Moon Art Therapy Մանկական ժամանցի եւ զարգացման կենտրոն

Moon Art Therapy Մանկական ժամանցի եւ զարգացման կենտրոն

Share

Մանկական ժամանցի և զարգացման կենտրոն

05/01/2022

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ:🌟

#սուրբծնունդ
#ամանոր2022

01/01/2022

2022-ում խաղաղություն և հանդարտություն բոլորիս:💫

Շնորհավո՜ր Ամանոր:

19/08/2021

Ինչպե՞ս սովորեցնել երեխային ինքնապաշտպանվել։

Երեխաների միջավայրում գտնվելիս անհնար է խուսափել տարաբնույթ կոնֆլիկտներից, որոնք կապված են լինում միմյանց ձեռքից խաղալիք կամ որևէ այլ իր խլելու, իրար հրելու և նման դրսևորումների հետ։

📌
Ձեզ համար առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, թե ինչպե՞ս երեխային օգնել ինքն իրեն պաշտպանել, արտահայտել սեփական անհամաձայնությունը տեղի ունեցող իրադրության հետ կապված։

Պահպանեք, կիրառեք և սեղմեք ❤️, եթե օգտակար է:

📎Դե ի՜նչ.

1.Նման իրավիճակները քննարկելիս մի շտապեք առաջարկել երեխային ձեր կարծիքով ճիշտ արձագանքի տարբերակները: Հարցրեք երեխային, թե ինչպե՞ս նա կվարվեր, գուցե երեխան շատ ավելի ճկուն գտնվի նման իրավիճակում, քան մեծահասակներս՝ մեր կարծրացած պատկերացումներով, սեփական վախերով և բարդույթներով:

2.Երեխայի հետ քննարկեք, ստեղծեք պատմություններ այն իրավիճակների հետ կապված, որին կարող է բախվել երեխան։ Օրինակ ՝ երբ որևէ մեկը իր ձեռքից վերցնում է խաղալիք, կամ հարվածում է։ Երեխայի հետ քննարկեք, թե ինչպե՞ս ինքը կվարվեր այդ իրավիճակում, ի՞նչ խոսքեր կասեր, ի՞նչ վարքային արձագանք կդրսևորեր։

3.Երբ երեխան չգիտի, թե ինչպե՞ս կարող է արձագանքել այդպիսի իրավիճակներում նրան սովորեցրեք պարզ և կոնկրետ արտահայտություններ, որոնք կարող է կիրառել այդ պահին։ Օրինակ ՝ «Ինձ դուր չի գալիս, երբ դու ինձ հրում ես։ Մի արա այդպես, որովհետև եթե նորից անես, ես չեմ ցանկանա (կարողանա) քեզ հետ խաղալ։»

4.Անհրաժեշտ է խուսափել երեխային սովորեցնելուց, որ երբ քեզ հրում են, կամ քեզ վրա գոռում են դու էլ նույն կերպ պատասխանիր։ Կարևոր է սովորեցնել կռվից խուսափելու առողջ եղանակներ։

5.Կարևոր է երեխային բացատրել, որ ինքը միշտ ընտրության հնարավորություն ունի ՝ մասնակցել կռվին թե՞ ոչ ։Ինքը միշտ կարող է կոնֆլիկտից դուրս գալ, ասել այն մասին, որ իրեն դուր չի գալիս այդ տեսակ խաղը կամ այն, թե ինչպե՞ս են իր հետ վարվում։ Կարևոր է երեխային տալ այն գիտակցումը, որ երեխան իր ընտրությամբ կարող է ուղղակի կոնֆլիկտից դուրս գալ կամ փոխել կոնֆլիկտի բնույթը։

Սիրով՝ Moon թիմ:❤️
_____________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033031050



07/08/2021

Որդուս ծնվելուց հետո սկսել եմ մայրերին առանձնահատուկ քնքշությամբ վերաբերվել:✨

Քանի որ մեր հետևորդները հիմնականում մայրիկներ են, հավես կլիներ ձեզ հետ անձամբ ծանոթանալ, փոխանակվել միմյանց փորձառությամբ, մտքերով և զգացողություններով: Կարծում եմ՝ ունեցածս մասնագիտական գիտելիքով էջում կիսվելը ևս մայրիկներին աջակցելու լավ եղանակ կլինի:

📎Կարճ իմ մասին:

Ես Գոհարն եմ, նորաթուխ, կիսով չափ դեկրետում գտնվող մայրիկ եմ, մասնագիտությամբ՝ հոգեբան, «Moon Art Therapy» կենտրոնի հիմնադիրը:

Սովորել եմ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հոգ. բաժնում, այնուհետև ուսումս շարունակել Երևանի պետական համալսարանում: Հիմնական ուսումը ստանալուց հետո անցել եմ մասնագիտացման համար տարբեր անհրաժեշտ վերապատրաստումներ:
Աշխատել եմ Արեգնազան (Վալդորֆյան դպրոց ) կրթահամալիրին կից բուժական մանկավարժության խմբում, որպես արտ-թերապևտ (եթե տեղյակ չեք արտի մասին, ասեք՝ պատմեմ:))
«Moon»-ը հիմնելուց հետո վարել եմ կենտրոնում խմբեր, անհատական թերապիա (հետագայում կպատմեմ այդ մասին): Աշխատել, աշխատում եմ ծնողների և երեխաների հետ:💛
Անչափ սիրում եմ մասնագիտությունս և «Moon»-ը:

Մի տեսակ ջերմ ցանկություն ունեմ ձեզ հետ անձամբ շփվելու: Գուցե սկսեմ կրկին անձամբ վարել էջը, որ սթորիներում հաճախ հանդիպենք:

Իսկ դուք ի՞նչ եք սիրում:)
Դեկրետում եք գտնվում, թե արդեն փորձում եք համատեղել երկու իրականությունները:🙂

Ուրախ կլինեմ ծանոթանալ:❤️


07/08/2021

Ի՞նչ գիտեք օգոստոս ամսին գործող մեր հատուկ առաջարկի մասին:🥁

Զրույց հոգեբանի հետ:

Մինչև օգոստոսի 13 հոգեբանի հետ մեկանգամյա խորհրդատվության հնարավորությունը կգործի հատուկ պայմաններով:✨

📎Ու՞մ կօգնի հանդիպումը.

📍Ծնողավարմանը վերաբերող հարցեր, (ինչպե՞ս ձևավորել արդյունավետ մոտեցումներ, ինչպե՞ս արձագանքել երեխայի վարքին, ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞սները:)
📍Մանկական վախեր
📍Մանկական տագնապայնություն
📍Կամակորություններ
📍Մանկական ագրեսիա
📍Տարիքային ճգնաժամեր
📍Երեխայի զարգացմանը վերաբերող հարցեր և այլն:

✨Հատուկ արժեք՝ 6000 ֏
✨Մասնագետի հետ հանդիպումը հնարավոր է նաև օնլայն եղանակով:
✨Տևողությունը՝ 1 ժամ
✨Առաջարկը գործում է միայն մինչև օգոստոսի 13:

Մնացի՞ն հարցեր:)❤️
_____________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033031050


Photos from Moon Art Therapy Մանկական ժամանցի եւ զարգացման կենտրոն's post 26/06/2021

Խաղից հետո խաղալիքներն ինքնուրույն հավաքելն անհրաժեշտ կարողություններից է, որ երեխայի մոտ հարկավոր է զարգացնել դեռ վաղ մանկության տարիքից։

Բայց ինչպի՞սի հնարքներ կիրառել, որպեսզի ինքնուրույն խաղալիքներ հավաքելու իդեալական պատկերը չշրջանցի նաև մեր բնակարաններն ու կենցաղը:)🥁

Պահպանեք, կիրառեք և սեղմեք ❤️, եթե օգտակար է:

📌Ինչպես գիտենք երեխաների մոտ որևէ հմտության, կարողության զարգացման լավագույն եղանակը խաղն է: Սա նշանակում է, որ երեխային որևէ բան կարելի է սովորեցնել նրա հետ խաղալով և այդ ամենը խաղի վերածելով։

Երբ երեխան սկսում է ակտիվորեն ուսումնասիրել բնակարանի տարածքը, առարկաների, իրերի տեղադրությունը, հարկավոր է նրա հետ միասին հետևել իրերի դասավորվածությանը։ Երեխայի հետ որևէ խաղալիքով խաղալուց հետո այն վերադարձնել իր տեղը, որպեսզի կարողանանք նոր խաղալիք վերցնել։

Նաև կարող ենք հեքիաթի միջոցով երեխային պատմել այն մասին, թե որ խաղալիքը որտեղ է հանգստանում և որտեղ է իր տնակը։ Երեխային խաղալիքները ինքնուրույն հավաքել սովորեցնելու գործընթացում կարևոր է հստակ հնչեցնել այն, ինչը պատրաստվում ենք երեխային խնդրել, որ անի։ Օրինակ ՝«Խնդրում եմ, տիկնիկները դիր այս պահարանի վրա»կամ «Խնդրում եմ, մեքենաները կանգնեցրու ավտոտնակում», «Արի բոլոր գնդակները հավաքենք այս զամբյուղում» և այլն:

Երեխայի մեծանալուն զուգահեռ կարող ենք աստիճամաբար նվազեցնել մեր մասնակցությունը խաղալիքները հավաքելու գործընթացում՝ առավելապես օգնելով երեխային խորհուրդներով, թե որ խաղալիքը որտեղ է առավել հարմար դնել։

Կարևոր է ոչ թե զայրանալ, կամ ստիպել երեխային, այլ վստահորեն ցույց տալ սեր դասավորվածության, մաքրության նկատմամբ։✨

📌Երեխային կանոնակարգվածություն սովորեցնելիս հետևեք 3 պարզ կանոններին (գտեք թերթելով նկարները:❤️
_____________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033031050


15/06/2021

6-7 տարեկանի ճգնաժամ: Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում երեխային և ծնողներիս:🥁

Այս ճգնաժամային տարիքում, երեխայի մոտ ընթանում են ֆիզիոլոգիական և հոգեբանական որակական փոփոխություններ: Նաև տարիքով պայմանավորված` փոփոխվում են երեխայի նկատմամբ պահանջները և միջավայրը:

Ծանոթացեք այս տարիքում ընթացող 5 փոփոխություններին, որոնք անխուսափելի են:

Չմոռանաք պահպանել, որ չկորի և ուրախացրեք մեզ Ձեր ❤️-ով:)

Եվ այսպես🥁

📌Որո՞նք են նշված ընթացող փոփոխությունները:

1. Օրգանիզմում տեղի ունեցող հասակի և քաշի ավելացում, սիրտ-անոթային, նյարդային, շնչառական համակարգերի փոփոխություններն առաջացնում են տրամադրության կտրուկ տատանումներ, լարվածություն: Այս ամենն, իհարկե, դրսևորվում է երեխայի վարքում:

2. Այս շրջանում երեխայի մոտ կարծես թե անհետանում է մանկական անմիջականությունը: Եթե նախկինում նրա մոտ գերակայում էր զգացողություններով աշխարհաճանաչողությունն, ապա այժմ նրան շրջապատող նոր միջավայրը նպաստում է նրա երևակայությանը, ուշադրությանը, մտածողությանը: Այսինքն եթե նախկինում ճանաչում էր աշխարհը «մակերեսային»` տեսնելով, դիպչելով, ապա այժմ նրան անհրաժեշտ են ավելի խորքային գիտելիքներ այն ավելի լավ ճանաչելու համար: Խաղային գործունեությունը փոխարինվում է ուսումնական գործունեությամբ:

3. Երեխան սկսում է տարբերակել սեփական ներաշխարհն արտաքին աշխարհից: Հասկանում է` ինչպիսի՞ն է ինքը և ինչպիսի՞ն է ուզում լինել: Նրա ցանկությունները սկսում են սահմանափակվել դպրոցական պահանջներով, որի միջոցով էլ նրա մոտ սկսում է զարգանալ կամքը:

4. Երբ երեխան պատրաստ է թողնել խաղն ու անցում կատարել դպրոցին, այդ դեպքում ճգնաժամն ավելի մեղմ է հաղթահարվում: Սակայն, երբ դեռ պատրաստ չի լինում, ապա մեծ սթրես է ապրում, ինչը հետագայում լուրջ դժվարությունների է հանգեցնում:

5. Այս շրջանում երեխաները բավականին զգայուն են քննադատությունների նկատմամբ, քանի որ ինքնագնահատումը դառնում է ավելի «օբյեկտիվ», քան նախկինում էր: Հատկապես զգայուն են դառնում ուսումնական առաջադրանքների կատարման քննադատությունների նկատմամբ:

Իսկ ինչպե՞ս աջակցել երեխաներին կյանքի այս դժվարին փուլում, շատ շուտով կպատմենք առանձին գրառմամբ:❤️
___________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 055280752


#6տարեկան #7տարեկան
#տարիքայինճգնաժամեր

13/06/2021

Ու՞մ երեխան շուտով կգնա առաջին դասարան:🥁Դպրոցին նախապատրաստվելու հրաշալի հնարավորություն ունեք:💛

Հունիսի 24-ից կմեկնարկի նոր խմբակ 5-6 տար. երեխաների համար:

📌
Ծրագիրն ուղղված է երեխայի 7 կարևոր ունակությունների զարգացմանը, որոնք անհաժեշտ կլինեն դպրոցում առաջին օրերից:

1. Դպրոցում մեղմ ադապտացիոն շրջանին ուղղված աշխատանք
2. Երևակայության, ուշադրության, հիշողության զարգացում
3. Խոսքի և բառապաշարի զարգացում
4. Հուզական ինտելեկտի զարգացում
5. Ստեղծագործականության զարգացում
6. Մանր և խոշոր շարժողականության զարգացում
7. Ինքնասպասարկման հմտությունների զարգացում:

❓Ի՞նչ են անելու երեխաները խմբի շրջանակներում.

1. Պարաշարժողական թերապիա (ֆիզիկական ակտիվություն)
2. Ավազաթերապիա
3. Հեքիաթաթերապիա
4. Դպրոցում սպասվող կանոնների, ուսուցման գործընթացի, հնարավոր իրավիճակների, նախնական պատկերի ձևավերում:
5. Նկարչություն, ծեփակերտում, ապլիկացիա և այլն:

📆 Հանդիպելու ենք երեքշաբթի, հինգշաբթի օրերին՝ 14:00-16:00

Հունիսի 24-ին տեղի կունենա գրանցված երեխաների հետ առաջին փորձնական հանդիպումը:

Այդ օրը մուտքն ազատ է, բայց տեղերը կլինեն սահմանափակ:✨

Գրանցվելու կամ այլ մանրամասների համար գրեք մեզ՝ 👇 կամ 📩

Խումբը կվարի «Moon Art Therapy»-ի հոգեբան, խմբավար՝ Գոհար Բարխուդարյանը:

Իր մասին էջում կգտնեք առանձին գրառում:❤️
_____________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033031050



#դպրոց

09/06/2021

Ինչպե՞ս հասկանալ՝ որքանով է երեխան պատրաստ դպրոցին:

Դպրոց հաճախելուն պատրաստ լինելը կապված է ոչ միայն երեխայի գիտելիքներից, այլև սովորելու ցանկությունից և մի շարք ունակություններից։

Ստորև ներկայացնում ենք այն անհրաժեշտ կետերը, որոնք Ձեզ կօգնեն հասկանալ՝ որքանով է երեխան պատրաստ ադապտացվել դպրոցական միջավայրին և իրեն անծանոթ «դպրոցականի» դերին։

Պահպանեք, որ չկորի և չմոռանաք ուրախացնել Ձեր ❤️-ով:)

Եվ այսպես🥁

1. Անձնային որակներ

✔️Երեխան ինքնավստահ է և հավատում է սեփական ուժերին։ Հեշտությամբ հանձն է առնում բարդ աշխատանքներ և փորձում է նոր իրավիճակներ։
✔️Կարողանում է քննադատորեն մոտենալ սեփական գործողություններին։ Ինքնուրույն նկատում է սեփական սխալները և ձգտում է դրանք ուղղել։ Ունի ադեկվատ ինքնագնահատական` հանգիստ է արձագանքում նկատողություններին:
✔️Սովորաբար հասկանում է սեփական տրամադրությունը և կարողանում է այն ադեկվատ կերպով արտահայտել՝ կարգավորելով սեփական հուզական դրսևորումները:
✔️Հետաքրքրասեր է, հետաքրքրվում է շուրջը կատարվող իրադարձություններով, ձգտում է նոր բաներ սովորել։

2. Հաղորդակցման հմտություններ

✔️Կարողանում է համագործակցել մեծահասակների հետ` ուսուցչի, թրեյների, հրահանգիչների հետ։
✔️Կարողանում է համատեղ աշխատանքում ուշադրությունը կենտրոնացնել մի թեմայի, մի գործողության վրա։
✔️Կարող է խմբի անդամ լինել։ Պատասխանատվությամբ է մոտենում իրեն վստահված դերին, կատարում է իր աշխատանքը, երեխաների կոլեկտիվում համատեղ կատարում է որևէ աշխատանք, երբ մեծահասակը ընդհանուր խմբային առաջադրանք է տալիս։
✔️Ունակ է հաղորդակցվել այլ երեխաների հետ, կարողանում է գործ ունենալ մրցակցությունից առաջացող լարվածության հետ։
✔️Հասկանում է հույզերը, միտումները, այլ մարդկանց վարքի պատճառները։

3. Կամային որակներ

✔️Համբերատար է արձագանքում մեծահասակների կողմից տրվող առաջադրանքներին։ Կարող է կատարել պակաս դուրեկան աշխատանքներ, որպեսզի աշխատանքը ավարտին հասցնի:
✔️Հետևում է հրահանգներին և ձևանմուշին, վերահսկում է սեփական գործողությունները:
✔️Հետևում է խաղի կանոններին, առաջադրանքները կատարելու կարգին։
✔️Կարողանում է կարգավորել սեփական վարքը և հույզերը։

❔Դե ասեք՝ ու՞մ երեխան այս տարի կգնա առաջին դասարան:☺️ Գրեք +, Ձեզ համար հրաշալի լուր ունենք:❤️👇
__________________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033031050


#դպրոց

01/06/2021

Թո՜ղ, որ երեխաները հնարավորինս երկար մնան որպես երեխաներ՝ անհոգ, ուրախ կյանքով լի։ Մաղթում ենք փոքրիկներին խաղաղ երկինք և ծնողական սիրով, հոգատարությամբ լի օրեր։❤️🌿

Շնորհավո՜ր երեխաների պաշտպանության միջազգային օրը։

#հունիսի1 #երեխաներիպաշտպանությանօր

Photos from Moon Art Therapy Մանկական ժամանցի եւ զարգացման կենտրոն's post 27/04/2021

Աշխարհում ապրիլ ամիսը համարվում է աուտիզմի մասին իրազեկման ամիս։

Չմոռանաք իրազեկել նաև ընկերներին:📥

Խնդրի վաղ ճանաչումը, դրսևորումների իմացությունը հնարավորություն է տալիս մասնագիտական միջամտության միջոցով օգնել աուտիզմ ունեցող երեխաներին ձեռք բերել ինքնասպասարկման, շփման և հաղորդակցման հմտություններ։

❗️Նյութին ծանոթացեք թերթելով նկարները:

❕Հարցերի, մասնագետի հետ կապվելու համար գրեք մեզ անձ. նամակ:💌
__________________________________
📍 Հասցե՝ Աբովյան 22
📞 Հեռ.՝ 033 33 10 50

Photos from Moon Art Therapy Մանկական ժամանցի եւ զարգացման կենտրոն's post 22/04/2021

Զեղչեր Moon -ում:🎈
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ անակնկալ ունեք:🤍🥁

Մինչև հունիսի 1-ը միանալով 3-5 տարեկան առավոտյան կամ ցերեկային խմբին, առաջին ամսվա վճարից կունենաք -10% զեղչ:♥️

📆Խմբերի հետ հանդիպում ենք շաբաթը 3 օր
⏰Առավոտյան խումբ՝ 11:00, ցերեկային խումբ՝ 15:00:

Գործում է փորձնական այցի հնարավորություն:

Խմբերի ծրագրին ծանոթանալու կամ փորձնական հանդիպմանը գրանցվելու համար գրեք փոստի տակ կամ անձ. նամակով:💌

Հ.Գ. Նկարները՝ ցերեկային խմբի հետ Զատիկին պատրաստվելու ընթացքից: Թերթե՜ք❤️
_____________
📍Հասցե՝ Աբովյան 22
📞Հեռ.՝ 033 03 10 50


#մունխմբակ #զեղչ #հունիսի1 #երեխաներիպաշտպանությանմիջազգայինօր

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Աբովյան 22
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 18:00