Հայաստանում այս ամենը կա միայն մասնավոր դեպքերում, բայց ոչ որպես համակարգ։ Արդյունքում՝ մեր երիտասարդները գրեթե միշտ ֆիզիկապես զիջում են իրենց եվրոպացի հասակակիցներին։
Ուժի, դիմացկունության, կենտրոնացվածության տարբերությունը շատ դեպքերում ոչ թե բխում է «գենետիկա» ասվածից, այլ այն հաշվի չառնելուց:
Արտասահմանցի մասնագետները գալիս են ու գնում. համակարգը մնում է նույնը
Վերջին տարիներին հայկական ակումբներն ու ֆեդերացիան պարբերաբար հրավիրել են արտասահմանցի մարզիչներ ու մասնագետներ, որոնք աշխատում են 1–2 տարի, բախվում համակարգային խնդիրներին և հեռանում։
Մինչդեռ արդյունքի համար հարկավոր է երկարաժամկետ ծրագիր, որը պետք է ներառի՝
• ակադեմիաների միասնական ստանդարտներ (ակումբները երբեք չեն հետևել),
• ֆիզիկական մարզման ազգային մոդել (ունենք մասնագետների խիստ պակաս),
• վնասվածքների կանխարգելման և վերականգնման գիտահեն մոտեցում,
• սննդային և բժշկական համակարգված մոտեցում,
• մարզիչների բազմակողմանի կրթության մոդել։
Սա այն է, ինչ ստեղծել են խորվաթները, իսլանդացիները, սերբերը…
Եզրակացություն. փոփոխությունը չի սկսվում դաշտից, այլ մտքից ու լաբորատորիայից: Եթե մենք չենք ընդունում այս իրականությունը, ապա շարունակելու ենք զիջել ոչ միայն եվրոպացիներին, այլև բոլոր հարևաններին
Legal Sport
Football Agency Sports Law Company
26/05/2022
🟢☑️Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ՝ Կոջո Ալֆոնսը, ով հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում՝ VBET Armenian Premier League-ի բրոնզե մեդալակիր դարձավ։
⚽️🇦🇲Ալաշկերտին» եւ Կոջոյին շնորհավորում ենք մրցանակային տեղ զբաղեցնելու համար ու մաղթում նորանոր նվաճումներ։
🇦🇲🥉⚽️
06/05/2022
🛑💪Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, կրկին գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Մեր ֆուտբոլիստի արդյունավետ գործողությունը օգնեց «Կագանատին» 3 միավոր վաստակել։
⚽️✅Էրիկը ցուցադրած հասուն եւ թիմային ֆուտբոլով՝ ամեն անգամ գրանցում է նոր նվաճումներ:
🟢📣Շնորհավորում ենք հաղթանակի եւ գոլային փոխանցման կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ։
Էրիկ ջան, շարունակիր այդպես!!!
✅🔼Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, ով հանդես է գալիս Ղրղզստանի առաջնությունը ներկայացնող «Կագանատ» ակումբում` շարունակում է ուրախացնել բոլորիս։
🛑✅Այս անգամ նույնպես Էրիկը իր ակտիվում գոլային փոխանցում գրանցեց եւ օգնեց թիմին հերթական հաղթանակը տանել։
⚽️👏Ներկայացնում ենք գոլային փոխանցման տեսանյութը։
✌️👍🔥🔝✔️
29/04/2022
🛑💪Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ «Կարա-Բալտա» ակումբի դեմ խաղում։
⚽️✅Էրիկը ֆանտաստիկ անցում իրականացրեց, նա խաղադաշտում լավագույնն էր:
🟢📣Շնորհավորում ենք հաղթանակի եւ գոլային փոխանցման կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ։
✅🔼Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, ով հանդես է գալիս Ղրղզստանի առաջնությունը ներկայացնող «Կագանատ» ակումբում շարունակում է տպավորիչ խաղ ցուցադրել։
🛑✅Դուրս գալով փոխարինման՝ հանդիպման վերջին րոպեներին, շքեղ անցում իրականացրեց, ձեռնունայն թողեց մրցակցի պաշտպաններին եւ օգնեց խաղընկերոջը դարպասի գրավում արձանագրել։ Էրիկի շնորհիվ «Կագանատը» կամային հաղթանակ կորզեց։
⚽️👏Ներկայացնում ենք գոլային փոխանցման տեսանյութը։
✌️👍🔥🔝✔️
19/04/2022
🛑💪Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ Բիշքեկի «Տալանտի» դեմ խաղում։
⚽️✅Էրիկը խաղադաշտում լավագույններից մեկն էր:
🟢📣Շնորհավորում ենք հաղթանակի եւ գոլային փոխանցման կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ։
✅🔼Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, ով հանդես է գալիս Ղրղզստանի առաջնությունը ներկայացնող «Կագանատ» ակումբում՝ Բիշքեկի «Տալանտի» դեմ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
⚽️👏Ներկայացնում ենք գոլային փոխանցման տեսանյութը։
✌️👍🔥🔝✔️
16/03/2022
🛑💪Լեգալ Սպորտ ընտանիքի անդամ` Էրիկ Պետրոսյանը, 2 գեղեցիկ գոլ է
խփել «Ալայի» դարպասը։
⚽️✅Էրիկը, ով հանդես է գալիս Ղրղզստանի առաջնությունը ներկայացնող «Կագանատ» ակումբում՝ բավականին հասուն եւ արդյունավետ գործողություններով աչքի ընկավ ու իր ակումբի անքննելի առաջատարն էր եւ շարժիչ ուժը։
⬆️🔴Եւս մեկ անգամ շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին խփած գոլերի առիթով եւ մաղթում ամենայն բարիք:
🇦🇲💪Լավագույնը դեռ առջեւում է:
15/03/2022
Thank you Andrey for coming by, Head of selection department at
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Nersisyan Street Blind Alley, 3
Yerevan
0014
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 14:00 |
| Saturday | 10:00 - 14:00 |
| Sunday | 10:00 - 14:00 |