Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia

Share

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / sambo federation of Armenia

Photos from Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia's post 12/07/2026

🏆 Հայ մարզիկները 4 մեդալով վերադարձան Բուլղարիայից:
Հուլիսի 10–13-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվեց Իվան Դոկտորովի անվան միջազգային հուշամրցաշարը 2010–2012 թվականներին ծնված դեռահասների միջև։
Հայաստանի սամբոյի թիմը մրցաշարին մասնակցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ։
Թիմի կազմում հանդես եկան Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի չորս սաները, որոնք պատվով ներկայացրեցին Հայաստանը և նվաճեցին 4 մեդալ.
🥇 Վլադիմիր Աղաբեկյան (46 կգ) — 1-ին տեղ
🥇 Արմեն Սահակյան (53 կգ) — 1-ին տեղ
🥈 Արամ Մուրադյան (46 կգ) — 2-րդ տեղ
🥉 Նարեկ Սահակյան (49 կգ) — 3-րդ տեղ
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, մարզադպրոցի մարզիչներ Վազգեն Մարգարյանին, Արթուր Հախումյանցին, մարզիկների ընտանիքներին, աջակիցներին
և բոլոր մարզասերներին։
Մաղթում ենք նոր հաղթանակներ, միջազգային մրցահարթակներում:👏

25/05/2026

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան դատապարտում է վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվող այն հրապարակումներն ու արտահայտությունները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, անհարգալից ձևակերպումներ և սպորտային համայնքի նկատմամբ պառակտող խոսույթ։
Սամբոն Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է սպորտային կարևոր ուղղություն, որի հիմնական նպատակը մարզաձևի զարգացումն է, երիտասարդ մարզիկների առաջխաղացումը և Հայաստանի արժանապատիվ ներկայացումը միջազգային մարզական հարթակներում։
Անկախ քաղաքական կամ անձնական հայացքներից՝ անթույլատրելի ենք համարում մարզական կառույցների, մարզիկների, մարզիչների և ֆեդերացիայի ներկայացուցիչների հասցեին վիրավորական ու անհարգալից հայտարարությունները, հատկապես այն դեպքերում, երբ դրանք վերածվում են հանրային շահարկումների և դուրս գալիս սպորտային էթիկայի սահմաններից։
Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան շարունակելու է իր գործունեությունը՝ հավատարիմ մնալով պրոֆեսիոնալ աշխատանքի, մարզական արժեքների պահպանման և հայկական սամբոյի զարգացման սկզբունքներին։

Հարգանքով՝
Հայաստանի սամբո ֆեդերացիա

17/05/2026

Սամբոյի Եվրոպայի առաջնություն-2026

Հայ սամբիստներն՝ իրոք, շատ լավ արդյունքեր արձանագրեցին Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությունում․ մեր մարզիկների նվաճած երկու ոսկե, երեք արծաթե, չորս բրոնզե մեդալները մեր թիմին ընդհանուր հաշվարկով դասակարգեցին երրորդը՝ Հին աշխարհամասում։
Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին․

Մարզական սամբո
Տղամարդիկ

Կարեն Սարգսյան- 58 կգ - Ոսկի
Բորիս Շատվերյան- 79 կգ-բրոնզ
Գոռ Հարությունյան- 88 կգ-Ոսկի

Մարտական սամբո
Տղամարդիկ

Նարեկ Գոգինյան- 58 կգ-բրոնզ
Մայիս Ներսեսյան- 64 կգ-արծաթ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ-արծաթ
Գևորգ Ազատյան- 79 կգ-բրոնզ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ-արծաթ
Մխիթար Թեմուրյան- 98+-բրոնզ

17/05/2026

Լեոնիդ Մելիքյանը դարձավ Սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն

17/05/2026

Գոռ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00